l

lifestyle

Ինչ հետևանքներ կլինեն եթե Հայաստանի ժամանցավայրերում իրոք արգելվեն նարգիլեները

Առողջապահության նախարարության կողմից առաջարկվել է արգելել Հայաստանում նարգիլեի պատրաստումն ու մատուցումը փակ և կիսաբաց ժամանցավայրերում: Այս նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել առաջնահերթ հենց նարգիլեի բիզնեսով տարիներ շարունակ զբաղվող գործարարների, ժամանցավայրերի հիմնադիրների շրջանում, ովքեր օրերս կազմակերպել էին մամլո ասուլիս՝ ներկայացնելով իրենց բողոքը, խնդրանք ու առաջարկը: Մենք զրուցեցինք ArmHookah ժամանցավայրի հիմնադիր Տիգրան Ասրյանի հետ, հասկանալու ծագած խնդրի պատճառները և երկկողմանի շահավետ լուծման հնարավոր տարբերակները:

  • Kamo Tovmasyan

 

Ինչպես եք տեղեկացել բանաձևի մասին և ըստ Ձեզ, ինչու հանկարծակիորեն որոշում է կայացվել քննարկել նարգիլեի վաճառքի արգելման տարբերակը Հայաստանի ժամանցավայրերում?

-Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հավանաբար ինքներդ էլ նկատել եք, թե ինչ հետևողականությամբ է պայքարում ծխելու դեմ, հորդորում Է չծխել իր ելույթներում, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում, նույնիսկ Ամանորյա ուղերձի ընթացքում: Այժմ էլ պատրաստվում են քննարկել բոլոր նարգիլե կենտրոններում, փակ և կիսաբաց ժամանցավայրերում նարգիլեի մատուցման արգելման տարբերակը, որը մեզ համար իհարկե անսպասելի ու մեծ խնդիր է: Մենք չենք համարում, որ նարգիլեն այնքան վնասակար է, որքան ծխախոտը, սխալ է դրանք վտանգավոր համարել համաչափ և հիմնովին արգելել ցանկցած տարբերակով նարգիլեի մատուցումը: Մենք՝ մոտ 40 գործարարներ, ովքեր ունենք մեր բիզնեսը մեր երկրում, վճարել ու շարունակում ենք վճարել միլիոնավոր հարկեր պետությանը, ստեղծել ենք հարյուրավոր աշխատատեղեր, ինչու չէ մեր ներդրումն ենք ունեցել Հայաստանում տուրիզմի զարգացման գործընթացքում, այժմ մեծ խնդրի առաջ ենք կանգնած: Նարգիլեի մասնագետները, ովքեր տարիներ շարունակ վերապատրաստվել են արտերկրում դառնալու համար նարգիլեի լավ մասնագետներ, հիմա գտնվում ենք անելանելի իրավիճակում: Ոչ բոլորն են պատրաստ ևվս 10 տարի ծախսել, նոր մասնագիտության մեջ կայանալու համար: Նրանցից շատերն արդեն պլանավորում են թողել իրենց երկիրն ու գտնել աշխատանք այլ երկրում, որտեղ նրանք կշարունակեն զբաղվել այն աշխատանքով, որում արդեն իսկ հմտացած են: Մենք՝ գործարարներս նույնպես ունենք բազմաթիվ խնդիրներ: Տարիների ընթացքում կատարած ներդրումները, ապագա պլանները, տարիների ընթացքում զարգացրած բիզնես մոդուլը փաստորեն զրոյացվում է, ու մենք նույնպես պատրաստ չենք ամեն ինչ սկսել նորից՝ չունենալով ոչ մի վստահություն, որ մենք կկարողանանք ստեղծել ևս մեկ նոր, կրկին հաջողված բիզնես հարթակ: Չէ որ, բացի նարգիլեի մասնագետները մենք ունենք նաև տարբեր աշխատանք կատարող հարյուրավոր այլ աշխատողներ, այդ թվում մատուցողներ, բարմեններ, խոհարարներ, մաքրուհիներ, ովքեր նույնպեսկարող են կորցնել աշխատանքը: 

Եկեք խոսենք հնարավոր բացասական դրույթների մասին, այն դեպքում, եթե նման օրենք այնուամենայնիվ ընդունվի..

Նախ սկսեմ հենց աշխատատեղերից: Ինչպես ասացի հարյուրավոր մասնագետներ գործազուրկ կմնան, ինչին կհաջորդի աշխատուժի արտագաղթը: Շատերը պարզապես կընտրել այլ վայրում ապրելու ու նույն գործով զբաղվելու հնարավոր տարբերակը: Խոսենք նաև մեր վճարած բազմամիլիոնանոց հարկերի մասին, որոնք ամեն տարի մենք՝ գործարարներս վճարում ենք Քաղաքապետարանին: Արդյոք ճիշտ է նման մեծ մասշտաբի հարկատուներին պարզապես մերժել փոխադարձ համաձայնության, կոմպրոմիսի հարցում: Երրորդ դրույթը տուրիզմի անկումն է: Այո, տարեցտարի Հայաստանը ծաղկում է, Երևան ժամանած զբոսաշրջիկների քանակն ավելանում է, սակայն հաշվի առնենք, որ բացի պատմամշակույթային արժեքների բացահայտումը, բոլոր զբոսաշրջիկները փնտրում են նաև երեկոյան ժամանցի տարբերակներ, որտեղ մեծ դեր են խաղում հենց մեր նարգիլե սրահները: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ռուսներ են, իսկ նրանք լավ նարգիլե, լավ երաժշտություն նախընտրող անձինք են, ու եթե տարեցտարի արգելվեն ժամանցավայրերը, ապա ժամանցային ոլորտը անկում կապրի, ինչը չի կարող բացասապես չանդրադառնալ տուրիզմի ոլորտին: Վերջում նշեմ իհարկե մեր մասին որպես գործարարներ: Մենք ահռելի մեծ գումարների ներդրումներ են կատարել, տարիներ շարունակ ստեղծել ենք այն հարթակը, որը օրինապես, չխախտելով զարգացնում ենք և դեռ ունենք մեծ նախագծեր, որոնք արդեն իսկ ընթացքում են լինելու ընթացիկ տարվա մեջ: Մենք չենք կարող արդեն իսկ կայացած և կոնկրետ ձևաչափ ունեցող ժամանցավայրերը, փոխարինել պարզապես սրճարաններով և ռեստորաննարով, ու խնդիրն այստեղ բնավ ֆինանսական շահը չէ, պարզապես Երևանում արդեն իսկ շատ են կայացած սրճարանները, ռեստորանները, գարեջրատները, ու մենք՝ նարգիլե սրահների հիմնադիրներս չենք ցանկանում տեղափոխվել մեկ այլ բիզնես դաշտ, խանգարելով մեր գործընկերներին ու փորձելով ստեղծել արդեն անհամաչափ մրցակցություն:

Ըստ Ձեզ, որքանով է այն անվնաս և ինչու այն չի կարելի համեմատել ծխախոտի հետ:

-Հենց սզբում նշեմ-նարգիլեն դա ծխախոտ չէ: Միգուցե նարգիլեն օգտակար կամ առողջարար չէ, սակայն նույն սկզբունքով թույլ տվեք նշել, որ գարեջուրը ևս վնասակար է, գազավորված ըմպելիքները ևս, յուղոտ սնունդը նույնպես, էներգետիկ ըմպելիքները նույնպես…բայց նրանք, ովքեր աշխատում են այս ոլորտում հասուն մարդիկ են ու իրենք են որոշում կայացնում, ցանկանում են զբաղվել այս գործով թե ոչ: Չէ որ մենք չենք արգելում որոշ գործարաններում կամ հանքերում վտանգավոր աշխատանք կատարող մարդկանց աշխատել, դա նրանց որոշումն է: 

 

Արդյոք դուք փորձել եք կապ հաստատել համապատասխան մարմինների հետ և որն է ձեր խոսքը, որ կցանկանայիք փոխանցել նրանց:

-Երբ մենք՝ 40 գործարարներս վերջերս խաղաղ ցույց կազմակերպեցինք Կառավարության շենքի դիմաց, Առողջապահության նախարարության աշխատակիցը մոտենալով մեզ հանգստացրեց, ասելով, թե ոչ մի կոնկրետ քայլ դեռ արված չէ ու մենք ժամանակից շուտ ենք անհանգստացել, այնինչ հենց նույն երեկոյան Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հայտարարվեց օրենքի բանաձևի շուտափույթ քննարկման մասին: Մեզ նաև տեղեկացրել են, որ հանդիպում է կայացել այս խնդրով մտահոգ անձանց հետ, որից հետո ընդունվել է նման որոշում: Նշեմ, որ մեզանից՝ այս ոլորտում իրոք մտահոգ ու այս ոլորտի հետ ուղղակիորեն կապ ունեցող անձանցից և ոչ ոքի հետ հանդիպում չի կայացել, իսկ հասարակական քաղաքական կամ բարեգործական անկախ անձինք, կարծում եմ սխալ է, որպեսզի առանց մեզ հետ խորհրդակցելու, որոշեն, որ պարզապես պետք է արգելել նարգիլեն հայաստանյան ժամանցավայրերոմ: Մենք վստահ ենք, որ համատեղ քննարկման արդյուքնում կարող ենք ունենալ երկկողմակի համաձայնություն, որին կհետևենք մենք՝ փորձելով գուցե աշխատել մի փոքր այլ ձևաչափով, որը կլուծի Առողջապահության նախարարության մտահոգությունը: Լսեք մեզ, խոսեք մեզ հետ և հասանելի դարձրեք մեր խոսքը, պահանջը, խնդրանքը ձեր շրջանում: Մենք՝ մոտ 1000 աշխատողներ այս ոլորտում չենք ուզում կորցնել տարիների ընթացքում կառուցված մեր բեղմնավոր աշխատանքի արդյունքը և առավել ևս չենք ցանկանում նոր կյանք սկսել արտերկրում: Մենք ցանկանում ենք ապրել, աշխատել ու ծավալել մեր գործունեությունը միայն մեր հայրենիքում, սակայն մեզ հարկավոր է վստահել այն հարթակը, որը ստեղծել ենք ու գուցե մեզ հետ միասին ձևափոխել այն, այլ ոչ պարզապես վերացնել այն: Առողջապահության փոխնախարարի միջոցով փոխանցել ենք երկու նամակ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ու հուսով ենք, որ նրանք հաշվի կառնեն մեր խնդրանքը:

Ամբողջական տարբերակը դիտեք վիդեոտարբերակում:

______

back-top