l

lifestyle

La Dolce Vita! ՄԵԳԱ խաղարկություն CINNABON-ում

Figaro Group-ի սրճարաններում արդեն բարի ավանդույթ կա, երբ այցելում ես, ակամա հարցնում ես. «Իսկ խաղարկությանը մասնակցում ե՞մ»։ Նախորդ շաբաթ Figaro Group-ը խաղարկեց փարիզյան ուղևորություններ ու այլ արժեքավոր մրցանակներ, իսկ այս կիրակի անակնկալ սպասվում էր Սինաբոն սրճարանի այցելուներին: 150 000 դրամի նվեր քարտը խաղարկվում էր այն այցելուների միջև, ովքեր վերջին երկու ամիսների ընթացքում այստեղ ունեցել էին 5 000 դրամ և ավել հաշիվ: Պատկերացնում ե՞ս, հերիք չի վայելում ես ամենայուրահատուկ աղանդը, որ կարող ես գտնել Հյուսիսային պողոտայում, վերջում էլ շահում ես 150 000 դրամի Gift Card. La Dolce Vita! 

Ունեմն՝ ի՞նչ է Սինաբոնը... ամերիկյան դարչնաոլորներ, որոնք արդեն 7 տարի մեզ գայթակղում են Հյուսիսային պողոտայում: Ի դեպ, ուզում եմ ասել, որ երևանյան Սինաբոնը, հավանաբար ամենամեծն է ու հարմարը: Ես եղել եմ ամերիկյան մի քանի Սինաբոններում, որոնք այնքան մեծ չէին, որքան մերը, դա որպես այցելու կարող եմ նշել, իսկ այ համը նույնն է՝ դեռ չգնած ուզում ես հենց տեղում խժռել, ու հենց խժռել, որովհետև դարչնի բույրն իրոք տեղում կախարդումա: Մեր Սինաբոնում հիանալի սթաֆ է, ամեն օր աշխատանքի գնալուց ես անցնում եմ այս սրճարանի կողքով ու երբեք չեմ տեսել տխուր դեմքով կամ անգործ կանգնած աշխատողների, նույնիսկ մի օր ներս մտա ու հարցրեցի. Ո՞րն է գաղտնիքը, որ ամբողջ օրը այսքան ուրախ եք?

Դարչնաոլորների հավաքածուներ, այցելության նվեր քարտեր, հյուրասիրություն, DJ Alen Hetrz-ի երաժշտությունն ու Նարեկ Քթոյանի հումորները. ահա թե ինչ էր սպասվում ՄԵԳԱ խաղարկության մասնակիցներին: Գլխավոր մրցանակն էր՝ 150 000 դրամի Gift card, որը հնարավոր էր սպառել Figaro Group-ի SquareOne, Segafredo Zanetti և իհարկե Cinnabon սրճարաններում: Քանի որ ես այս սրճարանների պոտենցիալ հաճախորդ եմ, կարող եմ ասել, որ գումարն այս մեկ անձի դեպքում հնարավոր կլինի սպառել 20-30 օրերի ընթացքում: 

Ախորժալի դարչնաոլորները մոտ 35 տարի առաջ ստեղծել են Ռիչ և Գրեգ Քոմենները՝ հրուշակագործ Ժերիլին Բրյուսոյի օգնությամբ: Աշխարհում կա 1200-ից ավել Սինաբոն սրճարաններ, առաջին սրճարանը բացվել է 1985թ.-ին Սիեթլ քաղաքում: Երևանյան Սինաբոն սրճարանը գործում է 2012 թ.-ից՝ Հյուսիսային պողոտայում: Եվս մի լավ նորություն Սինաբոնից․ ձեր միջոցառումների քաղցրի սեղանի համար՝ հիմա արդեն կարող եք պատվիրել Սինաբոն քեյթրինգ, որն իր մեջ ներառում է Սինաբոնի ողջ տեսականին և իր  շատ սիրված բրենդային խմիչքները՝ Չիլատաները։

Հյուսիսային պող. 10/3

093-54 59 03

Facebook/CinnabonArmenia

back-top