l

lifestyle

13 Must Do List ԿամոԲլոգից՝ Բարսելոնա մեկնելու համար

Վերջերս անցորդները հաճախ են մոտենում ու հարցնում այն քաղաքների, հյուրանոցների, վայրերի մասին, որտեղ Ես եղել եմ, պատմել եմ, խնդրում են հիշեցնել անվանումները...այսինքն կան մարդիկ, ովքեր տվյալ քաղաք մեկնելուց առաջնորդվում են հենց Իմ փոստով, այդ պատճառով Ես ներկայացնում եմ այսօր Բարսելոնան, որի մասին պետք է ամսվա սկզբին պատմեի, բայց այդպես էլ փոստն այս մնաց արխիվում: Դուք առաջին անգամ մեկնում եք Բարսելոնա և ծանոթ չեք քաղաքին...Եթե իհարկե ձեզ հետաքրքրում է այն ապրելաոճը, որը Ես եմ ներկայացնում, ուրեմն այս ուղեցույցը ձեզ պետք կգա մեկնելուց առաջ, կարող եք այն տեղադրել ձեր ֆեյսբուքյան էջում, չմոռանալու համար այն:

  • Kamo Tovmasyan

 Հիշեք, որ մեր կայքի TRAVELS բաժնում դուք կգտնեք տարբեր քաղաքների մեր առաջարկած ուղեցույցը, որը ինչ որ չափով ձեզ կօգնի ճանապարհորդելու ընթացքում: Այսպիսով՝ Բարսելոնա....

Բարսելոնան Նյու Յորքից և Փարիզից հետո ամենաքաշող քաղաքն է, ի դեպ՝ տարվա բոլոր եղանակներին: Ես ճանապարհորդում եմ Ավստրիական Ավիաուղիներով, այս դեպքում տոմսերը մի փոքր ավելի թանկ են, բայց ուղևորությունն ավելի հանգիստ է, բացի այդ, քանի որ թռիչքը Վիեննայով է, Ես բաց չեմ թողնում նաև ևս մեկ անգամ Վիեննայով զբոսնելու առիթը: Սակայն եթե Դուք ունեք ավելի քիչ ֆինանսական միջոցներ, կարող եք մեկնել Բարսա Կիևով, տոմսերն այսպես համեմատաբար ավելի էժան են: Բոլոր հարցերով խորհուրդ կտամ դիմել Տուր Դելիս ընկերությանը, այս ընկերությունը շատ արագ կազմակերպում է բոլոր տեսակի թարգմանչական, ապահովագրական և այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը, վիզաների ձևակերպումը...գրասենյակը գտնվում է Բաղրամյան 21 հասցեում, հեռախոսահամար՝ (+374) 10 585 094:

Մի անգամ արդեն նշել եմ, որ Բարսելոնայում կա փոքր բայց շատ հարմար հյուրանոց՝ Acta Splendid, որը գտնվում է հենց գլխավոր հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը շատ մաքուր է, կա ինտերնետ, կա առանձին կոմպյուտեր, որի վրա կարող ես աշխատել, ինձ համար դե դա է կարևոր...կա նախաճաշ, բայց Ես երբեք չեմ նախաճաշում, քանի որ արթնանում եմ կեսօրին, սենյակները մեծ չեն, բայց շատ կոկին են, հարմար, գինն էլ թանկ չէ, եթե նախապես ամրագրես: Կարծում եմ Ձեզ դուր կգա, ահա տվյալները...

Hotel Acta Splendid

Calle Muntaner, 2

WEBSITE 

Բարսելոնայում գրեթե միշտ կարելի է ներկա լինել որևէ միջազգային աստղի շոուի, օրինակ այս շրջանում եթե մեկնեք, կարող եք լսել Ադելին, Բիոնսեին, Ռիաննային, Բիբեռին, խորհուրդ կտամ նախապես տեղեկանալ, թե որ աստղի շոուն կա տվյալ ժամանակ և գնել տոմսեր: Ահա այստեղ եթե սեղմեք, կարող եք հետևել համերգների ցանկին:

Կառաջարկեմ Ձեզ դաունլոդել մի հիանալի էփ, որտեղ ամեն օր ներկայացված է, թե Բարսելոնայի որ ակումբում որ DJ-ն է նվագում, սա արդեն գիշերային կյանքի սիրահարների համար է: Չգիտեմ անդռոիդով հնարավոր է թե ոչ, Ես այֆոն եմ օգտագործում, Xceed..

1.La Sagrada Familia

Carrer Mallorca 401

Դե իհարկե այցեքարտը դա La Sagrada Familia-ն է՝ Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարը… Տաճարի ճարտարապետն է Անտոնիո Գաուդին։ Չնայած նրան, որ եկեղեցին դեռ գտնվում է կառուցման վիճակում, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ Իսպանիայի կառավարության տվյալների համաձայն, տաճարի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ հնարավոր է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։ Մոտ երկու ժամ նախատեսեք հերթ կանգնելու համար, հերթի երկարությունն անհավատալի երկար է...

Եթե դուք հետաքրքրված եք Գաուդիի աշխատանքներով, հենց հյուրանոցում կարող եք տուր պատվիրել, որի ընթացքում կտեսնեք նրա գլխավոր աշխատանքները:

2.Parc Güell

Carrer d'Olot

Հյուրանոցում Մեզ առաջարկում էին տուր դեպի Գուելի պարտեզը, այն արժեր 75 եվրո. Բայց տեսեք. տաքսին կենտրոնից մինչ Գուելի պարտեզ՝ 7 եվրո էր, տոմսը՝ 8 եվրո, վերադառնալ՝ 10 եվրո...տնտեսեցինք 50 եվրո....Իրականում Գիդ Ձեզ հարկավոր էլ չէ, տոմսի հետ տրամադրվող բուկլետում կա այն ամենն, ինչ ձեզ անհրաժեշտ է: Նախորդ տարվանից Գուելի պարտեզի մուտքը վճարովի է դարձել, 8 եվրո. Հերթը քիչ է, սակայն եթե դուք վճարեք քարտով, ապա առանց հերթ կարող եք առաջանալ.

Ամենահետաքրքիր վյուն Բարսելոնայում. Գուելի պարտեզը. Ստեղծվել է 1900-1914 թթ.-ներին ճարտարապետ Գաուդիի կողմից, այստեղ է Գաուդիի տուն-թանգարանը, հայտնի մոզայիկ Սալամանդրը, 100 սյուների սրահը, այս ամենն իրականում պետք է տեղում տեսնել ու պատմությունն էլ հենց տեղում կարդալ, որ հասկանալի լինի, այսպես ֆոտոներոով այդքան էլ հասկանալի չէ..

Այս երաժշտական գործիքը, որի անվանումը մոռացա վաճառում էին խանութներում 2000 եվրոյով: Տեղում երբ լսում ես, թե այս երաժիշտն ինչպես է նվագում քարանում ես, իրոք...

3.Camp Nou Museum

C. Aristides Maillol, 12

Երբ մենք Երևանում էինք, սրճարանում խոսում էինք Բարսելոնա մեկնելու մասին, ու կողքի սեղանից մի տղա ասաց, որ եթե չայցելենք Camp Nou՝ Բարսելոնայի ստադիոն, կարելի է համարել, որ իզուր ենք մեկնել: Ես խոստացա, որ կայցելեմ ու կներկայացնեմ Ձեզ, բայց ալարեցի, քանի որ ֆուտբոլ չեմ սիրում ու ինձ հետաքրքիր չի այս թեման: Մարզադաշտն իր մարդատարությամբ համարվում է առաջինը ոչ միայն Իսպանիայում, այլև ամբողջ Եվրոպայում, տեղավորում է 99 354 հանդիսատես։ Մարզադաշտը համարվում է 12-րդը հանդիսատեսի տարողունակությամբ և երկրորդ տեղում է այն ստադիոնների շարքում, որոնք նախատեսված են ֆուտբոլի համար. «Կամպ Նոու»-ն այդ ցուցանիշով ետ է մնում միայն մեքսիկական «Ացետկա» մարզադաշտից։ Բացի այդ մարզադաշտը հաճախ օգտագործվում է որպես երաժշտական հրապարակ։ Այստեղ համերգներով հանդես են եկել Ֆրենկ Սինատրան, Մայքլ Ջեքսոնը և այլք։ Բարսելոնայի ֆուտբոլային թիմի երկրպագուները կարծում եմ Բարսելոնայում ամենաշատը կհավանեն հենց Camp Nou Tour & Museum-ը, որտեղ կա ամեն ինչ կապված սիրված թիմի հետ:

Որպեսզի գոնե ինչ-որ թեմա ֆուտբոլային թիմի մասին լինի ներկայացնելու, Ես այցելեցի ֆուտբոլային թիմի պաշտոնական խանութ-սրահ, առաջին հարկում կարող ես գնել մարզահագուստ, գնդակներ, կոշիկ, իսկ երկրորդ հարկում մինի-թանգարան է, որտեղ ներկայացված է ֆուտբոլային թիմի հակիրճ պատմությունը: Սրահն այս գտնվում է անմիջապես Սագրադա Ֆամիլիայի հարևանությամբ:

4.Tibidabo

Բարսելոնայի ամենաբարձր կետը, Տիբիդաբո լեռը, որտեղ կառուցված է Սուրբ Սրտի տաճարը: Հեղինակն է Էնրիկա Սենյեն, որի որդին էլ ավարտել է այստեղի շինարարությունը: Կառուցվել է այն 60 տարի, բացել է իր դռները հնրության առջև 1961 թ.-ին: Տիբիդաբոյից է բացվում Բարսելոնայի ամենաամբողջական տեսարանը, այստեղ գործում է 110 տարվա պատմություն ունեցող ֆունիկուլյորը, տաճարի հարևանությամբ գործում է նաև իսպանական ամենահին լունապարկը: Մոտ կես օր կկորցնեք, լեռը կենտրոնական հատվածում չի գտնվում, բայց այն իրոք շատ գեղեցիկ է:

5. Catalunya en Miniatura

Can Balasch de Baix

Շատ հետաքրքիր վայր, երևի ավելի ընտանեկան վայր, երեխաներն ավելի շատ կուրախանան այստեղ: Եթե Դուք ժամանակ չունեք ողջ Կատալոնիան գնահատելու համար, կարող եք այսցելել մինի-Կատալնիա, որն իրենից ներկայացնում է 60 000 м² պարտեզ, որտեղ ներկայացված են Բարսելոնայի գլխավոր արժեքների մինի-տարբերակները: Անսովոր, հետաքրքիր...ճիշտ է այգին այս գտնվում է գրեթե Բարսելոնայի ծայրամասում, հաշվի առեք, որ կես օր կկորցնեք այստեղ այցելելով:

6. El Bosc de les Fades

Museo de Cera, Passatge de la Banca, 7

Ես այն անվանում եմ գաղտնի սրճարան: El Bosc de les Fades-ը գտնվում է հենց կենտրոնական՝ Ռամբլա փողոցի վրա, սակայն կարծես թաքնված լինի, այդ պատճառով շատ քչերն են տեղյակ այս տարբերվող սրճարանի մասին: Ի դեպ, առաջ մենյուն շատ էժան էր, օրինակ սուրճը մոտ 2 եվրո արժեր, բայց հիմա, հավանաբար արդեն մեծ ճանաչում ձեռք բերելով, սրճարանում գները եռապատկվել են: Հետաքրքիր վայր է, կարծես այգում լինես, ծառեռի տակ...կարող եք պարզապես այցելել, շրջել ու դուրս գալ, պարտադիր չէ նստել ու ինչ-որ բան պատվիրել, բայց տեսնել անհրաժեշտ է:

7.La Isabela Terrace

Les Rambles, 109

Եթե ձեզ հետաքրքրում են տեռասաները, ապա Բարսելոնայի La Isabela Terrace-ն, որը գտնվում է Hotel 1898 հյուրանոցի տանիքին Ձեզ վստահ եմ դուր կգա: Այն գործում է 10.00-18.00-ն, անվանումն իր ստացել է ֆիլիպինյան Իզաբելա կղզուց, կարծում եմ ֆոտոյում տեսնում եք արդեն, թե ինչ գեղեցիկ վայր է, գները մի փոքր բարձր են, չնայած, տեղին...

 

8. Grand Hotel Central Barcelona Pool

Via Laietana, 30

Ինչպես ասում են, գնալով կենացները քաղցրանում են: Որտեղ է Բարսելոնայի ամենագեղեցիկ տեսարանով բացօթյա լողավազանը...դա  Grand Hotel Central հյուրանոցի լողավազանն է, որից Դուք կարող եք օգտվել միայն եթե ունեք այս հյուրանոցում ամրագրած համար: Օրինակ, եթե ամռանն եք մեկնում Բարսելոնա, բայ մեծ բյուջե չունեք, կարող եք 1 օր մնալ այս հյուրանոցում (300$), վայելել լողավազանը, իսկ հետո արդեն տեղափոխվել:

9. ԼՈՂԱՓ

Բարսելոնայում ամենաարևոտ, ամենամաքուր և ուրախ լողափներն են: Եթե սիրում եք արևահարվել, կարծում եմ ողջ օրն այստեղ եք անցկացնելու: Խորհուրդ եմ տալիս ամեն օր տարբեր լողափ ընտրել, դրանք բոլորը մեկ գծի վրա են, ու չմոռանաք նաև այցելել նուդիստական լողափ, կյանքում մեռնել կա...

 10. Port Aventura World

Av. de l'Alcalde Pere Molas, km 2

Մի լսեք նրանց, ովքեր կասեն թե Port Aventura-ն ինչպես Դիսնեյլենդը հեռու է, մեկ օր հատկացրեք Եվրոպայի ամենամեծ ժամանցի կենտրոններից մեկն այցելելու համար: Բարսելոնայից մոտ 1 ժամ հեռավորությամբ գտնվող  Port Aventura-ն բացվել է 1995 թ.-ին, յուրաքանչյուր տարի այն ունենում է մոտ 4 մլն այցելու, տոմսի արժեքն է 45 եվրո: 

11. La Terrrazza Atmospherical fan club

Av. de Francesc Ferrer i Guàrdia, 13

Բարսելոնայի ամենաշիկ բացօթյա ակումբը, որը սկսում է գործել Մայիսի 25-ից: Ամենա-փարթիները, ամենա-դիջեյները, ամենա-հիշողությունները:

12. ECLIPSE BARCELONA

Plaça de la Rosa dels Vents, 1

Բարսայի ամենաթույն հյուրանոցի՝ W-ի 26-րդ հարկում է գտնվում ECLIPSE սքայբարը, աշխատում է մինչ գիշերվա 3-ը, սեղանի դեպոզիտն է 200 եվրո 4 անձի համար, մինչև 17 տարեկանները կարող են մնալ այստեղ մինչև 21.00-ն:

13. PACHA, CDHL, OPIUM....

Passeig Maritim Barceloneta

Գիշերային կյանքը Բարսելոնայում սկսվում է 01.00-ից: Passeig Maritim Barceloneta հասցեում սկսվում է ակումբների շարքը: Մոտ 8 ակումբների աշխատողներ Ձեզ կփոխանցեն հրավիրատոմսեր, կհամոզեն, որ այցելեք հենց իրենց ակումբը, մինչ 01.00-ն մուտքն անվճար է այդ հրավերներով: Ակումբներն ունեն երկու մուտք, մեկը փողոցի կողմից, իսկ մյուսը լողափի կողմից, լողափի կողմից կարող եք մինչ փարթին ընթրել, այսինքն նստել ռեստորանային հատվածում, իսկ հետո արդեն անցնել ներս: Լողափի կողմից Դուք կտեսնեք նաև, թե որտեղ է ավելի մարդաշատ և որ տարիքային խումբն է ձերը...Խմիչքը թանկ է, օրինակ 3 ռեդ բուլ վոդկան մոտ 50 եվրո արժեր, վոդկա-գարեջուրը՝ 19 եվրո: Միշտ հիշեք, որ խմբից մեկը պետք է չխմի, օրինակ Ես մեր խմբի չխմողն էի, հետևում էի Աննային ու Հայկոյին, ովքեր որոշել էին լուսաբացը դիմավորել լողափում: Արդյունքում լուսաբացին մի հնդիկ ինձ օգնեց ընկերներիս մի կերպ հյուրանոց տանել, իսկ երբ հնդիկը հեռացավ, պարզեցինք, որ Հայկոյի և Անայի հեռախոսները, փողերը և քարտերն անհետացել են....այ այսպիսի միջեդեպ մեր իսպանական ճանապարհրդության վերջին օրը...այնպես որ զգույշ եղեք....

 

back-top