ՖԼԱՈՒԵՐ ԴԵԿՈՐ դիզայն ստուդիոյի բացումը

Այսօր Երևանում, Չարենցի 4 հասցեում բացվեց շատ գեղեցիկ ու անսպասելիորեն մատչելի առաջարկներով դիզայն ստուդիո, որտեղ ներկայացված են նվերներ, աքսեսուարներ տան և տարբեր ինտերիերների ձևավորման համար: Հարսանեկան տարոսիկներից մինչ բազմապիսի տուփեր, արհեստական ծաղիկներից մինչ մոմերի լայն տեսականի, նվերներ մոտակա բոլոր տոների առիթով՝ Սրբ. Վալենտինի, Սրբ. Զատկի և Մարտի 8-ի: Երկրորդ սրահում ներկայացված են ապակե օրիգինալ մոմալակների, ծղոտե զամբյուղների և հուշանվերների յուրահատուկ տեսականի: ՖԼԱՈՒԵՐ ԴԵԿՈՐ դիզայն ստուդիան ոչ միայն տեղում փաթեթավորում է Ձեր նվերները, այլև ընդունում է հանդիսությունների սրահների ձևավորման պատվերներ: Խորհուրդ եմ տալիս օնլայն ծանոթանալ դիզայն ստուդիոյի տեսականուն, ապա այցելել մոտակա տոների առիթով, կամ պարզապես ձևավորման հետաքրքիր աքսեսուարներ գնելու համար:

ՖԼԱՈՒԵՐ ԴԵԿՈՐ դիզայն ստուդիո

Չարենցի 4

060-50 88 48