l

lifestyle

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԻՍՏԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ 2018-ը Ռոյալ Արմենիայի հովանավորչությամբ

Ռոյալ Արմենիա ընկերության հովանավորչությամբ Astral սրճարանում տեղի ունեցավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԻՍՏԱՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, որն անցկացվեց ԱԶԴ և Prom Expo ընկերությունների կողմից կազմակրպված  "Թեյի և սուրճի փառատոնի" շրջանակներում: 5 մասնակիցներ միջազգային ժյուրիի գնահատմամբ մրցեցին լավագույն բարիստայի կոչման համար: Առաջին տեղում հայտնվեց Խաչատուր Մնացականյանը:

  • Kamo Tovmasyan

Եթե չգիտեք, նշեմ, որ բարիստաները այն անձինք են, ովքեր բարում պատասխանատու են միայն սուրճի համար: Առաջին բարիստաները սկսել են աշխատել Իտալիայում՝ էսպրեսսոյի հայրենիքում: 80-ականներին ԱՄՆ-ում այս մասնագիտությունը պահանջված դարձավ շնորհիվ Հովարդ Շուլցի, ով բացեց առաջին Starbucks-ը: Հայաստանում բարիստաների մշակույթը վերջերս է շեշտադրմամբ պրոպագանդվում և ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հենց այն ընկերություններից է, որը տարիներ շարունակ զարգացնում է հայկական սուրճի պատրաստման, մատուցման մշակույթը, նաև բարիստաների աշխատանքի որակը:

Միջազգային ժյուրին հետևեց ու գնահատեց 5 բարիստաների աշխատանքները, վերջիններս պատրաստում էին տարբեր սուրճեր՝ օգտագործելով Ռոյալ Արմենիայի արտադրանքը: Խաչատուր Մնացականյանը ստացավ գլխավոր մրցանակը՝ ոսկեզօծ տեմպեր սուրճ պատրաստելու համար, ինչպես նաև Ռոյալ Արմենիա սուրճի 1 տարվա պաշար: Ռոյալ Արմենիա ընկերության կողմից նվերներ ստացան նաև 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած բարիստաները:

back-top