l

lifestyle

Աշտարակի ԱՐԵՎԻԿ հանգստյան գոտին նշելով 20-րդ տարեդարձը՝ ներկայացնում է իր 4-րդ հանգստյան գոտին

Արդեն 20 տարի ԱՐԵՎԻԿ հանգստյան գոտին Աշտարակի ամենամարդաշատ ու ամենաընտանեկան ժամանցային հատվածն է: Ամառվա յուրաքանչյուր օր այստեղ եռուզեռ է: Հարյուրավոր մարդիկ, տասնյակ ընտանիքներ, ընկերական խմբեր այստեղ կազմակերպում են իրենց հանգիստը ու այցելուների թիվն այնքան շատ է, որ հանգստյան գոտու տնօրինությունը տարեցտարի ավելացնում է հատվածները, տաղավարները, ծառայություններն ու այս տարի էլ ներկայացվել է նոր՝ 4-րդ գոտին երկու հրաշալի բացօթյա լողավազաններով:

  • Kamo Tovmasyan

Հարմարավետ տաղավարներ, ընդարձակ և մաքուր լողավազաններ, ռեստորաններ, տարատեսակ ատրակցիոններ, երեխաների համար ստեղծված բազմաֆունկցիոնալ հանգստի տարբերակներ, սիրալիր անձնակազմ: Ստեղծված է յուրաքանչյուր պայման ընտանեկան լիարժեք հանգստի համար:

Նշեմ կարևոր մի փաստ, միայն արական սեռի ընկերներով այստեղ չեք կարողանա ամրագրել տաղավար կամ հանգստանալ: Առաջին իսկ օրվանից Արևիկ հանգստյան գոտին ստեղծվել ու գործում է հենց որպես ընտանեկան հանգստի գոտի՝ ձեր և ձեր փոքրիկների համար ստեղծելով ապահովության և հարմարավետության բոլոր պայմանները:

4 տարբերվող գոտիներ են գործում այստեղ, ինչպես նշեցի 4-րդ գոտին հենց այս տարի է բացվել ու կարծում եմ այն ձեզ ամենաշատը դուր կգա: 2 շքեղ բացօթյա լողավազաններ, տեղում գործող սրճարան-ռեստորան, հարմարավետ ու մաքուր հանդերձասրահներ: Ի դեպ, լողավազան գործում է նաև 1-ին գոտում, որը նույնպես միշտ մարդաշատ է: Ստեղծված է բոլոր պայմանները լիարժեք հանգտսի համար: Հենց տեղում խորովածը պատրաստելու համար թե փայտը, թե շամփուրը կտրամադրվի անվճար, սառեցման համակարգը, մաքուր խմելու ջուրը,  հարմար նստարանները… տնօրինությունը հոգացել է իր հյուրերի հանգիտը լիարժեք ապահովելու մասին:

Մեծ ուշադրություն է հատկացված երեխաներին: Ջրային ատրակցիոններ, մանկական խաղեր, երրորդ տաղավարում նույնիսկ կան երեխաներին քնեցնելու հատուկ անկյուններ: Երրորդ ու չորրորդ գոտիներում մեքենաների ընդարձակ կայանատեղին է: Բոլոր գոտիները տարբերվում են միմյանցից իրենց ձևաչափերով: Կան հատվածներ այն հյուրերի համար է, ովքեր նախընտրում են ավելի կանաչապատ ծածկույթն ու գալիս են պարզապես պիկնիկի:

Արևիկ հանգստյան գոտու ամենախորհրդավոր ու վստահ եմ՝ տպավորիչ հատվածը 18-րդ դարից կանգուն կամրջի հատվածն է, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին: Հենց այստեղ է գտնվում Աշտարակի ամենահին թոնրատունը, որը շուտով կրկին շահարկվելու է ու այսուհետ հենց տեղում թխվող հացն ու լավաշը մատուցվելու է հանգստացողներին:

Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Մեծահասակների համար արդեն գործում է գնային տարբեր քաղաքականություն տարբեր հատվածների համար: Առաջին գոտում գործող լողավազանի այցելության արժեքն է 1 000 դրամ, 4-րդ գոտու լողավազանի այցելության արժեքն է 2 000 դրամ, եթե չունեք նախապես ամրագրված տաղավար՝ 3 000 դրամ: Լողավազանում կարող եք հանգստանալ մինչ երեկոյան 22.00-ը, հանգստյան գոտին գործում է ամեն օր՝ կեսօրից մինչ կեսգիշեր:

Աշտարակի ձոր

Առաջին գոտի՝ 093-701 710, 093-701 714

Չորրորդ գոտի՝ 096-871 111, 099-871 111

Facebook/AshtarakidzorArevik

Instagram/ ashtarakidzor_arevik

 

back-top