Պարարվեստի սիրահարների համար կկազմակերպվեն դասընթացներ, և հայտնի պարուսույցները կարճ ժամանակում կսովորեցնեն տարբեր ժանրերի պարեր։ Սրահը կտրամադրվի նաև ցանկացողներին ՝ հանդիպումներ, շնորհանդեսներ և նմանատիպ միջոցառումներ կազնակերպելու համար։Ամենաքմահաճ այցելուն անգամ այստեղ կգտնի իր քիմքին ու ճաշակին վայել բազմազան ու համեղ ուտեստներ։ Առաջարկվող ճաշացանկում ներառված են հայկական, ասիական և եվրոպական համադամ խորտիկներ։Այցելուները մեկ բաժակ սուրճ վայելելուց հետո կծանոթանան սրահում ցուցադրվող և մշտապես թարմացվող անթիվ-անսահման տեսականուն՝ զարդեր, սպասք, հագուստ և զանազան աքսեսուարներ։ Շուտով տարածքում կգործի նաև կարի և զարդերի պատրաստման արհեստանոց։ Միգուցե ընկերական մի հավաքույթի ժամանակ ծնվի որևէ նոր բան կրելու ցանկություն /զարդեր, հագուստ/։
Ձեր իսկ ճաշակով, Ձեր բնավորության ու տեսակին համապատասխան մեր հմուտ մասնագետները նույն պահին իրականություն կդարձնեն Ձեր մտահաղացումը։ Գուցե սիրահար զույգերը ցանկանան մասնակցել իրենց ամուսնական մատանիների պատրաստմանը, հոգ չէ․ մասնագետները նրանց սիրով կբացատրեն և կօգնեն միասին հաղթահարելու համատեղ կյանքի առաջին խնդիրը և դնել երջանիկ ապագայի ամուր հիմքերը։Մի խոսքով, այցելելով ակումբ՝ կլիցքաթափվեք, կթոթափեք օրվա հոգսը և նոր լիցքերով ու հետաքրքիր գաղափարներով զինված կպատրաստվեք վաղվա օրվան։
Ազատության 8/1
010-20 99 88
Facebook/Ապրելու Արվեստ