l

lifestyle

KamoBlog.TV-ն կվճարի10 երիտասարդ դիզայներների անդամակցության ծախսը Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբում

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի նախաձեռնողներն են «Ազդեցության գործարար ակումբ»-ը՝ «Նորաձևության և դիզայնի պալատ»-ի և «ԲՐԵԻՆԴ»-ի հետ համատեղ: Երիտասարդ դիզայներները հնարավորություն են ստանում 1 տարի մասնակցել նախագծիմիջոցառումներին, սեմինարներին, մասնակցել արտերկրից հրավիրված նորևաձևության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: KamoBlog.TV-ն՝ սատարելով երիտասարդ հայ դիզայներներին, կվճարի 10 երիտասարդ դիզայներների անդամակցության տարեկան վարձը: Ընտրված դիզայներները Խ.Աբովյանի անվ. Պետական մանկավարժական համալսարանի սաներն են: 

  • Kamo Tovmasyan

«Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Նորաձևության և դիզայնի բիզնես ակումբի հիմնում» ծրագիրը կազմակերպել էր «Ազդեցության գործարար ակումբ» ՀԿ-ն՝ «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ի և «ԲՐԵԻՆԴ» ՍՊԸ-ի հետ համատեղ: Ծրագրի նպատակն է Հայաստանի՝ դիզայնի և նորաձևության ոլորտում հիմնել ստեղծագործական արդյունաբերության ընդհանուր հարթակ, ինչը կնպաստի տվյալ ոլորտի զարգացմանն ու մրցունակության խթանմանը: Շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ: Ընկերության կողմից այս պահին ընտրվել են 9 դիզայներներ, ևս 1-ը կընտրվի շուտով: Բոլոր 10 երիտասարդ դիզայներների տարեկան անդամակցության ծախսերը կհոգա KamoBlog.TV կայքը: Հաջողություն եմ մաղթում բոլորին, հուսով եմ մոտ ապագայում կլուսաբանենք ձեր աշխատանքներն արդեն մեծ ցուցադրությունների շրջանակներում:

Հրանուշ Մկրտչյան

_______

Աննա Հակոբյան

_____________________

Արմինե Մուրադյան

_____________________

Զարուհի Քոչեյան

________________________

Լիլիթ Աթոյան

______________________

Տաթևիկ Ազատյան

________________________

Սյուզաննա Կարապետյան

_____________________________

Մերի Մարտորյան

_______________________

Թինա Թորոսյան

 

back-top