l

lifestyle

Հեքիաթային անակնկալ մանուկներին ARMENIAN HELICOPTERS-ից

ARMENIAN HELICOPTERS ընկերությունը փոքրիկներին անակնկալ էր պատրաստել: Ձմեռ պապն ու Ձյունանուշը նվերներ էին բերել երեխաներին, բայց սահնակների ու եղնիկների փոխարեն եկել էին հանդիպման ուղղաթիռով: Ժամանակակից հեքիաթի բոլոր մասնակիցները երջանիկ էին, երեխաները ցնծում էին, ծնողները ևս, Ձմեռ պապն էլ պարզվեց, որ հենց ARMENIAN HELICOPTERS-ի օդաչուն է: Նախագծի մանրամասները և Հայաստանում ուղղաթիռների չարթերային թռիչքներ ներկայացնող միակ ընկերության մասին՝ մեր հատուկ փոստում:

 Ամանորի նախաշեմին ինչը կարող է ավելի սպասված լինել երեխաների համար, քան Ձմեռ պապի ու Ձյունանուշի հետ հանդիպումը: Մանկական կենտրոններից մեկի փոքրիկներն իրենց ծնողների հետ միասին ARMENIAN HELICOPTERS ընկերության կողմից հրավիրվել էին Ararat Valley Country Club: Ձմեռ պապն ու Ձյունանուշը հանդիպման եկան ուղղաթիռով, ի դեպ, Ձմեռ պապն էլ հենց վարում էր ուղղաթիռը, պատկերացնում եք չէ երեխաների ուրախության չափը: Նվերներ բոլոր փոքրիկներին, լուսանկարներ Ձմեռ պապի հետ, նույնիսկ շատերին բախտ վիճակվեց առաջին անգամ նստել ուղղաթիռ ու զգալ իրենց օդաչուի կարգավիճակում: 

Այս նախաձեռնությունը ARMENIAN HELICOPTERS ընկերության Ամանորյա նվերն էր փոքրիկներին ու նրանց ծնողներին:

ARMENIAN HELICOPTERS ընկերությունը հիմնադրվել է այս տարվա փետրվար ամսին: Այն միակն է Հայաստանում, որը զբաղվում է ուղղաթիռներով չարթերային թռիչքների իրականացմամբ Հայաստանի տարածքում, ինչպես նաև հարևան երկրներում: Ընկերության գրասենյակը գտնվում է Վ.Սարգսյան 2 հասցեում գործող ԿԱՄԱՐ բիզնես կենտրոնի երկրորդ հարկում, որտեղ դուք կարող եք այցելել՝ նախապես ամրագրումներ կատարելու և մանրամասներին ծանոթանալու համար:

Ընկերությունը ձեռք է բերել եվրոպական AIRBUS ընկերության երեք ուղղաթիռ` H130, H125 և SA342, ինչպես նաև ամերիկյան ROBINSON ընկերության R66 գերժամանակակից ուղղաթիռը: ARMENIAN HELICOPTERS ներկայացուցիչ Արամ Աբովյանը նշում է, որ ընկերության հիմնական ուղղությունը ներգնա տուրիզմի զարգացումն է: Հատկապես զբասաշրջիկների համար պլանավորված տուրերը Հայաստանի վանքերով, տեսարժան վայրերով ամենապահանջվածն է: Հետաքրքիր են նաև գինու արտադրամասերը ներկայացնող տուրերը: Ջերմուկ, Ծաղկաձոր, Տաթև...ահա այն ուղղությունները, որոնք ավելի հաճախ ընտրում են այցելուները: Իհարկե շատերին կհետաքրքրի գնային քաղաքականությունը: Նախ նշեմ, որ մինչև 2 տարեկան երեխաների թռիչքն անվճար է: Ուղևորների քանակը ուղղաթիռում 4-6-ն է: Կախված թռիչքից, ուղևորների քանակից, սպասելու ժամանակահատվածից և հեռավորությունից կազմվում է արժեքը, որը ձեզ նախապես կհայտնեն ամրագրման ընթացքում: Օրինակ 10 րոպեանոց էքսկուրսիոն թռիչքը 1 ուղևորի համար կարժենա 25 000 դրամ: 

Թռիչքներն իրականացվում են Հայաստանի ողջ տարածքով, նաև դեպի Վրաստան և Ռուսաստան: Ժամանակային առումով, որպեսզի հասկանալի լինի, օրինակ Երևանից Դիլիջան կարելի է հասնել 25-30 րոպեում, Ծաղկաձոր՝ 15-20 րոպեում, Թբիլիսի՝ 1 ժամ 15 րոպեում, իհարկե կախված եղանակից: Դեպի Վրաստան և Ռուսաստան թռիչքներն իրականացվում են Զվարթնոց օդանավակայանից, իսկ Հայաստանի տարածքում թռիչքներն իրագործվում են Երևանի տարբեր հատվածներից: 

Գերհագեցած է ընկերության կայքը՝ www.armheli.com, որտեղ դուք կգտնեք բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: Հարցերի և ամրագրումների դեպքում կարող եք զանգահարել 044-88 83 33 հեռախոսահամարով, կամ այցելել ARMENIAN HELICOPTERS-ի գրասենյակ՝ Վ.Սարգսյան 2, ԿԱՄԱՐ բիզնես կենտրոն: Ընկերությունն ունի մշակված 5 ծառայությունների փաթեթ: Չարթերային չվերթներ, տուրիստական թռիչքներ, կորպորատիվ, գովազդային, հարսանյաց միջոցառումնրի և այլ ժամանցային իրադարձությունների շրջանակներում ուղղաթիռի շահագործում: ARMENIAN HELICOPTERS-ը նաև իրագործում է ցանկացած մոդելի ուղղառիթների վաճառք և տեխնիկական սպասարկում Հայաստանում, ինչպես նաև բոլոր ցանկացողներին հնարավորոթյուն է ընձեռում մասնակցել ընկերության բարձրակարգ օդաչուների դասընթացներին և դառնալ սիրողական կամ պրոֆեսիոնալ օդաչուներ: 

Ընկերության գլխավոր օգաչուն՝ Եվգենի Միխայլենկոն հրավիրվել է Ռուսաստանից: Մոտ 30 տարվա ընթացքում Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում Եվգենին իրագործել է թռիչքներ մոտ 12 մոդելի ուղղաթիռներով: Մյուս օդաչուներն արդեն հայկական զինված ուժերում ծառայությունն ավարտած, հատուկ վերապատրաստված մասնագետներ են:

Ինչպես արդեն նշեցի ARMENIAN HELICOPTERS-ը հանդիսանում է միակ ընկերությունը Հայաստանում, որը շահագործում է ուղղաթիռներ և ենթարկվում է քաղաքացիական ավիացիային, ինչը պարտադրում է բոլոր կողմերի անվտանգության և պարտադիր ապահովագրության կանոններին հետևելը:

back-top