l

lifestyle

ArmHookah Lounge Bar-ի պաշտոնական բացման արարողությունը Հյուսիսային Պողոտա 6, 24/1-ում

Նրանք, ովքեր մինչ օրս առաքմամբ պատվիրում էին ArmHookah նարգիլեները, կարծում եմ, մեր այսօրվա փոստը մեծ հետաքրքրությամբ կդիտեն: Հյուսիսային պողոտա 6, 24/1 հասցեում բացվել է ArmHookah-ի առաջին՝ ArmHookah Lounge Bar-ը, որի շնորհանդեսին մենք ևս հրավիրված էինք: Այսուհետ ձեր նախընտրած նարգիլեի տարբեր համերը կարող եք նաև վայելել այս հարմար ժամանցավայրում, որի մասին էլ այսօր խոսելու եմ:

 

  • Հյուսիսային պողոտա 6, 24/1. Առաքում՝ 077-19 00 00
  • Kamo Tovmasyan

ArmHookah ամերիկյան բարձրակարգ նարգիլեի բրենդին հավանաբար ծանոթ են քաղաքի այն բոլոր սպառողները, ովքեր նախընտրում են թարմ մրգերով և յուրօրինակ համային լուծումներով նարգիլեներ: Մինչ այս ժամանցավայրը ստեղծելը ArmHookah ընկերությունն աշխատել է օնլայն պատվերներով` առաքմամբ: Հիմա արդեն նաև գործում է ArmHookah Lounge Bar-ը, որտեղ կարող եք ծխել ArmHookah նարգիլեները:

  Բացման երեկոյի ընթացքում հյուրերը վայելեցին ArmHookah նարգիլեի լավագույն համերը, լավ երաժշտություն GUEVO-ից, իսկ այն հաջողակն, ով յուրօրինակ կերպով Check-in էր եղել ArmHookah Lounge-ում, Magic World խանութ-սրահի կողմից արժանացավ հետաքրքիր մրցանակի: ArmHookah Lounge Bar-ը գործում է ամեն օր` ժամը 11:00-ից մինչ կեսգիշեր: Ի դեպ, մինչ 16:00-ն դուք կարող եք պատվիրել Alfakher համի կալյաններն առաջարկվող հատուկ գնով` 4000 դրամով: Իհարկե շարունակվում է առաքման ծառայությունը ևս, չմոռանամ նաև նշել, որ Dark Side թութունների հավաքածուն նույնպես կարող եք համտեսել ArmHookah Lounge bar-ում կամ պատվիրել առաքմամբ՝ զանգահարելով 077-19 00 00 հեռախոսահամարով: Երևանում առաքումն անվճար է, իհարկե դուք ինքներդ կարող եք ընտրել այն համը կամ համային միքսերը, որոնք նախընտրում եք:

Ավելացնեմ նաև, որ ArmHookah-ն առաջարկում է հատուկ ArmHookah GiftCard-եր, որոնք կարող են ծառայել ինչպես Ձեզ, այնպես էլ` Ձեր իսկ կողմից ընտրված այցելուների համար: Բացի անվտանգ կախվածություն առաջացնող թարմ մրգերով նարգիլեներից` ArmHookah Lounge Bar-ն ունի հետաքրքիր խոհանոց, կոկտեյլներով հագեցած բար և իհարկե համեղ աղանդներ:

Հյուսիսային պողոտայի հատվածում շատ չեն ժամանցավայրերը, որտեղ կարելի է լավ նարգիլե ծխել, իսկ այսօր առան նարգիլեի, գրեթե անհնար է պատկերացնել ժամանցը: Գարնանն ընդառաջ արդեն գործում է նաև բացօթյա հատվածը, այնպես որ ողտ տարվա ընթացքում դուք կարող եք հյուրընկալվել այստեղ ընկերների հետ, կամ պարզապես ձեզ հաճելի մարդկանց ընկերակցությամբ:

ArmHookah Lounge Bar

Հյուսիսային պողոտա 6, 24/1
077-19 00 00

Facebook/Armhookah

Instagram/armhookah

back-top