l

lifestyle

Kamoblog Night Life Awards 2017-ի անվանակարգերը և հաղթողները

Արդեն 10 տարի ներկայացնելով Երևանի ժամանցային ոլորտը, մենք ներկայացնում ենք գրեթե բոլոր կարևոր իրադարձությունները, բացման շնորհանդեսները և միջոցառումները: Ամփոփելով ժամանցային տարին, արդեն երրորդ մենք առանձնացնում ենք տարվա գլխավոր երեկոներն ու անձանց, հանձնելով նրանց մեր մրցանակները՝ ռետրո ֆոտոխցիկները: Ահա թե որորնք էին այս տարվա անվանակարգերը և ովքեր են հաղթողները:

  • Կամո Թովմասյան

Հեռուստատարբերակը կդիտեք նոյեմբերի 19-ին ԱրմՆյուզ հեռուստաընկերության եթերում:

ԿամոԲլոգի գործունեությունը սկսվել է հենց 1 ֆոտոխցիկով, այդ իսկ պատճառով մեր մրցանակը ռետրո ֆոտոխցիկն է, ի դեպ գործող: Ասեմ, որ շատ դժվար է ամեն տարի գտնել գործող և պատշաճ վիճակում գտնվող ֆոտոխցիկներ, բայց փոխարենը մրցանակը ստացվում է օրիգինալ: Միջոցառումը տեղի ունեցավ Yans Music Hall-ում: Գործընկերներ՝ ABSOLUT, adjarabet.am, Any Rose:

Ինչպես ենք մենք ընտրում հաղթողներին: Տարեվերջին ամբողջացնում ենք մեր կայքի, սոց էջերի ցուցադրությունների, ԱրմՆյուզ հեռուստաընկերության ԿամոԲլոգ ծրագրի ռեյտինգային ցուցանիշները և առանձնացնում ամենադիտված, ամենաքննարկմած և ամենաստացված նախագծերը, միջոցառումները և անձանց: Տարվա ընթացքում մենք նկարահանում ենք հարյուրավոր միջոցառումներ և նոր ժամանցավայրեր ու բնականաբար նրանց մեծ մասն արժանի է մրցանակի, սակայն հաշվի են առնվում տվյալ ընկերության հետ տարվա ընթացքում համագործակցության մասշտաբները, կազմակերպված միջոցառումների ծավալը, քանակը և ազդեցությունը: Քանի որ մենք ներկայանում ենք ոչ միայն կայք տարբերակով, ոչ միայն շատ ակտիվ ենք սոց էջերում, այլև ներկայացնում ենք բացման շնորհանդեսները հեռուստատարբերակով, փորձում ենք հաշվի առնել բոլոր ասպեկտները, տարբեր աուդիտորինաները և այդ սկզբունքով ընտրել հաղթողներին: Բնականաբար, ներկայացված են միայն այն ժամանցավայրերը, որոնց միջոցառումները լուսաբանվել են մեր կողմից: Այսպիսով, այ տարի մրցանակները հանձնվել են...

EVENT OF THE YEAR

EVOCABANK REBRANDING NIGHT

Միջոցառում, որը կարող էր ստանալ մրցանակ բոլոր անվանակարգերում: Տարվա ամենավառ ժամանցային իրադարձություններից մեկը միանշանակ EVOCABANK-ի ռեբրենդինգի երեկոն էր: Շքեղ ինտերիեր, համերգային գեղեցիկ շոու, հետաքրքիր ակցիայի մեկնարկ...երեկոն անմոռանալի էր ու տարվա գլխավոր իվենթ-իրադարձությունը: Ի դեպ, այս շաբաթ մենք ևս մեկնում ենք Դուբայ EVOCABANK-ի ակցիայի հաղթողների հետ ու մի քանի օրից ներկայացնելու ենք ձեզ այս ուղևորության ընթացքը: EVOCABANK-ի ռեբրենդինգի երեկոն կարող եք դիտել այստեղ:

GASTRONIMOC EVENT

BRUNCH WITH FAINA

Միջոցառումների շարք, որն արդեն 1 տարի ներկայացնում է երևանյան լավագույն ռեստորանների խոհանոցները Ֆաինա Հարությունյանի և նրա հյուրերի մեկնաբանմամբ: Ամեն անգամ, մասնակից ռեստորանի խոհարարն առաջարկում է համտեսել տարբեր երկրների, այդ թվում և ֆիրմային ուտեստներ՝ բացահայտելով համի գաղտնիքը: Առաջին միջոցառումը կարող եք դիտել այստեղ:

LADIES EVENT

LADY SPACE AND PROFIT STUDIO

Մեզ հետևողների մեծ մասը կանայք են, ուստի մենք առանձնացրել ենք հատուկ անվանակարգ միայն կանանց համար նախատեսված միջոցառումների համար: Տարվա ինովացիոն բումը՝ X-Body-ն առաջին անգամ Հայաստանում ներկայացրեց Profit Studion, որը բացվեց երկրորդ Lady Space Fitness and spa-ում: Միջոցառումը կարող եք դիտել այստեղ:

FASHION PROJECT

EL FASHION AVENUE

Նախագիծ, որը մեկ հարկի տակ ներկայացնում է ավելի քան 30 հայ դիզայներների աշխատանքներ ու արդեն իսկ սկսում է հենց հիմնադրի՝ Մայա Պողոսյանի հեղինակային հագուստների շարքի թողարկումը: Շքեղ երեկոն կարող եք վերհիշել ահա այստեղ:

ARMENIAN-GEORGIAN TRAVEL PARTNERSHIP

INTERCO TRAVEL

Այս տարի շատ հայեր հանգստացել են Եգիպտոսում՝ մեկնելով այնտեղ Վրաստանից: Այս տենդենցը վերջին տարիներին զարգացնում է Հայաստանում Interco վրացական ընկերությունը՝ առաջարկելով Եգիպտոսի շքեղ հյուրանոցներն ու հանգստի տարբերակները: Ընկերության գործունեության և դեպի Եգիպտոս կատարած մեր ուղևորության հատուկ փոստը կարող եք դիտել ահա այստեղ:

EVENT PERSON OF THE YEAR

ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆ

Տարվա ամենավառ աստղը, ում սիրում են բոլորը, շտապում են լսել բոլոր տարիքի ունկնդիրները և ով ամենասպասված աստղն էր բոլոր միջոցառումների ընթացքում:

DJ OF THE YEAR

GUEVO aka KAI

DJ, որը ոչ միայն ամենապահանջվածն էր ու գլխավոր միջոցառումների հյուրը, այլև ներկայացնում էր իր կազմակերպած էլեկտրոնային երաժշտության միջոցառումների շարքը որպես The Triangulum-ի համահիմնադիր: Ակտիվ գործունեության և մեծ պահանջարկի համար, այս տարի ևս մենք Տարվա DJ մրցանակը հանձնում ենք GUEVO-ին:

RESTAURANT OF THE YEAR

VOSTAN BY TSIRANI

Տարվա ամենաշքեղ բացման շնորհանդեսներից մեկը, ամենագեղեցիկ ինտերիերներից մեկն ու իհարկե, ամենահամեղ հայկական խոհանոցներից մեկը ներկայացնող ռեստորանը: Սփյուռքահայերի և օտարերկրացիների համար այս ռեստորանն արդեն պարտադիր այցելության ծրագրի մեջ է ներառված, իսկ ամառային բացօթյա բակում սեղան ամրագրելու համար ստիպված էիր 1 օր առաջ արդեն գրանցվել: VOSTAN BY TSIRANI-ի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահյա այստեղ:

BEAUTY PROJECT PRESENTATION OF THE YEAR

HERMITAGE

Hermitage բացառիկ բույրերի սրահը ողջ տարվա ընթացքում մեզ ծանոթացնում է միջազգային հայտնի բրենդերի, բույրերի, բյութի ապրանքատեսակների հետ՝ հրավիրելով Հայաստան աշխարհահռչակ պարֆյումների և բյութի ոլորտի ներկայացուցիչների: Նրանց վերջին կազմակերպված երեկոն կարող եք դիտել ահա այստեղ:

TRADITIONAL ANNUAL EVENT

SHTRUDEL DAY by ARMENIA MARRIOTT

Ամեն տարի սեպտեմբերին Արմենիա Մարիոթ հյուրանոցը Ավստրիական Ավիաուղիների հետ միասին ներկայացնում է Կովկասի ամենաերկար Շտրուդելը: Արդեն 11 տարի, ողջ օրվա ընթացքում կարելի է փորձել այն, մասնակցել խաղարկությանը և շահել արժեքավոր մրցանակներ: Ամենամյա շարունակական միջոցառումների շարքից մենք առանձնացրել ենք հենց այ մեկը, քանի որ տարիների ընթացքում այս նախաձեռնության հանդեպ հետաքրքրությունը չի նվազում: Այս տարվա միջոցառումը կարող եք դիտել ահա այստեղ:

OPEN AIR EVENT OF THE YEAR

YEREVAN NIGHTS. KAMI CLUB-ի 10-ամյակը

ԿԱՄԻ ակումբը նշեց իր 10-ամյակը Շ.Ազնավուրի հրապարակում: Միջոցառման կազմակերպիչները մինչ այդ արդեն իսկ զարմացրել էին մեզ Սարյան փողոցում կազմակերպված Գինու բացօթյա փոռատոնով: Ամբողջացնելով այս երկու բացօթյա միջոցառումները, մենք մրցանակը հանձնում ենք ԿԱՄԻ ակումբին՝ երաժշտական առումով ավելի հագեցած ու մասշտաբային ամառային երեկոյի համար, որը կարող եք վերհիշել ահա այստեղ:

NEW HOOKAH PLACE OF THE YEAR

MARRAKESH HOOKAH LOUNGE

Մենք նկարահանում ենք գրեթե բոլոր նարգիլե սրահները, որոնք բացվում են Երևանում, ու սա ամենաբարդ անվանակարգն է, քանի որ Երևանում բոլոր նարգիլե սրահները հոյակապ աշխատում են: Մրցանակը մենք հանձնում ենք MARRAKESH HOOKAH LOUNGE-ին տարբերվող ինտերիերի, բացման շնորհանդեսի աստղային հյուրերի համար, ու բացի այդ այս ընկերության հաջորդ նախագիծը՝ իսպանական Casa de Espana ռեստորանը ողջ տարվա ընթացքում նույնպես եղել է ակտիվ ու սիրված: Բացման շնորհանդեսը կարող եք դիտել այստեղ:

NEW CONCEPT AND MENU

JAZZVE OPERA

Տարվա ընթացքում մի շարք ռեստորաններ ներկայացրել են իրենց նոր մենյուն, փոխել են խոհանոցը, ու եթե կնկատեք, գրեթե բոլորը սկսել են ներկայացնել վիզուալ մենյուներ: Ամենավառ օրինակը Jazzve Opera-ն էր, որը փոխեց կոնցեպտը, խոհանոցը, մենյուն, իսկ շատ շուտով արդեն մենք կկարողանանք գնահատել նաև Թումանյան փողոցի վրա գործող նոր Jazzve-ն: Բացման երեկոն վերհիշեք ահա այստեղ:

DESIGN OF THE YEAR

ARMAT LOUNGE RESTAURANT

ԱՐՄԱՏ անվանումն ինքնին տանում է դեպի մեր պատմությունը, սակայն բացի հայկական 15-17 դարի միջնադարյան նախշազարդերը, հայկական խոհանոցի համեղ ուտեստները ԱՐՄԱՏ լաունջ-ռեստորանը նաև եվրոպական ձեռագիր ունի և էկո դիզայն: Շնորհիվ վիտրաժային լուծման, այս նոր ժամանցավայրը շատ մտերմիկ է ու չի հոգնեցնում: Բացման շնորհանդեսը կարող եք դիտել այստեղ:

EVENT PROJECTS OF THE YEAR

YEREVAN MALL

Գերակտիվ գործունեություն: Սիրուշոյի, Սևակ Խանաղյանի, Fly project-ի մենահամերգները, ակցիաներ, խաղարկություններ...Ես դեռ չեմ ասում նոր բրենդերի սրահների բացման ու նոր ֆիլմերի փակ դիտումների մասին...Երևան Մոլն այս տարի կարելի է ասել, մի քիչ չափից շատ ակտիվ էր այս հարցում, նոր ակցիային հաջորդում էր նոր համերգը, նոր համերգին հաջորդում էր նոր խաղարկությունը...այ հիմա էլ արդեն կարդացի ինչ-որ նոր միջոցառման մասին..."Տարվա միջոցառումների շարք" անվանակարգում անհնար էր այլ հաղթող տեսնել: Միջոցառւոմներից վերջինը՝ ահա այստեղ է:

EVENT FOR CHILDREN

ԵՐԱԶ ԿԵՆՏՐՈՆ. ԱԼԻՍԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մանկական տասնյակ միջոցառումներից, որոնք մենք լուսաբանել ենք, առանձնացրել ենք ամենավառ դեկորացիաներով, կոնցեպտով միջոցառումը, որի ընթացքում ոչ միայն բոլոր ներկաները հայտնվում էին Հրաշքների Աշխարհում, ինչպես Ալիսան,այլև կենտրոնի այցելուների երեխաները մասնակցում էին կենտրոնում գործող սրահների նոր տեսականիների շոու-ցուցադրությանը: Այս ամենը Հունիսի 1-ին էր, այդ պատճառով էմոցիաները կրկնապատկված էին: Վերհիշեք միջոցառումն ահա այստեղ:

LIFESTYLE EVENT

FIGARO GROUP

FIGARO GROUP-ը, որը ներկայացնում է Segafredo, SQ1 և Cinnabon ժամանցավայրերը, ողջ տարվա ընթացքում նույնպես եղել է գերակտիվ՝ ներկայացնելով տարբեր միջոցառումներ, խաղարկություններ, ակցիաներ, մենյուի և ինտերիերի փոփոխություններ..Սակայն ամենահետաքրքիր ու մեծ իվենթը դա Հեծանվային ամենամեծ իրադարձությունն էր Կ.Դեմիրճյանի անվ. կենտրոնի բացօթյա հատվածում, որը հորդորում էր բոլորիս համեղ սնվելուց բացի հետևել առողջ ապրելակերպին: Դիտեք միջոցառումն ահա այստեղ:

 

 

ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ և ՀՅՈՒՐԵՐԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԵՏԵՎԵԼ ԱՅՍՏԵՂ:

back-top