l

lifestyle

Սառը գարեջուր, ձեր նախընտրած գինին ու լավ տրամադրություն! Համեցեք BEERMOOD Աբովյան 26 հասցեում

Չնայած անվանը՝ Աբովյան 26 հասցեում բացված BEERMOOD-ը լոկ գարեջրի սիրահարների համար չէ: Իհարկե սպորտային այս թեժ ամռանն այստեղ առաջնահերթ ակտուալ կլինի հենց գարեջուրը և ամենուր տեղադրված էկրանները, որոնց միջոցով այցելուները կարող են հետևել բոլոր սպորտային խաղերին, բայց եթե դուք սեր չունեք գարեջրի կամ սպորտի հանդեպ, կարող եք ընկերների հետ ընտրել ներսում գտնվող wine-bar հատվածը: 

  • Kamo Tovmasyan

Ներկայացնեմ մանրամասնորեն: Հասցեն՝ Աբովյան 26, Աբովյան/Սայաթ-նովա խաչմերուկի հատվածում: Ներսում գործում են երկու սրահներ, պայմանականորեն կարելի է սրահներն առանձնացնել որպես գարեջրի և գինու սրահներ, հաշվի առնելով ձևաչափը և դիզայնը: Դրսում արդեն իսկ գործում է նաև բացօթյա սրճարանը: Յուրաքանչյուր օր մինչ կեսգիշեր BEERMOOD-ը հրավիրում է սառը գարեջուր խմելու, գինի վայելելու և իհարկե խոհանոցը գնահատելու համար: Ամենուր տեղադրված են էկրաններ, որոնց միջոցով կարող եք դիտել բոլոր սպորտային հանդիպումները ողջ ամառվա ընթացքում: Գարեջուրը թե մեր հայկականն է, թե արտասահմանյան բրենդերի, իսկ շուտով նաև կարող եք միայն այստեղ պատվիրել վրացական ամենահայտնի գարեջուրը, որը ներմուծվելու է հենց BEERMOOD-ի կողմից:

Իհարկե գարեջրի հետ մեկտեղ ներկայացված են բոլոր սիրված խորտիկները, բայց խոհանոցը կարող եք դիտարկել նաև առանձին: Եվրոպական, հայկական և մեքսիկական խոհանոցի միքս, մսային և նրբերշիկների հատուկ կոմբոներ, ինչպես նաև ծովամթերքներով ուտեստների հատուկ առաջարկներ: Պարտադիր չէ սիրել գարեջուր, կարող եք պարզապես այցելել համեղ սնվելու համար և հակառակը, պարտադիր չէ լինել քաղցած, պարզապես կարող եք խմել սառը գարեջուր որևէ համապատասխան խորտիկի հետ: Եվս մեկ անգամ նշեմ, որ եթե դուք չեք սիրում գարեջուր, չես սիրում դիտել սպորտային խաղեր ու նախընտրում եք ավելի հանգիստ միջավայր, ապա խորհուրդ կտամ ընտրել երկրորդ սրահը, որն ավելի շատ դուր կգա գինի նախընտրողներին, քանի որ տարանջատված է և տեղադրված չեն էկրաններ:

 Կարծում եմ այստեղի առանձնահատկությունը կդառնա թեմատիկ միջոցառումները: Գրեթե ամեն օրն ունի իր ձևաչափը. Ամեն երկուշաբթիից-չորեքշաբթի՝ անսահմանափակ խեցգետնի օր 3000 դրամով, հինգշաբթի՝ անսահմանաչափ հավի թևիկների օր 3000 դրամով, շաբաթ օրերը լատինո պարերի օրերն են պարուսույց Հովսեփ Արզումանյանի հետ, կիրակին գինու օր է հայտարարված, այդ երեկո գործում է 20 տոկոս զեղչ մենյուում և սպասվում են կենդանի կատարումներ Լուիզա Օհանյանի կողմից: Իհարկե այստեղ կցուցադրվեն բոլոր կարևորագույն սպորտային միջոցառումները, ճշտումների և սեղանների ամրագրումների համար նախապես զանգահարեք 095 306001 հեռախոսահամարով: Միացեք ֆեյսբուքյան էջին, որպեսզի հետևեք ու հիշեք թեմատիկ օրերը, միջոցառումները և այցելեք լավ ժամանց անցկացնելու համար: 

Աբովյան 26

 095 306001

Facebook/Beermood 

back-top