l

lifestyle

BABYLON ռեստորանի բացումը Փ. Բուզանդի 91 հասցեում

Երկար սպասված BABYLON առաջին մասնագիտացած իրաքյան ռեստորանն արդեն բացել է իր դռներն այցելուների համար։ Այսուհետ, Փ. Բուզանդի 91 հասցեում գտնվող շքեղ ռեստորանում կարող եք վայելել իրաքյան խոհանոցի լավագույն ուտեստները, քաղցրեվենիքը, այդ թվում և հայտնի մասկուֆը՝ օջախում պատրաստված ձուկը: Բացման շնորհանդեսը և հյուրերը՝ ԿամոԲլոգում:

  • Hayk Shabanyan

Կանադայից մինչ Ավստրալիա BABYLON ռեստորանային ցանցը ներկայացնում է իրաքյան, արաբական խոհանոցային մշակույթը տասնյակ քաղաքների գուրմաններին: Երևանում, Փ. Բուզանդի 91 հասցեում ռեստորանային ցանցը ներկայացնում է իր երևանյան ռեստորանը, որը վստահ եմ, բոլոր այցելուներին կզարմացնի իր յուրօրինակ մոտեցմամբ, ինտերիերով, խոհանոցի բազմազանությամբ և մթնոլորտով:

BABYLON ռեստորանի պրոֆեիսոնալ անձնակազմը և Իրաքից հատուկ հրավիրված խոհարարը ձեզ կներկայացնեն իրաքյան խոհանոցի գաղտնիքները:

BABYLON ռեստորանը ներկայացնում է իրաքյան մշակույթի մի կարեւոր մասը Երեւանում։ Լավագույն ավանդական կերակուրներն առաջարկելու հետ մեկտեղ ռեստորանը ստեղծում է կատարյալ մթնոլորտ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել լեգենդների քաղաք Բաբելոնը։

Ռեստորանն ունի երկու սրահ, բաց և փակ սրահները: Փակ սրահից կարելի է հետևել, թե ինչպես է պատրաստվում իրաքյան հացը և ձուկը օջախում:

Համտեսեք ամենահամեղ իրաքյան հացը BABYLON-ում: Խուբզը ավանդական միջինարեւելյան հաց է։ Այն համարվում է բազմաթիվ արաբական եւ իրաքյան կերակուրների հիմքը։ Ավանդական իրաքյան ճաշկերույթի ժամանակ խուբզը հաճախ կիրառում են պատառաքաղի կամ գդալի փոխարեն, ու հացով են «քաշում» միսը, բանջարեղենը, խյուսերն ու սոուսները։

BABYLON ռեստորանում բոլոր այցելուներին ճաշի վերջում անվճար հյուրասիրում են մեկ բաժակ թեյ։ Թեյը, կամ չայը, ինչպես այն անվանում են Իրաքում, օրվա ցանկացած ժամին իրաքցիների սիրելի ըմպելիքն է։ Այն մատուցվում է իսթաքան կոչվող փոքրիկ ապակե բաժակներով։ Թեյն այնտեղ սովորաբար բավական թունդ է եւ հաճախ համեմված է դարչինով կամ հիլով։

Ամենաուշագրավ ուտեստը, որ մատուցում ենք BABYLON-ում, թերեւս մասկուֆ ձուկն է։ Այստեղի հմուտ խոհարարները ծխեցնում եւ խորովում են ձուկը հատուկ օջախում։ Օջախը բաց խոհանոցում է, որը թույլ է տալիս հաճախորդներին հետեւել, թե ինչպես է պատրաստվում մասկուֆը եւ միաժամանակ վայելել երեկոն՝ ընթրելով սեղանի շուրջ։ Մասգուֆի ՝ ավանդական իրաքյան ձկան պատրաստումը խոհարարական շոու է հիշեցնում։ Այն խորովում են բաց խոհանոցում, հենց ձեր աչքի առաջ, քանի դեռ դուք վայելում եք նախուտեստները։

back-top