l

lifestyle

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը և բոլոր սիրված աստղերը Անիտա Հախվերդյանի հեղինակային երեկոյին

Անիտա Հախվերդյանի երգերը սուրճի պես տարբեր են։ Ապրումները եփվում են երգերի մեջ ու մատուցվում կում առ կում։ Մտքի թելերը դիպչում են սրտի լարերին ու դառնում երգ-պատմություններ։ Երգի Պետական Թատրոնում երկու օր շարունակ հնարավոր էր ներկա լինել բացառիկ համերգների, որոնց ընթացքում սիրված արտիստները կատարում էին երգեր, որոնց բառերի հեղինակը Անիտա Հախվերդյանն է: Առաջին համերգի ֆոտոշարքը դիտեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Ի դեպ, այսօր դեռ կհասցնեք ներկա լինել երկրորդ համերգին, եթե իհարկե տոմսեր դեռ մնացել են: Բեմում էին Սոնա Շահգելդյանը, Արամեն, Արսեն Սաֆարյանը, Գևորգ Մարտիրոսյանը, Գրիգոր Կյոկչյանը, Էմմա Ասատրյանը, Իրինա Մալխասյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մաշա Մնջոյանը, Մարտան, Նառան, Նարեկ Բավեյանը, Նունե Եսայանը, Ռուսլանը, Սարոն, Սերգեյ Գրիգորյանը, Սիլվա Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և այլ սիրված կատարողներ: Հատուկ հյուրն էր ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, տանտիրոջ կարգավիճակում իհարկե Արթուր Գրիգորյանն էր: Այսօրվա՝ մարտի 17-ի համերգին ներկա լինելու համար կարող եք զանգահարել (010) 566790:

back-top