l

lifestyle

EXCLUSIVE! Անֆիսա Չեխովան և Անաստասիա Զավորոտնյուկը Artyom’s սրահի վերաբացմանը

Ոսկյա զարդերի արտադրմամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ Artyom's  ոսկերչական տունը, պաշտոնապես վերաբացում է Խորենացի 24 հասցեում արդեն 4 տարի գործող խանութ-սրահը: Այժմ արդեն Artyom's-ը ներկայանում է ավելի լայն սրահով, էլ ավելի բազմազան ու յուրահատուկ տեսականիով: Բացման շնորհանդեսի հատուկ հյուրերն էին Մոսկվայից ժամանած սիրված դերասանուհիներ Անֆիսա Չեխովան և Անաստասիա Զավորոտնյուկը:

  • Kamo Tovmasyan

 Նոր սրահի բացման շնորհանդեսին հյուրերը ծանոթացան նոր ինտերիերին, նոր տեսականուն, ինչպես նաև մասնակցեցին խաղարկության, որի արդյունքում հաջողակ հյուրերից մեկը շահեց բրենդի բեսթսելլեր կախազարդերից մեկը: Միջոցառման երաժշտական հատվածը վստահված էր Մարբեյին:

Ոսկուց և թանկարժեք  բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ հայտնի Artyom’s ընկերությունը պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ համադրում է հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնելով այն իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ  ոսկերչական նմուշների տեսքով:

                   Խանութ-սրահում ներկայացված ընկերության սեփական դիզայնի և արտադրության զարդերը պատրաստված են բարձրորակ՝ 585 (14 կարատ) և 750 (18 կարատ)  հարգի ոսկուց և զարդարված են միջազգային որակական չափանիշներին համապատսխանող այնպիսի թանկարժեք քարերով, ինչպիսիք են՝ ադամանդը, զմրուխտը, ռուբինը (սուտակ), տոպազը, օպալը, ամետիստը, տուրմալինը և այլ: Խանութ-սրահում ներկայացված զարդերը նախատեսված են տարբեր տարիքի և ոճի կանանց և տղամարդկանանց համար: Սրահում ներկայացված տեսականին բազմազան է՝ ամուսնական մատանիներ, տոնական զարդեր, առօրյայում կրելու համար նախատեսված թե դասական, թե ժամանակակից ոճի զարդերի շարք, էքսկլուզիվ բրոշներ, տղամարդկանց համար նախատեսված տեսականի և այլն:

                   Հարկ է նշել՝ ընկերությունը իրականցնում է անհատական պատվերներ նույնպես: Ընկերությունը արտադրում է էքսքլուզիվ դիզայնով և մեկ օրինակով պատրատված զարդեր, որոնք համապատասխում են անգամ ամենաքմահաճ հաճախորդի ճաշակին: Հենց այդ առավելության, բարձրակարգ որակի և ինքնատիպ դիզայնի շնորհիվ է, որ ընկերության հաճախորդների աշխարհագրական դիրքը հատում է Հայաստանի սահմանները՝ հասնելով ԱՄՆ, ՌԴ, Եվրոպա Մերձավոր Արևելք:

Artyom's. Perhaps this is the magic….

Մ. Խորենացի 24

+ 37411649 99 /+37493009999

    www.artyoms.com

Facebook/Artyom's

back-top