l

lifestyle

ԱՌԱՋԻՆԸ ԿԱՄՈԲԼՈԳՈՒՄ! Արփի Գաբրիելյանի FERAL X ARPI շրթներկերի շնորհանդեսը

Եթե ողջ Աշխարհի աղջիկները (և ոչ միայն աղջիկները) հետևում են իրենց կուռքի՝ Քայլի Ջեների KYLIE բրենդին, ապա բոլոր հայուհիներն այսուհետ կարող են փորձել նոր սերնդի կողմից ամենասիրված գեղեցկուհու՝ Full House սերիալի աստղ Արփի Գաբրիելյանի FERAL X ARPI շրթներկըFeral Cosmetics ընկերության և հենց Արփիի նախաձեռնությամբ թողարկված FERAL X ARPI շրթներկերի շնորհանդեսը HERMITAGE բացառիկ բույրերի սրահից՝ դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Երիտասարդ, սիրված, հմայիչ և մեդիայի լեզվով ասած ոչ ծեծված: Արփի Գաբրիելյանը ճիշտ բռնելով հայպը, թողարկել է FERAL X ARPI շրթներկ, որը ներկայացված է բացառապես HERMITAGE բացառիկ բույրերի սրահում: Բացի Արփիի շարքը, սրահում կարելի է գնել նաև FERAL-ի ողջ տեսականին: Նշեմ նաև, որ FERAL X ARPI շարքի վաճառքի 15 -ը փոխանցվելու է Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների օգնության ֆոնդին: Ի դեպ, շնորհանդեսը հենց Արփիի ծննդյան օրն էր պլանավորված: Feral-ն ամերիկյան ընկերություն է, որը ստեղծվել է 2015թ.-ին: Բրենդն ընդգծում է կնոջ համարձակ, գեղեցիկ եւ ըմբոստ բնավորությունը, բուսական ապրանքանիշ է և պատրաստ է աջակցելու բարեգործական առաքելությամբ ծրագրերին եւ նախագծերին, քանի որը հոգ է տանում շրջակա միջավայրի մասին: Կդառնա արդյոք FERAL X ARPI-ն թրենդ՝ ցույց կտա ժամանակը, սակայն Արփիի գեղեցիկ ժպիտն ու հյուրերի դրական գնահատականները փաստում էին այս նախագծի մեծ հաջողությունը:

 

back-top