l

lifestyle

THE ARMENIA ART FAIR 2018-ը Երևան Էքսպո կենտրոնում

Մայիսի 11-14-ը Երևանում, Երևան Էքսպո կենտրոնում ընթանում է Առաջին ամենամյա Armenia Art Fair-ը, որը միտված է Հայաստանում ստեղծելու կենտրոնացված արվեստի շուկա, խթանելու այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը, ստեղծելու շարունակական հարուստ մշակութային ծրագիր՝ ի նպաստ մասնակիցների: Բացման երեկոյի հատուկ հյուրն էր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: 

  • Kamo Tovmasyan

Միջոցառմանը մասնակցում են մի շարք արվեստագետներ և այցելող կուրատորներ, և ներկայացվում են այնպիսի պատկերասրահներ, ինչպիսիք են Կարոյան պատկերասրահը (Հայաստան), Գալերի 25-ը (Գյումրի), Դալան պատկերասրահը (Հայաստան), Լայթհաուս պատկերասրահը (Լոնդոն): Armenia Art Fair-ում ցուցադրված են աշխատանքներ Հայաստանից,  նախկին Խորհրդային Միության երկրներից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Արաբական Էմիրություններից (Դուբայ):

Պատկերասրահների կողմից ներկայացվող ընտրված սկսնակ և փորձառու արվեստագետները ներկայացնում են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիա, լուսանկարներ: Նման մասշտաբի արվեստի շուկա ունենալու ձգտումը պայմանավորված է Հայաստանի բնական, ստեղծագործական դինամիզմով և այցելուների հանդեպ սրտաբացությամբ` մասամբ համաշխարհային սփյուռքի շնորհիվ: Մայիսի 11-14-ը տեղի ունեցող The Armenia Art Fair-ի շրջանակում Երևան Էքսպո կենտրոնը հյուրընկալում է ընդհանուր առմամբ 20 տաղավար. 4500 քառակուսի մետր տարածքով երկու հարկերն օգտագործված են ցուցահանդեսի և դասախոսությունների համար: The Armenia Art Fair-ին աջակցում է շահույթ չհետապնդող Արագիլ Արտ հիմնադրամը՝ բարերարներ Րաֆֆի և Նինա Ֆեստեքջյանների գլխավորությամբ:

Open Space-ը նվիրված է նկարիչ-կուրատոր համագործակցությանը, անկախ արվեստի նախաձեռնություններին և կազմակերպություններին, որոնք ներկայացնում են բացառապես ժամանակակից արվեստ` կենտրոնանալով վիդեո արտի, կատարողական արվեստի, տպագրության և ինստալյացիայի վրա: «Պատկերասրահ և ներկայացուցչություն»  բաժնում ներկայացված են միջազգային և տեղական դիլերներ, «Միլենյումը» ցուցադրությունը ներկայացնում է Բելառուսից նոր ի հայտ եկող արվեստ, ինչպես նաև մի խումբ երիտասարդ հայ նկարիչների Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից: Հատուկ հովանավորչական ծրագրի ներքո, համագործակցելով ART RESIDENCE ALEY հետ, ներկայացված են չորս սիրացի փախստական նկարիչների ժամանակակից կտավները: «Discover» բաժնում ռուսական ժամանակակից արվեստն է, որը ներկայացնում է 7th Contemporary Art Fair (Սանկտ-Պետերբուրգ), որը անկախ, շրջիկ արվեստագետների խումբ է:

Առաջին կլոր սեղան-քննարկումն անդրադառցավ վիզուալ մեդիայի կենսունակությանը: Բանախոսներն են հեղինակ, Նյու Յորքի քաղաքային համալսարանի դասախոս, մշակութային վերլուծական լաբորատորիայի տնօրեն Լև Մանովիչը: Միջազգային ճանաչում ունեցող վիդեո արտիստ, կուրատոր և տեսաբան, մոդերատոր Վահրամ Աղասյանը կիսվեց իր փորձով: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը կներառի «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը»,  կկայանա նույն ձևաչափով, մայիսի 13-ին, ժամը 17:00-19:30, Երևանի Էքսպո կենտրոնում: Դոկտոր Ռանդալ Ռոդեսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտորը, հանդես կգա որպես մոդերատոր, Գեորգ Շչոլհամերը՝ որպես բանախոս: Հանդես կգա նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը: Արվեստի կուրատոր և քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը կեզրափակի  քննարկումը:

Կատարողական արվեստ հատվածը ներկայացնում է արվեստագետ Փեյամ Շարիֆը (Slavs and Tatars): Արտասովոր և ֆանտաստիկ երաժշտական կատարումներով հանդես եկավ արվեստի կատարող, մենակատար և ռեժիսոր Քրիստիան Զենդերը: 

 

back-top