l

lifestyle

Արծվիկը Shabeeg շապիկներով, Fly With Me երգը խորհրդանշող փետուրային զարդանախշերով

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հայաստանյան պատվիրակությունը և արտիստը մրցույթի ընթացքում կրելու են Shabeeg ապրանքանիշի նորաձև և ինքնատիպ շապիկներն ու երկարաթև վերնաշապիկները: Հաջողված համագործակցության արդյունքում ստեղծվել են սպիտակ, սև և մոխրագույն shabeeg-ներ Fly With Me երգը խորհրդանշող փետուրային զարդանախշերով, որոնց վառ գունային գամման և դիզայնը արդի թրենդային ոճով են: Արծվիկը սիրով համաձայնեց մասնակցել Shabeeg-ի ֆոտոշարին՝ ներկայացնելով հատուկ իր և իր թիմի համար ստեղծված նմուշները, որոնք կարող եք գնել SAROYAN խանութում:

Ինչպես արդեն նշեցի նոր հավաքածուն ներկայացված է Rossia Mall-ում գտնվող SAROYAN սրահում:

www.shabeeg.com

Facebook/Shabeeg

Մայիսի 9-ին, 11-ին և 13-ին մենք հետևելու ենք «Եվրատեսիլ 2017»-ին, որն այս տարի տեղի է ունենում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո «Fly with me» երգով, որի երաժշտության հեղինակներն են Լևոն եւ Լիլիթ Նավասարդյանները, իսկ խոսքերի հեղինակները՝ Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը:

  Պատվիրակությունն արդեն հասցրել է աչքի ընկնել Կիևում թիմային գեղեցիկ հագուստով և հեռանկարային արդյունքներով. Արծվիկի եվրատեսիլյան առաջին փորձից հետո լրատվամիջոցների քվեարկությամբ նրա ելույթը ճանաչվել է լավագույնը: Իսկ բուքմեյքերները նրան տեսնում են կիսաեզրափակիչի հաղթող և եզրափակիչի լավագույն հնգյակում:
  Fly with me երգի տեսահոլովակը, որը շուրջ 10 օրվա ընթացքում ունեցավ մեկ մլն դիտում, այսօր արդեն մոտենում է 2 միլիոն դիտման սահմանին: Ըստ եվրատեսիլյան հեղինակավոր Wiwibloggs կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաև գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը: Համերգային նրա առաջին փորձը ձայների մեծամասնությամբ նույնպես գլխավորում է առաջին կիսաեզրափակիչի ցուցակը:

back-top