l

lifestyle

Ընտրենք հայկականը! ALEX textile ընկերության նոր արտադրամասի բացման շնորհանդեսը

Վաղ առավոտյան մենք ուղևորվեցինք ALEX textile ընկերության նոր արտադրամաս, որի բացման շնորհանդեսի հատուկ հյուրն էր Նախագահ Սերժ Սարգսյանը: Գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող ALEX textile-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայացրեց իր նոր կարի արտադրամասը, արտահանման ծավալները և այս տարվա պլանները:

  • Արշակունյաց 127/21. Prospect Mall, 1-ին հարկ` 5-րդ տաղավար, www.alextextile.am, +37410-48 48 15
  • Sargis Mkoyan, President.am, ProfStudio
  • Kamo Tovmasyan

ALEX textile ընկերությունը հիմնադրվել է 2015թ.-ին: Ընկերությունն ունի երեք տարբեր արտադրամասեր՝ գուլպաների, տեքստիլի ու տրիկոտաժի: Արտադրում է գուլպաներ, վերնաշապիկ ու մանկական հագուստ: Գուլպաների արտադրության մեջ ներդրվել է 4.000.000 եվրո, կարի արտադրությունների մեջ՝ 3.000.000 եվրո: Գուլպաների և հագուստի արտադրությամբ զբաղվող ALEX textile-ը, լինելով Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկը, ներկայումս ունի 500 աշխատակից, իսկ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում՝ աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի: 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս շուրջ 600 նոր աշխատատեղ: Միջին աշխատավարձը 110.000 դրամ է:

ALEX textile գուլպաները ամբողջ Հայաստանում դուրս են մղել թուրքական արտադրանքը, որը նախկինում գերիշխող դիրքեր ուներ: Ընկերությունը տեսքտիլ արտահանող ամենամեծ ընկերություններից մեկն է Հայաստանում: 2016 թ.-ին արտահանել է ավելի քան 1.000.000 դոլարի արտադրանք: 2017 թ.-ին նախատեսվում է  այս թիվը հասցնել 4.000.000 դոլարի: Տրիկոտաժի ու տեքստիլի արտադրության ամբողջ ծավալն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունը նախատեսում է օգոստոսին ֆրանսահայերի հետ սկսել սվիտերի արտադրություն, որի համար կկատարվի շուրջ 2.000.000 եվրոյի ներդրում: Այն հնարավորություն կտա ստեղծել մոտ 100 նոր աշխատատեղ:

Տարեվերջին Հայստանում կբացվի տնային տեքստիլի գերժամանակակից և հզոր ֆաբրիկա 15 000 քմ. տարածքով: Այն իրականացվելու է լիբանանահայ փորձառու գործընկերների հետ, ովքեր արաբական մի շարք երկրներում ունեն ֆաբրիկաներ և  ցանկանում էին հաջորդը բացել հայրենիքում: Ծրագրի սարքավորումների համար կատարվելու է շուրջ 6.000.000 եվրոյի ներդում՝ ստեղծելով մոտ 300 նոր աշխատատեղ:

 ALEX textile ընկերությունը հումքն առայժմ ներկրում է Ուզբեկստանից, Ռուսաստանից, Եվրոպայից և այլ երկրներից: Ընկերությունը արդեն Հայաստանում սկսել է հիմնել կտորի մեծ արտադրություն, ինչը կնպաստի նաև հայաստանյան տեքստիլի այլ ընկերությունների զարգացմանը: Օրական 15 տոննա արտադրողականությամբ կտորի արտադրությունը  նախատեսվում է մեկնարկել 2018թ. սկզբին: Կկատարվի 20.000.000 եվրոյի ներդրում և կբացվի 400 աշխատատեղ:

 Աշխատողների համար արտադրամասերում ստեղծված են իդեալական պայմաններ, խիստ հսկողության են ենթարկվում սանտիտարական ու հիգենիկ պայմաններն ու  օդափոխությանը: Գուլպաների արդադրամասը հագեցած է իտալական աշխարհահռչակ LONATI ընկերության վերջին սերնդի սարքավորումներով: Կարի արտադրամասերը զինված են աշխարհի լավագույն` ճապոնական JUKI, PEGASUS, KANSAI SPECIAL կարի մեքենաներով:

ALEX textile ընկերությունն իր առջև նպատակ է դրել վերականգնել տեքստիլ արտադրող հանրապետության երբեմնի համբավը: Արտագաղթը կանխելու համար Հայաստանին այնքան անհրաժեշտ աշխատատեղերի հարցում տեքստիլի արտադրությունը մեծ հնարավորություն է ընձեռում: Ընկերությունը կարևորում է նաև հայ սպառողին ներմուծվող ապրանքի փոխարեն հայկական արտադրանք մատուցելու, արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու հանգամանքը, որպեսզի ներկրելու փոխարեն Հայաստանը դառնա արտահանող երկիր:

ALEX textile ընկերության հիմնադիրն է Աստղիկ Ալեքսանյանը:

  Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, ALEX textile-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջեց ընկերության արտադրամասերում, ծանոթացավ կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:

Դիտեք մեր լայվ միացումն արտադրամասից ահա այստեղ և հետևեք մեր ֆոտոսեթին: Ընտրեք հայկականը!

back-top