l

lifestyle

Ավանտա նորարարական բժշկության կետրոնի ԴԵՊԻ ԾՈՎԱՓ 2 խորագրով միջոցառումը:

Ավանտա նորարարական բժշկության կետրոնի Հերացի մասնաճյուղում հունիսի 7-ին տեղի ունեցավ ԴԵՊԻ ԾՈՎԱՓ 2 խորագիրը կրող միջոցառումը: Ներկայացվեցին էսթետիկ  բժշկության մեջ ճանաչված վերջին սերնդի սարքավորումները, որոնք թույլ են տալիս ազատվել տեղային ճարպից և ցելյուլիտից: Փակ երեկույթի հրավիրյալ հյուրերն անձամբ ծանոթացան տեղային նիհարեցման, ցելյուլիտի բուժման և մաշկի ձգման Ավանտայի առաջարկած բացառիկ եղանակներին:

Մարմնի ոչ վիրահատական ուրվագծային շտկման գոյություն ունեցող նորագույն տեխնոլոգիական լուծումները և բոլոր ժամանակակից սարքավորումներն արդեն Ավանտայում են. և ուրեմն, ԴԵՊԻ ԾՈՎԱՓ՝սլացիկ և գայթակղիչ կազմվածքով,- նույն համոզվածությամբ պնդում են Ավանտա նորարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բոլոր աշխատակիցները:

Հերացի 1/1

(012) 323232

www.avanta.am

Facebook/AvantaClinics

Ընկերության մարքեթինգ մենեջեր Աննա Ալավերդյանը հակիրճ պատմեց Ավանտայի վերջին ձեռքբերումների մասին և ներկայացրեց ընկերության կողմից մշակված արևայրուքի հատուկ՝ ԴԵՊԻ ԾՈՎԱՓ, փաթեթը: Իսկ կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքի ղեկավար Լիլիթ Թումանյանը ներկայացրեց ընկերությունում ներդրված նորագույն տեխնոլոգիաները և ցուցադրվելիք պրոցեդուրաների բարձր արդյունավետությունը:

 

Fotona TightSculptingTM-ը ոչ ինվազիվ, համակցված 2 տարբեր երկարության ալիքներով լազերային պրոցեդուրա է մարմնի բոլոր հատվածների ուրվագծային շտկումների և մաշկի ձգման, նիհարեցման համար: Սարքի հատուկ ռեժիմները  ապահովում են ճարպային բջիջների քայքայումը (hyperthermic adipocyte) և խթանում կոլագենի սինթեզը` ստանալով բացարձակ արդյունք: TightSculptingTM-ը արագ և անվտանգ ոչ ինվազիվ պրոցեդուրա է, որը կարող է համարվել այլընտրանք լազերային լիպոլիզի համար: Պրոցեդուրան չունի վերականգնողական շրջան:

Vela Shape III-ը ենթամաշկային ճարպի նվազեցման ոչ վիրահատական և արդյունավետ միջամտությունների համադրություն է: Այն անվտանգ և ոչ ինվազիվ պրոցեդուրա է, որը իրականացվում է ազդրերի, հետույքի, որովայնի հատվածներում՝ տեղային ճարպահալեցման, մարմնի ուրվագծերի բարելավման և մաշկային հյուսվածքի կրճատման նպատակով:

Շնորհիվ 4 բաղադրիչների՝ վակումի, մեխանիկական ազդեցության, ոադիոֆրակցիոն ճառագայթման և ինֆրակարմիր լույսի համալիր ազդեցության՝ սարքավորումը թույլ է տալիս ապահովել գերազանց արդյունք:

Venus Legacy™-ին հեղափոխություն է էսթետիկ բժշկության մեջ: Այն լավագույն ընտրությունն է ցելյուլիտի և ճարպային հավելումների դեմ պայքարում։ Ապացուցված բարձր արդյունավետություն 3D™ MP ռադիո ալիքների շնորհիվ։ VariPulse™ տեխնոլոգիայի շնորհիվ որն ունի Այն թափանցում է մաշկի խորը շերտեր, արագացնում է արյան շրջանառությունը, որի արդյունքում ստանում ենք շողացող և երիտասարդ մաշկ։ Պրոցեդուրայի արդյունքը տեսանելի է արդեն իսկ առաջին միջամտությունից հետո, այն անցավ է, առանց անհարմարությունների և վերականգնողական շրջանի։

Z Lipo կրիոլիպոլիզը հանդիսանում է ցելյուլիտի և ճարպերի ոչ վիրահատական հեռացման առավել արդյունավետ և անվտանգ միջոց։ Ճարպային հյուսվածքը ի տարբերություն այլ հյուսվածքների շատ զգայուն է ցրտի նկատմամաբ և ճարպաբջիջների բյուրեղացման հաշվին այն քայքայվում է մինչև -10 աստիճան սառեցնելիս։ Z Lipo-ն իրականացնելով ճարպային հյուսվածքի վերահսկվող սառեցում և օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ ստանում է ենթամաշկային ճարպի ճարպաբջիջների բյուրեղացում և ապոպտոզ, առանց մաշկի մակերեսի ցրտահարության։ Ճարպային բջիջների մնացորդները հեռացվում են բնական ճանապարհով։

Z-Wave ռադիալհարվածա-աիքայինթերապիա: Գիտականաորեն ապացուցված է՝ բարձր էներգետիկ ռադիալ հարվածա-ալիքային (HERST) թերապիան էականորեն բարելավում է կոլագենի կառուցվածքը և շարակցական հյուսվածքները, խթանելով արյան շրաջանառությունը։ Միջամտությունը նպաստում է կոլագենի ձեւավորմանը և մի քանի միջամտությունների արդյունքում դարձնում մաշկը առաձգական և պիրկ։

back-top