l

lifestyle

ADJARABET.AM! Նոր դերակատար Հայաստանում վիճակախաղերի կազմակերպման շուկայում

Adjarabet-ը հայաստանյան վիճակախաղերի շուկա է մուտք գործել 2017 թվականին՝ գործարկելով Adjarabet.am պորտալը, որն արդեն հասցրել է գրավել առցանց խաղերով հետաքրքրվողների ուշադրությունը: Կայք-էջն առաջարկում է սպորտային խաղադրույքներ և մեծ հնարավորություններ ամենահետաքրքիր ու անվտանգ խաղային միջավայրում. սլոթեր, live խաղեր, պոկերի և խաղերի մեծ ընտրանի:


  • www.adjarabet.am

Մեդիայի ներկայացուցիչների հետ հանդիպումն այսօր տեղի ունեցավ Radisson Blu Hotel, Yerevan հյուրանոցում:

Մարքեթինգի պատասխանատու Գիորգի Գվենեթաձեն և Հաճախորդների հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Լեթլաթը վստահեցնում են, որ արագ վճարումներով, բարձրակարգ սպասարկմամբ և տարաբնույթ ակցիաներով տարբերվող Adjarabet ապրանքանիշն այսօր ունի կայուն մրցակցային դիրք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում:
Պոկերի և P2P խաղերի բաժնի ղեկավար Էլըսթըր Այվզի խոսքով առավել բազմազան են պոկերի պայմանները՝ տարբեր խաղասեղաններ, դրամական պարգևներ ու ռեկորդային մրցանակներ, ավելին՝ Adjarabet-ը պոկերի սիրահարներին հնարավորություն է տալիս մասնակցելու միջազգային մրցարշավներին` մրցակցային ավելի մեծ պարգևների արժանանալու համար.

"Խաղերի ընտրացանկը, բոլոր ակցիաներն ու բոնուսները մշակվել են հատուկ հայ օգտատերերի համար",- նշում է Adjarabet-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վերոնիկա Աղինյանը: Adjarabet-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վերոնիկա Աղինյանը հավելեց, որ շուտով գործելու է նաև adjariasport.am կայքը, որտեղ իրենց հաճախորդները, նույնիսկ նրանք, ովքեր չեն խաղում Adjariabet.am-ում, այլ պարզապես սպորտի սիրահարներ են,  կարող են  հետևել մարզաշխարհի վերջին  նորություններին, կիսվել իրենց մտքերով,  ինչպես նաև հմտանալ սպորտի ոլորտում:

Adjarabet.am կայքի պաշտոնական շնորհանդեսի ընթացքում Adjarabet-ի ղեկավարները ներկայացրեցին ընկերության գործունեության նպատակներն ու զարգացման հեռանկարները, ծանոթացրեցին կայքի գործարկման սկզբունքներին, հնարքներին և նորույթներին, որից հետո, անմիջական շփման մթնոլորտում, ներկաների հետ  քննարկեցին վերջիններիս հետաքրքրող հարցերը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք խաղացանկը ձևավորելիս հաշվի են առնվել հայաստանյան հաճախորդների նախասիրությունները, Մարքեթինգի պատասխանատու Գիորգի Գվենեթաձեն պատասխանեց, որ  իրենք ուսումնասիրել են և տեղյակ են, որ Հայաստանում բավականին լայն տարածում ունի բլոտը՝ որպես թղթախաղի տեսակ և շուտով բլոտ խաղն արդեն հասանելի կլինի կայքում: Իհարկե, տեղյակ են նաև, որ  հայերը շատ են սիրում իրենց մարզիկներին, ուստի Adjarabet-ի թիմը պատրաստվում է իր հաճախորդներին ներկայանալ հատուկ առաջարկներով՝ ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի համաշխարհային մրցաշարերի  և առաջնությունների ժամանակ խաղադրույքներ կատարելու հնարավորություններ ընձեռելով:

Այժմ Adjarabet.am-ում օգտատերերը կարող են մասնակցել "Մեգա-Freeroll" պոկերի առցանց մրցաշարին, որն ունի 30.000.000 ՀՀ դրամ խոշոր մրցանակային ֆոնդ:  
Խաղերի բաժնի ղեկավար Թոմ Հաչինսոնը հավելեց, որ սլոթի սիրահարները, խաղալով իրենց նախընտրած սլոթերը, կստանան անվճար սփիններ, իսկ 7-օրյա առանց ռիսկի խաղադրույքները կգործեն տարբեր խաղերում խաղադրույքներ կատարած բոլոր օգտատերերի համար:

back-top