l

lifestyle

Դիմավորեք 2024-ը ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահի գույներով

Մոտենում է ԱՄԱՆՈՐԸ և Տիգրան մեծ 28 հասցեում գործող ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահն արդեն պատրաստ է դիմավորել 2024-ը: Անձամբ այցելել եմ սրահ՝ ներկայացնելու Ձեզ այս տարվա ամանորյա տեսականին և հուշելու ձեզ, որ արդեն ժամանակն է տոնական գնումների: Տոնածառներ, ծաղալիքներ, նվերներ, ամանորյա սպասք, աքսեսուարներ և հենց սրահում գործող փաթեթավորում: ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ-ը պարզապես խանութ-սրահ չէ, այն կարծես ամանորյա ցուցահանդես լինի բոլորի համար, ովքեր սիրում են Նոր տարին դիմավորել գունեղ:

Արդեն 17 տարի Տիգրան Մեծ փողոցը զարդարվում է յուրահատուկ գույներով շնորհիվ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆԻ: Հատկապես Ամանորի շեմին այն պարզապես խանութ-սրահից վերածվում է Ամանորյա հրաշքի՝ վառելով իր լույսերը և ընդունելով տոնական հանդերձանք: Մտահղացումը Գայանե Պողոսյան / Արթուր Ղազարյան ամուսիններինն էր, ովքեր 17 տարի առաջ բացեցին արդեն բոլորիս կողմից սիրված ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահը: Պատմում եմ այս տարվա տոնական տեսականու և փոփոխված ինտերիերի մասին: 2024 թվականը կանաչ փայտե վիշապի տարի է: Այն կենդանակերպի կենդանիներից միակն է, որ հորինված է, բայց ունի իրեն բնորոշ գծեր՝ փառասիրություն, շքեղություն, համարվում է «հարստության հովանավոր» և կառնավալների ամենաակտիվ մասնակիցն արևելքում: Ասում են, Վիշապին դիմավորելով՝ սեղանը պետք է զարդարել շողշողացող բյուրեղյա բաժակներով, ոսկեզօծ սպասքով, քանի որ վիշապը սիրում է, որ իրեն դիմավորեն արքայավայել: 

ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ սրահում շուրջ տարի կարող եք գտնել ինտերիերի դիզայնի բազմաոճ տեսականի՝ բերված Աշխարհի տարբեր անկյուններից: Դիզայնով զբաղվող մասնագետներին քաջ ծանոթ է սրահը, քանզի այստեղ տեսականին հաճախակի թարմացվում է ու կարելի է գտնել յուրահատուկ նմուշներ: Ամեն տարի նոյեմբերից սրահը վերածվում է ամանորյա հրաշքի՝ ամբողջությամբ ներկայացնելով տոնական տեսականի. տոնածառներ, լույսեր, խաղալիքներ, թեմատիկ դեկորացիաներ, մոմեր, նույնիսկ սպասք: Սրահը գործում է առավոտյան 10.30-ից մինչ 19.30:

Յուրաքանչյուր տարի ոչ միայն թարմացվում է սրահի տեսականին, այլև սրահն ինքը ստանում է նոր հանդերձանք: Այս տարի սրահն այ այսպիսի տեսք ունի, նկարահանել ենք ողջ սրահը, տեսականին, թողնում եմ նաև սոց. էջերի հղումները: Վերջին տարիներին մենք բոլորս ընկճված ենք ու հակված չենք նշել Ամանորն այնպես, ինչպես տոնում էինք նախկինում, սակայն պետք է շարունակել հավատալ հրաշքների ու փորձել ապրել լավատեսությամբ: Դիմավորենք 2023-ը նոր սպասումներով, աղոթքով և սիրով: Բարի գալուստ ԱՐՏ ՖԼՈՐ ԴԻԶԱՅՆ:

Տիգրան Մեծ 28

(010) 56 46 13

FB / IG

back-top