Այսօր «Amore» հայ-իտալական հոլդինգը Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ «Անի պլազա» հյուրանոցային համալիրի «Անի» սրահում կազմակերպել էր «Style Screen» ամենամյա մրցանակաբաշխություն-բարեգործական աճուրդը: «Style Screen»-ի նպատակն է հանրությանը ներկայացնել իրենց առանձնահատուկ ոճով աչքի ընկնող և ներկա ու ապագա սերունդների համար օրինակ հանդիսացող քաղաքական, մշակութային, Մասս Մեդիայի, շոու բիզնեսի առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին: Երեկոն վարում էր Գրիշա Աղախանյանը: Լիլիթ Հովհաննիսյանը, Էրիկը և Տիգրան Պետրոսյանը ներկաներին ողջունեցին իրենց կատարումներով, հատուկ տեսաուղերցով ողջունեց հյուրերին նաև Արմեն Ջիգարխանյանը: Մրցանակաբաշխության հեռուստատարբերակը կդիտեք մի քանի օր անց, իսկ այժմ ներկայացնում եմ հաղթողների ամբողջական ցուցակը:
Տարվա Ոճային Հեռուստահաղորդավար-Հրաչ Մուրադյան
————————————
Տարվա Ոճային Հեռուստահաղորդավարուհի-Մայա Պողոսյան
————————————
Տարվա Ոճային Լրատվական մեկնաբան-Արտյոմ Երկանյան
————————————
Տարվա Ոճային Երգիչ-Էրիկ Կարապետյան
————————————
Տարվա Ոճային Երգչուհի-Լիլիթ Հովհաննիսյան
————————————
Տարվա Ոճային Դերասան-Արամ Հովհաննիսյան
————————————
Տարվա Ոճային Դերասանուհի- Նազենի Հովհաննիսյան
————————————
Տարվա Ոճային Պատանի դերասան -Արեգ Գալոյան
————————————
Տարվա Ոճային Պատանի երգչուհի-Դալիթա
————————————
Տարվա Ոճային Քաղաքական գործիչ-Տիգրան Ուրիխանյան
————————————
Տարվա Ոճային Կին-քաղաքական գործիչ -Հրանուշ Հակոբյան
————————————
Տարվա Ոճային Գործարար-Սեդրակ Առուստամյան
————————————
Տարվա Ոճային Կին-գործարար-Արմինե Ադամյան
————————————
Տարվա Ոճային Ինտերնետային կայք-KAMOBLOG. TV
————————————
Տարվա Ոճային Երաժշտական հոլովակ -SHARM Հոլդինգ
————————————
Գովազդային հոլովակ-Արմավիա Ավիաընկերություն
————————————
Տարվա Ոճային Հեռուստահաղորդում-Չէին սպասում
————————————
Հատուկ մրցանակ-Անտոնիո Մոնտալտո
————————————
Հատուկ մրցանակ-Բրունո Սկապինի
————————————
Մրցանակաբաշխության շրջանակներում իրականացվեց բարեգործական աճուրդ, որից ստացված ողջ հասույթը կուղղորդվի «Իրականացնենք Արմեն Ջիգարխանյանի երազանքը» համազգային ծրագրին` հնարավորություն տալով աշխարհահռչակ հայ արվեստագետին բեմադրելու Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» անմահ ստեղծագործությունը: Աճուրդի ընթացքում ներկայացվեցին Քաջ նազարի թեմայով մի քանի պայուսակներ, դիզայներ Նուռի կողմից հատուկ այս միջոցառման համար ստեղծված պայուսակներ, ինչպես նաև այլ աքսեսուարներ:
«Amore» հայ-իտալական հոլդինգի նախագահ Աննա Սանտոպադրեն