l

lifestyle

Միքայել Արամյանը, Սոս Ջանիբեկյանը, Արսեն Գրիգորյանը և այլ հյուրեր ԱՐՄԵՆ И Я դրամայի շնորհանդեսին

Մաքսիմ Հայրապետովի ԱՐՄԵՆ И Я նոր դրաման արդեն իսկ կարող եք դիտել բոլոր կինոթատրոններում: Միքայել Արամյան, Սոս Ջանիբեկյան, Արսեն Գրիգորյան, Սամվել Թոփալյան, Հովհաննես Ազոյան..հիանալի դերասաններ են նկարահանվել ֆիլմում, այսօր էլ փակ շնորհանդեսն էր ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում: Դիտեք փակ պրեմիերայի ընթացքը ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Ֆիլմը տևում էր երկու ժամ: Ինչպես նշեցի ռեժիսորն է Մաքսիմ Հայրապետովը, իսկ օպերատորն է՝ Արտյոմ Աբովյանը: Ֆիլմը մեր օրերի երևանյան անցուդարձի մասին է, ինչպես նկատում եք՝ ԱՐՄԵՆ И Я-ն բառախաղ է, բայց չեմ ուզում բացել փակագծերը, այլապես հետաքրքիր չի լինի ֆիլմը դիտել: Ընկերություն, սեր, խաբեություն...ամեն ինչ կա ֆիլմում, ամենքն էլ կգտնեն իրենց նման կերպարին: Գլխավոր մեխը՝ Միքայել Արամյանն է, ով այսօրվա ամենասիրված ու պահանջված դերասաններից է, համենային դեպս պրեմիերային բոլորը փորձում էին ծանոթանալ նրա հետ, ու կարծում եմ, շատերը հենց նրա խաղի համար էլ կդիտեն ֆիլմը: Պրեմիերան ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում էր, վաղվանից էլ արդեն ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

 

back-top