l

lifestyle

BARSIS ընկերությունը տոնում է հիմնադրման 20-րդ տարեդարձը

BARSIS ընկերությունը Florence ռեստորանում նշեց իր հիմնադրման 20-րդ տարեդարձը: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայանում է ՆՈՐ ՏՈՒՆ խանութ-սրահների ցանցով, LOREAL, KALDO ապրանքանիշերով, ՄԵՐԻ օծանելիքների և կոսմետիկայի սրահների ցանցով: 20-րդ տարեդարձի միջոցառումը վարում էին Եգոր Գլումովը և Լուսինե Հայրապետյանը: Երեկոյի հատուկ հյուրերն էին Արամ MP3-ն և DJ GUEVO-ն: Միջոցառման հյուրեը և անակնկալները՝ ԿամոԲլոգում:  

  • Kamo Tovmasyan

Ընկերության 20-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Իրանից: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին բոլոր այն ապրանքանիշերի ներկայացուցիչները, որոնց հետ համագործակցում է ընկերությունը՝ Fondital, Squirrel, Itap, Stn, Kronospan, Zambaiti, Interi,  Chanel, Loreal, Pupa, Garnier և այլք: Ի դեպ, եռօրյա այցի ընթացքում, հյուրերը եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, բացահայտել են մեր երկիրը և խոստացել են վերադառնալ Հայաստան, առաջին իսկ հնարավորության դեպքում…

BARSIS ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ Բարսիս ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց: Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիեքի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի այդ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:

 Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բարսիս-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000 մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Ավելի քան 15 տարի է ինչ ԲԱՐՍԻՍ ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում՝ ՆՈՐ ՏՈՒՆ ապրանքանիշի ներքո: Ունենալով 16 վաճառակետ Հայաստանում՝ այն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: Նոր Տունը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով: ՆՈՐ ՏՈՒՆ խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող մոտ 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար: Իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում: Քաղաքաշինության նախարարության կողմից Բարսիս ՍՊԸ-ին անժամկետ շնորհվել է էներգետիկ, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման լիցենզիաներ:

Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ Բարսիս ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստաձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ: Հաշվի առնելով ժամանակի պահանջները ՝ 2012թ փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը: Հետագայում Kaldo ապրանքանիշի ներքո շուկայում ներկայացվեցին նաև հետևյալ ապրանքները. Ճկախողովակներ, Կցամասեր, Փականներ, Ֆում, Սիֆոն, Մետաղական լվացարաններ, Ծորակներ, Ցնցուղներ, Պոմպեր: Արդեն 2012թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունը այդ ապրանքանիշի նկատմամբ: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

ՄԵՐԻ ապրանքանիշը հանդիսանում է Լյուքս A դասի խանութների ցանց, որը զբաղվում է օծանելիքի և կոսմետիկայի մասնագիտացված խորհրդատվությամբ և վաճառքով: Առաջին մասնագիտացված խանութ-սրահը սկսեց իր գործունեությունը ծավալել 1996 թ. -ից՝ հանդիսանալով ոչ միայն ցանցի առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով չորսն են: Հաշվի առնելով շուկայի ներկայիս տենդենցները և պահանջարկը՝ 2016 թ. բացվեց նաև առցանց խանութ՝ www.maryparfume.am հասցեով:

ԲԱՐՍԻՍ ընկերության մեջ են մտնում նաև Arome կոսմետիկայի խանութ-սրահները, որոնք գտնվում են Yerevan City սուպերմարկետների ներսում: Վերջերս բացվեց նաև նոր վաճառասրահ՝ Ոոսիա Մոլլ կենտրոնում և Կոմիտաս 20 հասցեում: Arome -ում ներկայացված է օծանելիքի, կոսմետիկայի, խնամքի միջոցների լայն տեսականի: Arome խանութ սրահներում ներկայացված են միայն օրիգինալ ապրանքներ:

BARSIS

Արշակունյաց պողոտա 57/2

(374 11) 777 000

www.barsis.am

back-top