l

lifestyle

Հոկտեմբերի 30! Kamoblog Night Life Awards 2016-ի անվանակարգերը, մասնակիցները, գործընկերները և հյուրերը!

Հոկտեմբերի 30-ին Հյուսիսային պողոտայում գտնվող The View Lounge-ում Kamoblog.TV-ն և ԱրմՆյուզ հեռուստաընկերությունը ներկայացնում են KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2016 երեկոն, որի ընթացքում մենք 20 անվանակարգերում հանձնելու ենք մրցանակներ ժամանցային ոլորտում տարվա առաջատարներին: Անվանակարգերի, ընթացքի, անակընկալների, մասնակիցների և հյուրերի մասին կարդացեք մեր հատուկ փոստը, որը ձեզ կհուշի, թե ինչպես պատրաստվել երեկոյին....

  • Kamo Tovmasyan

Սկսեմ ամենասկզբից..6 տարի առաջ մենք արդեն կազմակերպել ենք, ի դեպ, ժամանցային ոլորտում առաջին մրցանակաբաշխությունը, որը ներկայացնում է տարվա շնորհանդեսները, փարթիները, նորաբաց ռեստորանները, ակումբները, ֆեշն իրադարձությունները...այն ամենը, ինչ արդեն 9 տարի լուսաբանում է Կամոբլոգը: Մենք ոչ միայն ոլորտում առաջիններից էինք, այլև տարվա շնորհանդեսները ներկայացնում էինք ամենածավալուն կերպ, ինչպես օնլայն, այնպես էլ մեր հեռուստանախագծերում, ինչի շնորհիվ մեր կողմից լուսաբանված ցանկցած միջոցառում ունենում է ամենամեծ լսարանը:

Առաջին KAMOBLOG NIGHT LIFE AWARDS մրցանակաբաշխությունը կարող եք դիտել ահա այս հղմամբ:

Այսպիսով KAMOBLOG NIGHT LIFE AWARDS 2016-ը տեղի կունենա The View Lounge-ում հոկտեմբերի 30-ին, 20.00-ից: Մեր էքսկլյուզիվ հովանավորն է մեր սիրելի EG SMOKE-ը, որին բազմիցս ներկայացրել ենք, ու դեռ առիթ կունենանք խոսելու: Մեր պոստերի դեմքն է մեր նոր հաղորդավարուհիներից մեկը՝ Թերեզան, նրա լուքի հեղինակն է դիզայներ Մանուկ Ալեքսանյանը, դիմահարդարն է Նատալի Տոնոյանը, այս օրիգինալ գլխի աքսեսուարը Արևիկ Սիմոնյանի վերջին հավաքածուից է, իսկ լուսանկարի հեղինակն է Դիանա Բոստանչյանը:

Սա մեր մրցանակն է, այն իրենից ներկայացնում է հին, բայց իսկական ֆոտոխցիկ, քանի որ Կամոբլոգն իր գործունեությունը սկսել է հենց 1 ֆոտոխցիկ գնելով....Սա նախորդ մրցանակաբաշխության մրցանակն է, այս տարի այն մի փոքր այլ տեսք կունենա....

Քանի որ անցնող տարին լի էր բազմատեսակ միջոցառումներով և շնորհանդեսներով, այս տարի մենք որոշեցինք ամփոփել ժամանցային տարին և 20 անվանակարգերում ներկայացնել հաղթողներին: Տրամաբանորեն, մրցանակաբաշխության մասնակիցները միայն այն ժամանցավայրերն են, որոնց մենք անդրադարձել ենք տարվա ընթացքում: Հաշվի առնելով, որ մենք լուսաբանում ենք քաղաքում տեղի ունեցող լավագույն միջոցառումների 99%-ը, տարվա ամենա-ամենաներն այսպես թե այնպես մեր ցանկում են: Այսպիսով, գումարելով տվյալ անվանակարգերում հնարավոր թեկնածուների ինտերնետային և հեռուստացուցադրման ռեյտինգային ցուցանիշները, դիտումները, հեռուստացուցադրման ռեյտինգային աստիճանը, մենք ընտրել ենք տվյալ անվանակարգում ամենաբարձր ցուցանիշ ունեցող վայրերին և անհատներին: Անվանակարգերը 20-ն են. ահա դրանք.

GRAND OPENING OF THE YEAR

TERRACE OF THE YEAR

PRIVATE POOL OF THE YEAR

TRADITIONAL RESTAURANT OF THE YEAR

DANCE CLUB OF THE YEAR

WINEBAR OF THE YEAR

CONCEPTUAL PLACE OF THE YEAR

ROOFTOP OF THE YEAR

FASHION EVENT OF THE YEAR

SHOW CLUB OF THE YEAR

CLUB BAND OF THE YEAR

CLUB SINGER OF THE YEAR

DJ OF THE YEAR

NEW HOOKAH BRAND/PLACE

CONCEPTUAL PARTY OF THE YEAR

TRADITIONAL PARTY OF THE YEAR

UNDERGROUND PARTY WITH SPECIAL GUEST

UNDERGROUND PARTY OF THE YEAR

SPECIAL DEVELOPMENT AWARDS

SPECIAL HOSPITABLE AWARDS

Ինչու ենք այս անգամ ընտրել The View Lounge-ը: Այն քաղաքի սրտում է, ակումբ չէ, սակայն կարելի է շատ լավ ժամանակ անցկացնել ընկերներով, մանավանդ, որ այդ երեկո այն բոլորովին այլ տեսք կունենա....Մուտքի մոտ ձեր հրավիրատոմսը կստուգի ֆեյսը և սեքյուրիթին, խնդրում եմ չմոռանալ հրավիրատոմսը: 20 տարեկանից փոքր տղաների մուտքը արգելված է, սվիտրներով տղամարդկանց մուտքը ևս, խնդրում եմ գեղեցիկ հագնվել, ներսում ամեն ինչ շատ գեղեցիկ է լինելու: Կանանց խորհուրդ կտամ կոկտեյլային զգեստ կրել, գեղեցիկ, սակայն, որ հարմար լինի նաև պարելու համար...խորհուրդ կտամ մեծ պայուսակներ չբերել, տեղ չկա դնելու...նույնիսկ եթե շատ թանկ պայուսակներ լինեն, դրանք միևնույն է չեն երևա, հիմա ֆեյքն ու իսկականը էլ չի տարբերվում: Տղամարդկանց խորհուրդ եմ տալիս կրել կոստյում, կարող եք դասական, կարող եք ավելի ազատ ոճի...կարծում եմ բոլորն այդ երեկո շատ գեղեցիկ տեսք են ունենալու, ու նրանք, ովքեր  հենց այնպես են գալու, փոշմանելու են, որ նախապես չեն պատրաստվել: Միակ հարցը, որը դեռ չենք լուծել դա հանդերձարանի հարցն է, բայց վաղը դրանով կզբաղվենք)))))

Ինչ է ձեզ սպասվում ներսում...բեմը լինելու է դրսի հատվածում, բարը նույնպես, դրսի հատվածում կլինեն բարձր սեղաններ՝ բաժակները և պայուսակները դնելու համար, ցուրտ չի լինի, մի վախեցեք, հիմա աշխատում ենք այդ հարցի շուրջ, կամ կփակենք տարածքը կամ կտաքացնենք: Ամեն ինչ տեղի է ունենալու հենց այս հատվածում, այն ծառայելու է նաև որպես պարահրապարակ: Ներսի սրահում կլինի երկու ֆոտոսթենդ, սեղանները միայն մրցանակաբաշխության հաղթողների համար են, ցավոք ազատ սեղաններ չկան, այնպես որ կրեք հարմար կոշիկներ:

Սա մեր գլխավոր սթենդն է, այո, Վան Գոգի հայտնի աշխատանքը...բայց հիամ չեմ կարող ասել թե ինչ կապ ունի Վան Գոգը մեզ հետ...Դուք կլուսանկարվեք, իսկ հետո արդեն ես կասեմ, թե ինչու է սա մեր սթենդը և բոլոր նրանց, ովքեր լուսանկարվել են կհրավիրեմ արդեն մեր հաջորդ միջոցառմանը...որը, երևի արդեն հասկացաք հենց Վան Գոգի թեմատիկայով է:

Մի բան կարող եմ վստահ ասել, ձեզ սպասվում է իրոք լավ երաժշտության երեկո: Ժամը 20.00-ից նվագելու է երիտասարդ ու շատ ճաշակով DJ GREG-ը, այդ ընթացքում կարող եք խմել, տաքանալ ու պատրաստվել պարելու: Երգչուհի Մարբեյը պատրաստել է պրեմիերա, որից հետո մենք արդեն կսկսենք հանձնել մրցանակները: Մրցանակները հանձնելու են ոլորտում հայնի և շոու-բիզնեսի դիրված դեմքերը՝ Լուսինե Թովմասյանը, Հրաչ Քեշիշյանը, Անահիտ Սիմոնյանը, Գոհար Գասպարյանը, Կարեն և Յանա Շահգալդյանները, Ֆաինա Հարությունայնը և այլք...Նշեմ, որ ձեզ չի սպասվում-Բարի երեկո տիկնայք և պարոնայք երեկո, ամեն ինչ լինելու է արագ, ուրախ, որակով և չհոգնեցնող..Դե իսկ մրցանակները հանձնելուց հետո մինչ ուշ գիշեր նվագելու է DJ GUEVO-ն: Միայ հիթեր, միայն պարային երգեր...ինձ թվում է լավ պարելու ենք....

Ինչպես արդեն ասացի մեր էքսկլյուզիվ հովանավորն է -ը, որի մասին Ես կխոսեմ արդեն մրցանակաբաշխությունից հետո, մինչ այդ կարող եք ծանոթանալ այս որակով նարգիլեների հետ ահա այստեղ:

Any Rose հարսանյաց և ծաղկի սրահը թեմատիկ դիզայներական լուծում կտա ինտերիերին:

Երեկոյան մեզ սպասվում է ոչ սովորական անակընկալ Լակի արտ ստուդիայի կողմից...եթե անկեղծ ասեմ, դեռ ես էլ չգիտեմ ինչպիսի, իրոք անակընակլ է....

Երեկոն ինձ հետ կվարի......մի շատ գեղեցիկ անձնավորություն, բայց սա ևս անակընկալ է...

Տոմսեր ցավոք չեն վաճառվում, միջոցառումը փակ է......

back-top