l

lifestyle

Առաջին Kamoblog Night Life Awards-ը Ararat հյուրանոցում

2010 թ.-ին Ararat հյուրանոցում Kamoblog.TV կայքն իր գործընկերների հետ ներկայացրեց առաջին Kamoblog Night Life Awards մրցանակաբաշխությունը երևանյան ժամանցային ոլորտում: Ամփոփելով տարվա բոլոր շնորհանդեսները, միջոցառումները, փարթիները, նորաբաց ժամանցավայրերը և ժամանցային ոլորտի նոր դեմքերին մենք հանձնեցինք մեր մրցանակները կայքի դիտելիության, սոցցանցերում ակտիվության, մեր հեռուստատարբերակի ռեյտինգային ցուցանիշի գումարման արդյուքնում: Հոկտեմբերի 30-ին մենք նախատեսում ենք անցկացնել Kamoblog Night Life Awards 2016-ը, ուստի այսօր որոշեցի ձեզ հետ միասին վերհիշել իր բնույթով այս բացառիկ մրցանակաբաշխության առաջին երեկոն:

  • Kamo Tovmasyan

Արդեն 9 տարի մենք լուսաբանում ենք երևանյան գրեթե բոլոր կարևոր միջոցառումները, շնորհանդեսները, նոր ժամանցավայրերը, ակումբային իրադարձությունները: Հյուրսանոցային ոլորտից մինչ ռեստորանային ոլորտը՝ սրճարաններից մինչ ակումբներ, ֆեշն-բուտիկներ, միջազգային բրենդեր, ինչպես նաև տուրիզմի ոլորտում ևս գլխավոր իրադարձությունները ներկայացվում են մեր կողմից: Երբեք չեմ սիրել ինքնագովազդը, սակայն չեմ կարող չնշել, որ ժամանցային ոլորտում մենք միակ մեդիան ենք, որն ակտիվ և այսպիսի մասշտաբով ու այսպիսի ծավալով աշխատում է ոչ միայն կայքային տարբերակով, սոցցանցերի ակտիվ հետևորդների մեծ բանակի համար, այլև արդեն 9 տարի նաև հեռուստատարբերակով: Հետևաբար մենք ունենք բառացիորեն ամենաամբողջական ժամանցային արխիվը և հենց մենք կարող ենք վերհիշել, ամբողջացնել և ամփոփել ակումբային/ռեստորանային/ֆեշն/տուրիզմի ոլորտը: 

Մեր մրցանակներն իրենից ներկայացնում են սովետական ֆոտոխցիկներ, որոնք, ի դեպ շատ դժվար է այսօր գտնել, որոնք հատուկ անվանական են, այս տարի 20 օրինակով: Մրցանակը խորհրդանշում է այն, որ մենք սկսել ենք պարզապես լուսանկարներից, իսկ հետո արդեն ծավալվել ենք ու դարձել ավելի մասշտաբային ֆոտո/վիդեո/հեռուստաբլոգ:

Անվանակարգերն են 20-ը, դրանք ես կներկայացնեմ օրեր անց: Ինչպես արդեն նշեցի հաղթողների ցանկում են մեր կողմից լուսաբանված ակումբային, ռեստորանային, հյուրանոցային, ֆեշն, ինչպես նաև տուրիզմի ոլորտում տարվա ընթացքում ամենամեծ միջոցառումները: Այս տարվա մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Հյուսիսային պողոտայում գտնվող The View Lounge-ում՝ նախկին Veranda ռեստորան: Երեկոյի ընթացքի և հյուրերի մասին կխոսեմ մի քանի օր անց, այսօր առաջարկում եմ վերհիշել 6 տարի առաջ տեղի ունեցած առաջին Kamoblog Night Life Awards-ը:

back-top