l

lifestyle

DAY OFF! Հիմա մենք գիտենք, թե որտեղ կարելի է ուտել ամենահամեղ խաշը

Հոկտեմբեր ամսին աշխատում էինք բառացիորեն ամեն օր, այդ պատճառով ամսի 31-ին որոշեցինք ոչ մի պատվեր չամրագրել ու կոլեկտիվով գնալ խաշ ուտելու: Ընտրեցինք Բյուրականի Ամբերդ հացատունը, համ քաղաքից դուրս կգայինք, համ Ամբերդ ամրոցը կտեսնեինք (վաղուց էինք ուզում լինել այստեղ) համ էլ խաշ կուտեինք շատ-շատերի կողմից խորհուրդ տված Ամբերդ հացատանը: Բյուրականի մեր հանգստյան օրվա մասին փոստը, բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են խաշ ու նախընտրում են հանգիստը քաղաքից դուրս:

  • Kamo Tovmasyan

Բյուրականում առաջին անգամ էինք, ափսոս աստղադիտարան չկարողացանք մտնել, քանի որ ամպամած էր ու ոչինչ չէր երևում: Փոխարենը ծանոթացանք Ամբերդ հյուրանոցի անձնակազմի հետ և եղանք Ամբերդ ամրոցում:

Առաջին անգամ էինք Ամբերդ հյուրանոցում, նախ նշեմ հիանալի անձնակազմի, սպասարկման, ֆանտաստիկ տեսարանի, օդի մասին...չէինք կարծում, որ Բյուրականում նման հյուրանոց կգտնենք:

Ամբերդ հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքից 38 կմ հեռավորության վրա՝ Արագած լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1750 մ բարձրությամբ: Հյուրանոցը շրջապատված է հայկական հնագույն կառույցներով և բնական հրաշքներվ՝ Ամբերդ ամրոց 7-րդ դար (հյուրանոցից 14կմ, ծովի մակարդակից 2300 մ բարձրությամբ), Քարի լիճ (հյուրանոցից 21կմ, ծովի մակարդակից 3207 մ բարձրությամբ), Արշակունիների դամբարան 4-րդ դար (հյուրանոցից 11կմ, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ), Տեղերի վանք10-րդ դար (հյուրանոցից 11կմ, ծովի մակարդակից 1600 մ բարձրությամբ),Արտավազիկ եկեղեցի 7-13-րդ դարեր (հյուրանոցից 3,5կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ),Սուրբ Հովհաննես եկեղեցի 10-րդ դար (հյուրանոցից 3 կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ),Օրգովի ձոր (հյուրանոցից 3 կմ, ծովի մակարդակից 1670 մ բարձրությամբ) և այլ պատմամշակութային ու տեսարժան վայրեր:

Հյուրանոցում առկա է երկու լողավազան (բացօթյա և փակ), ասիական և ֆիննական շոգեբաղնիքներ, լաունջ բար, ռեստորան, բացօթյա սրճարան, լվացքատուն, տասներկու համարներ ՝ մեկ Luxe համար, մեկ ընտանեկան համար, տաս երկտեղանի համարներ, որոնցից մեկը նախատեսած է սահմանափակ կարողություններվ մարդկանց համար:

Բյուրականում է գտնվում աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած աստղադիտարանը (հյուրանոցից 3,5կմ, ծովի մակարդակից 1650 մ բարձրությամբ), ով հանրությանը տվել է բազում հայտնագործություններ՝ աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտում: Հյուրանոցը կազմակերպում է նաև տուրեր դեպի Հայաստանի այլ տեսարժան վայրեր:

Նշեմ նաև, որ հաջորդ տարի պատրաստ կլինի արդեն երկրորդ մասնաշենքը, այն հիմա կառուցման ընթացքում էր: Ձմեռային հանգստի սիրահարների, հատկապես դահուկորդների համար հիանալի վայր է: Ուզում եմ նշել շատ ակտիվ կայքի մասին, որտեղ ամեն ինչ ներկայացված է, կարելի է այցելել ու ամեն ինչ տեսնել ֆոտո/վիդեո տարբերակով՝ www.amberdhotel.am

Ամբերդ հացատունը գործում է հյուրանոցին կից, ասում են շատ համեղ խաշ են տալիս, մենք էլ եկել ենք փորձելու:

Մերսի շատ լավ հյուրընկալության համար: Եթե որոշեք գալ այստեղ խաշի, նախապես ամրագրեք սեղան 099-90 28 02 հեռախոսահամարով:

Ի դեպ, մեր ֆեյսբուքյան էջում հարցում էինք կատարել, թե ով խաշը ոնց է ուտում, գդալով թե ձեռքով: 200 քոմենթները գրեթե հավասարապես կիսել են կարծիքները:

Շատ համեղ խաշից հետո մեզ հյուրասիրեցին իսկական թոնրի գաթա:

Խաշից հետո սովորաբար ուզում ես քնել, բայց մենք չէինք կարող չօգտագործել առիթը ու չգնալ Ամբերդ ամրոցը տեսնելու...

Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (10-րդ դար) պատմական Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ եռանկյունաձև հրվանդանին, 2 300 մ բարձրության վրա։

Ամբերդ անունը ծագել է աղավաղման հետևանքով, նախնական անունը եղել է Անբերդ:

Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ։ Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում։ Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարում, Կամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունի իշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք՝ 14-րդ դարի վերջերին։

Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիսարևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1 500 մ² մակերես: Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։

Այ այսպիսի տեսարան ամենաբարձր դիրքից: Բայց ասեմ, մրսեցինք, լավ ցուրտ էր: Ամեն դեպքում հիանալի ժամանակ ունեցանք Բյուրականում: Վաղվանից նորից աշխատանքային բնականոն ռիթմ...

 

back-top