l

lifestyle

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Նոր առաջարկ Ավստրիական Ավիաուղիներով Լոս Անջելես մեկնելու դեպքում

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, այս տարվա Ապրիլից Ավստրիական Ավիաուղիներ ընկերությունը սկսել է իրագործել Վիեննա-Լոս Անջելես ուղիղ չվերթներ: Որքան է տևողությունը, ինչ առավելություններ է ներկայացնում ընկերությունը, ինչ ակցիաներ են գործում ամրագրման դեպքում...բոլոր այս հարցերի պատասխանները գտնեք այս փոստում, դե իսկ Օգոստոսի 15-ից ես կներկայացնեմ Վիեննա-Լոս Անջելես թռիչքի մանրամսներն ու ընթացքը լայվ միացմամբ:

  • Kamo Tovmasyan

Դե ինչ, Լոս Անջելես մեկնողներն արդեն ապրիլ ամսին կարող էին երևանյան ցանկացած տուր-կենտրոններում ամրագրել թռիչք Ավստրիական Ավիաուղիներով, որը մինչ օրս չէր իրագործում Վիեննայից ուղիղ չվերթ դեպի LAX : Չվերթի մանրամասները.

1. Չվերթներն իրականացվում են ամեն օր, ամրագրել կարող եք երևանյան ցանկացած տուր-կենտրոնում, օնլայն ամրագրում չի իրականացվում:

2. Երևան-Վիեննա թռիչքը Երևանի ժամանակով 04.25-ին և և տևում է 3.20 ժամ: Վիեննայի ժամանակով 06.10-ին ուղևորը Վիեննայի օդանավակայանում է, դեպի LAX թռիչքը՝ 10.00-ին է: 12 ժամ տևող թռիչքի արդյունքում դուք նույն օրը, արդեն ԱՄՆ-ի ժամանակով 13.30-ին՝ Լոս Անջելեսում եք:

3. Հետադարձ թռիչք. Լոս-Անջելես-Վիեննա՝ 15.05-12.05 հաջորդ օրը, այնուհետևե թռիչք դեպի Երևան՝ 22.20-03.30 հաջորդ օրը: Արդյունքում Երևանում դուք լինում եք արդեն 2 օր անց, եթե օրինակ մեկնում եք LAX-ից Սեպտեմբերի 1-ին, Երևանում կլինեք Սեպտեմբերի 3-ին:

4. Քանի որ հետադարձ ճանապարհին Վիեննայում օդանավակայանում սպասելու եք մոտ 10 ժամ, Ավստրիական Ավիաուղիները մինչ Հոկտեմբերի վերջ տոմսեր ամրագրող ուղևորներին նվիրում են Բիզնես Լաունջի կտրոններ, որոնցով դուք կարող եք հանգստանալ Վիեննայի օդանավակայանում գործող լաունջ-սրահում՝ օգտվելով տեղի ծառայություններից անվճար. ինտերնետ, սուրճ, զովացուցիչ ըմպելիքներ, աղանդներ:

5. Եվս մեկ անակնկալ! Ամրագրեք Երևան-Լոս-Անջելես ուղետոմս Ավստրիական Ավիաուղիներով մինչ Հոկտեմբերի վերջ և ստացեք հնարավորություն 1 ուղեբեռի փոխարեն 2 ուղեբեռ (23x2 կգ) տանելու հնարավորություն:

Չվերթի գինը կապված է ամրագրման օրից, այնպես որ գնային առաջարկը կարող եք ստանալ արդեն դիմելով տուր-կենտրոններին:

Օգոստոսի 15-ից հետևեք իմ ֆեյսբուքյան էջում և ինստագրամում Երևան-Լոս Անջելես թռիչքի մանրամասներին: Ես մեկնում եմ Լոս Անջելես՝ ներկայացնելու այս թռիչքի ընթացքը, մանրամասները, առավելությունները և իհարկե Լոս Անջելեսը:

back-top