l

lifestyle

Հուզիչ ու Ոգեշնչող! ԱՆԴՐԵ - Պապ Ջան

Պարզաբանել, թե ինչու եմ համարում ոգեշնչող: Ընկերներիցս մեկը երեկ ասում է. "Տեսել ես Անդրեի նոր տեսահոլովակը? Այնքան եմ ազդվել, որ որոշել եմ այս տարի ծնունդիս բոլոր ընկերներիս խնդրեմ նվերի փոխարեն գումար փոխանցեն հաշվիս, ինչքան հավաքվի կգնեմ քաղցրավենիք կամ անհրաժեշտ իրեր մեծահասակների համար ու կբաժանեմ միայնակ ծերերին (ընկերս վերջերս էր կորցրել Հորը): Ծանոթ ունեմ ժեկում, կիմանամ, ովքեր են միայնակ ու հենց ինքս էլ կբաժանեմ..." Չգիտեմ ընկերս կանի այն, ինչ մտքին դրել է, թե ոչ, բայց ինձ դուր եկավ այն, որ իր երգով Անդրեն կարող է ոգեշնչել մարդկանց նման քայլի: Հենց նման դեպքում է, որ երգը կամ տեսահոլովակը կարող ես ստացված համարել: Անպայման դիտեք, եթե դեռ չեք դիտել, հիանալի աշխատանք է նվիրված Հայրերին...

  • Kamo Tovmasyan

Երգի խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, երաժշտությունը՝ Մանե Հակոբյանի: Ռեժիսոր՝ Հրանտ Մովսիսյան, Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժ՝ Սուրեն Սարգսյան:  Arrangement՝ Վահան Նահապետյան, ձայնագրություն և միքս՝ Նիկ Եգիբյան, Mastering՝ Արամ Աբգարյան (Studio Six Sound, New York): Նախագծի պրոդյուսեր՝ Անուշ Հովնանյան, երգի պրոդյուսեր՝ Գեորգի Հարությունյան: Դերերում՝ Շանթ Հովհաննիսյան, Նարինե Գրիգորյան, Լևոն Վարպետյան, Աննա Վիկտորիա Մանգասարյան, Մարիամ Հովհաննիսյան, Ազատ Գասպարյան: Երգը նվիրվում է Էդուարդ Սուքիասյանին կնոջի և երեխաների՝ Միլենայի, Լևոնի և Խաչատուր Սուքիասյանների կողմից:

back-top