l

lifestyle

2017-ի Ամառվա 11 երևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները...

Յուրաքանչյուր ամառ ես կազմում եմ բացօթյա լողավազանների ցանկ, ճշտում գները, առաջարկները, հասցեները և ներկայացնում ձեզ, որպեսզի week-end-ներին ավելի հեշտ լինի հենց այս ցանկից ընտրել այն լողավազանը, որտեղ ցանկանում եք հանգստանալ: Ամրագրեք այս փոստը ձեր ֆեյսբուքյան էջում, որպեսզի հետո չկորցնեք: Այս տարի առանձնացրել եմ 11 բացօթյա լողավազան:

  • Kamo Tovmasyan

1. Multi Grand Pharaon Hotel

Տեսեք ինչ տեսարան է, ինչ գեղեցկություն: Իմ ամենասիրած տարբերակներից մեկը՝ Multi Grand Pharaon Hotel-ի լողավազանը գտնվում է Աբովյան խճուղում, երկուշաբթիից-ուրբաթ մուտքավճարն է 6 000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 8000 դրամ, ամսական անդամագրության արժեքն է 80 000 դրամ: Գործում է ընտանեկան փաթեթ առաջարկ՝ 2 մեծահասակ և 2 մինչև 12 տարեկան երեխաներ կարող են ամրագրել ամսական փաթեթ 140 000 դրամով: Այս տարի լողավազանն ավելացրել է VIP հատված, ՍՊԱ հատված, որտեղ գնային առաջարկը գործում է հետևյալ կերպ: Երկուշաբթի-ուրբաթ՝ 12 000 դրամ, շաբաթ և կիրակի՝ 15 000 դրամ, ամսական անդամագրություն՝ 150 000 դրամ: VIP հատվածի վճարն իր մեջ ներառում է օրվա կոկտեյլը, զովացուցիչ ըմպելիք և 10 րոպե մերսում (այցելուի կողմից տրամադրված արևային յուղերով): Ի դեպ, մինչև 6 տարեկան երեխաների մուտքն անվճար է, իսկ 6-12 տարեկան երեխաների համար կվճարեք կես գին: Մանրամասն հարցերի և ամրագրումների համար զանգահարեք 096-61 00 55:

Facebook/Multi Grand Pharaon Hotel

____________________

2. Armenia Marriott Hotel

Արմենիա Մարիոթ հյուրանոցը ներկայացնում է իր բացօթյա լողավազանը: Լողավազանը գործում է մարզասրահի հետ համատեղ: Ամենահարմար ժամանակաշրջանը դա Մայիս/Հոկտեմբեր շրջանն է, ամսական ամրագրումն արժե 60 000 դրամ, ինչպես արդեն ասացի լողավազանն ու մարզասրահը միասին: Մնացած ամիսներին ամսական վճարը կազմում է 40 000 դրամ: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն ազատ է, 3-12 տարեկան երեխաների համար կվճարեք 50% զեղչով: Հասցեն՝ Ամիրյան 1, հեռախոս՝ (010) 599000, ֆեյսբուքյան էջ՝ Facebook/Armenia Marriott Hotel Yerevan

___________

3. Best Western Congress Hotel

Այս տարի Կոնգրես հյուրանոցի լողավազանը փոխել է քաղաքականությունը: Ի տարբերություն նախրդ տարիների, այս տարի ամենօրյա այցելությունների տարբերակ չի գործում: Կարող եք ամրագրել 1 շաբաթը 30 000, 15 օրը՝ 50 000, 1 ամիսը 65 000 և 2 ամիսը 115 000 դրամ փաթեթները: Գործում է լողավազանը 10.00-21.00-ը, այն բավական մեծ է համեմատաբար հանգիստ, այստեղ հանդիպում ես հիմնականում զբոսաշրջիկների և ոչ թինեյջերների: Հասցեն՝ Իտալիայի 1, Իտալիայի դեսպանատան հարևանությամբ, հեռախոս՝ (+374 10) 591199, կայք՝ congresshotelyerevan.com--------------------

4. GRAND HOTEL YEREVAN

Եթե ցանկանում եք կտրվել Աշխարհից ու զգալ Ձեզ տիեզերքում ընտրեք այս տարբերակը: Լավագույն հյուրանոցներից մեկի տանիքին տեղակայված լողավազանում Մեռյալ ծովի հանգստությունն է, այստեղ հիմնականում հանդիպում ես հենց հյուրանոցի հախաճորդներին, երջանիկ տարեց եվրոպացիների իսկ տոն օրերին, երբ Երևանում ընթանում են տարբեր միջոցառումներ և փառատոններ, այստեղ կարող ես հանդիպել բոլոր Ա դասի աստղերին, ովքեր Երևանում են այդ ընթացքում՝ Կլաուդիա Կարդինալեից մինչ Ալեն Դելոնին, գրողը տանի: Այցելության գինն է 12 000/15 000 աշխատանքային և հանգստի օրերին, ամսեկան այցելության քարտի գինն է 65 000 դրամ, լողավազանն աշխատում է առավոտյան 10.00-22.00-ն..Հասցե՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ,Աբովյան 14, Հեռախոս՝ +374 10 591 600, կայք՝ royaltulipgrandhotelyerevan.com________________

5. HRAZDAN HOTEL

Հրազդան հյուրանոցի լողավազանն ամենասիրված ժամանցավայրերից մեկն է, համենային դեպս ընկերներիս մեծ մասն այստեղ է կիրակի օրերն անցկացնում: Նախ նշեմ, որ մեծ առավելություն է ոչ թանկ բարը, եթե իհարկե այս տարի նույն գներն են, Ես նախորդ տարի եմ եղել վերջին անգամ ու նույնիսկ եթե Դու չես ուզում լողալ, պարզապես կարող ես միանալ ընկերներիդ և սրճարանում ուտել ասենք սառը ձմերուկ: Նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում գնալ, միանշանակ խորհուրդ եմ տալիս, անկասկած գոհ կմնաք: Փոքրերի համար 5000 դրամ, մեծահասակաների համար 6000 դրամ մուտքավճար: Աշխատում է մինչ 20.30-ը: Հասցե՝ Ձորափի 72, Հեռ՝ (010) 535332, Կայք՝ hotelhrazdan.am------------------

6. PROLIFE WATER CLUB

Արդեն հունիսի 17-ից կարող եք այցելել PROLIFE լողավազան, այն ներկայացնում է PROLIFE ֆիթնես ակումբը: Prolife Water Club-ը գտնվում է ROYAL ARMENIA PALACE հյուրանոցում, աշխատում է առավոտյան 11.00-19.00-ը, մուտքավճարն է 3000-5000 դրամ: Ասեմ, որ week-end-ին նվագում է DJ-ը, այսինքն լավ երաժշտությունը բոնուս է, առաջարկում եմ այս լողավազանի մասին ավելի մանրամասն կարդալ Մեր նախորդ պոստերից մեկում, սեղմելով ահա այստեղ: Հասցե՝ Սիլիկյան թաղ. 4–րդ փ. 17/1 Հեռ. (095) 240 304, Facebook`prolifewellnessandspa___________________

 

7. LATAR HOTEL COMPLEX

Ճիշտն ասած Ես Լաթարում չեմ եղել, բայց բոլորն ասում են որ լողավազանն այստեղ հեքիաթային է, քանի որ այն այնքան մեծ է, որ լողալուց երբեք մեկ այլ լողացողի հանդիպելու խնդիր չես ունենում: Աշխատանքային ժամերն են 11-20.00-ն, այցելության գինը՝ 8 000 (երկուշաբթի-ուրբաթ)/10 000 (շաբաթ-կիրակի) դրամ, Հասցեն՝ Սիլիկյան թաղամաս, 5րդ փողոց, տուն 58, հեռ՝ 010- 38 07 11, Կայք՝ latar.am

_______________________

 

8. Delice Pool & Lounge

Delice Pool & Lounge փակ ակումբը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում, այն կտրված է քաղաքի աղմուկից և հանգստի անցկացման իդեալական տարբերակ է: Թե ակումբի տեսքով, թե լողավազանն առանձին, Delice Pool & Lounge-ը միայն գործընկերների համար է, պատահական անձինք այստեղ չեն կարող հայտնվել, բայց ուզում եմ նշել, որ այս վայրն իրոք հիանալի տարբերակ է տարբեր տոների նշման համար, լինեն դրանք ծննդյան տոներ, հարսանիքներ, նորաձևության ցուցադրություններ...Քանի որ ակումբը միայն քարտատերերի համար է, բոլոր մանրամասները Դուք կարող եք իմանալ անձամբ կապ հաստատելով անձնակազմի հետ, առաջարկում եմ միանալ ակումբի ֆեյսբուքյան էջին՝ Facebook/DeliceClub,  կարող եմ նշել հեռախոսահամարը՝ (091) 58 50 94, մնացած բոլոր հարցերն արդեն տնօրինության հետ..

_________________

 

9. Vahakni Outdoor Swimming Pool

 Աշխատանքային օրերին՝ երեխաների մուտքավճարն է 3 000 դրամ, 12 տարեկաններից բարձր անձինք կվճարեն 5000 դրամ: Շաբաթ և կիրակի օրերին՝ համապատասխանաբար 4000/6000: Ամսական անդամագրություն՝ 40 000 դրամ/ 60 000 դրամ: Գործում է ընտանեկան զեղչ՝ 20%: Գևորգ Չաուշի փող., 50 շենք, 043-177 220:

Facebook/Vahakni Outdoor Swimming Pool

____________________

 10. FOOTBALL ACADEMY POOL

Երիտասարդների կողմից ամենասիրված լողավազանը գտնվում է Աճառյան 35/31 հասցեում, Ավանում, ասում են այստեղ միշտ մարդաշատ է, ու հենց երիտասարդներով: Մուտքավճարն է 4000 դրամ, աշխատանքային ժամերն են 10-19.00-ը, հեռախոսահամար՝ (060) 37 18 88, Կայք՝ footballacademy.am

_____________

11. Multi Wellness Center

Տասնյակն ամփոփում եմ ևս մեկ նորաբաց ու գեղեցիկ լողավազանով: Multi Wellness Center-ի արդեն բացօթյա լողավազանը օրեր առաջ է բացվել, այն գործում է առավոտյան 09.00-20.00-ն: Աշխատանքային օրերին մուտքավճարն է 15 000 դրամ, շաբաթ-կիրակի՝ 17 000 դրամ: Այստեղ ևս գործում է VIP հատված, որտեղ մուտքավճարն է 20 000/25 000 դրամ: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք (011) 880 880, Կայք՝ www.mwc.am

_____________

 

 

back-top