l

lifestyle

100 ՕՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ

Հայտարարված էր, որ չի կարելի նկարահանումներ անցկացնել դռոնով, ինքս գնացի հրապարակ՝ համոզվելու, արդյոք մարդկանց հոսքն այդքան շատ է, որքան օրինակ Մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ ու ողջ հայությունը տոնում էր այդ փաստը Հանրապետության հրապարակում: Այսօր ևս հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, ճիշտ է, մարդիկ ավելի շատ ոչ թե ցնծում էին, այլ  կարծես եկել էին ստանալու պատասխաններ, ստանալու, ինչպես ընկերուհիս՝ Գայանեն է ասում, ԳԱՌԱՆՏԻԱՆԵՐ: Մի փոքր մտահոգությունը փոխվեց դեպի ոգևորման, երբ բեմ բարձրացավ Նիկոլ Փաշինյանը: Ինչ ուզում եք ասեք, բայց նա արդեն իսկ կուլտային դեմք է հայկական քաղաքականության պատմության էջերում: Առջևում ընտրություններն են, ու տա Աստված, որ առաջիկայում մեզ սպասվեն միայն լուսավոր օրեր: 

  • Andranik Beglaryan
  • Kamo Tovmasyan

back-top