Հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, կենցաղային և էլեկտրոնային անհրաժեշտ տեխնիկա..30 մրցանակներ և իհարկե գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղևորություն դեպի ԱՄԷ՝ ներառյալ 5 օր 5* հյուրանոցում կացությունը: ԱՐԱՅ ընկերությունն այսպիսով ամփոփեց 2017թ.-ի իր ակցիաները և արդեն պատրաստվում է 2018թ.-ին: Հիշեցնեմ, որ նախորդ տարի երկու նոր ԱՐԱՅ վաճառասրահներ բացվեցին Երևանում: Վերջերս մենք նկարահանել էինք ՌԻՈ մոլում բացված ԱՐԱՅ սրահը (կարող եք դիտել այստեղ), իսկ ամռանը, արդեն ՌՈՍՍԻԱ մոլում բացվել էր ԱՐԱՅ ՀՈՄ սրահը, որի բացման ընթացքին կարող եք հետևել այստեղ:
«Արայ» ընկերությունը առանձնահատուկ ներկայացման կարիք չունի, այն հիմնադրվել է 1988-ին և իր պատմության 30 տարիների ընթացքում կազմավորել է հայաստանյան շուկայում տեխնիկայի վաճառասրահների մեծ ցանց և դարձել լայնորեն ճանաչված ապրանքանիշ։ Գործունեության ընթացքում հաստատելով գործընկերային հարաբերություններ հայտնի ապրանքանիշեր ու գերժամանակակից տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 40 ընկերությունների հետ՝ «Արայ»-ը հայաստանյան սպառողին է ներկայացնում անմիջապես արտադրողից ներմուծված ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով կենցաղային և աուդիո-վիդեո տեխնիկայի մեծ տեսականի: «Արայ»-ը հանդիսանում է աշխարահռչակ LG, ELECTROLUX, ZANUSSI, SMEG, AEG, APPLE և բազմաթիվ այլ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Իր բազմամյա գործունեության ընթացքում «Արայ» ընկերության գործարար փիլիսոփայության հիմքն են կազմել սպառողների պահանջմունքերի առավելագույն բավարարումն ու բարձրակարգ սպասարկման իրականացումը, ինչի վկայությունն են «Արայ»-ի բազմահազար սպառողների գոհունակությունը, բազմաթիվ միջազգային և տեղական մրցանակները։
«Արայ»` լավագույն տեխնիկա, լավագույն գին