l

lifestyle

BOMOND նոր խանութ-սրահի բացումը Արշակունյաց 55/1 հասցեում

Անհնար է չառանձնացնել BOMOND սրահը Հայաստանում գործող համանման սրահներից, քանի որ նրա տեսականին իրոք տարբերվում է հարուստ, բազմաոճ ճաշակով: Սանտեխնիկա և լոգասենյակի կահույք, կերամիկական սալիկներ և դեկորատիվ մոզաիկա, անկյունակներ և շինարարական համակարգային լուծումներ, լեգենդար Զահա Հադիդի ֆուտուրիստական գլուխգործոցներից մինչ հայտնի ճարտարապետ և դիզայիներ Սիմոնե Միքելիի թրենդային հավաքածուն: Նոր սրահի բացման, նոր տեսականու և ընկերության բոլոր ծառայությունների մասին կարդացեք ԿամոԲլոգում:

  • Նար-Դոս 75, Արշակունյաց 55/1, (010) 55 08 99, (010) 50 05 50 www.bomond.am
  • Kamo Tovmasyan

BOMOND մասնագիտացված խանութ-սրահն իր հիմնադրման օրվանից ի վեր նպատակ ուներ հայկական շուկա ներմուծել որակյալ և նորաոճ ապրանքներ եվրոպական այնպիսի երկրներից, որոնք հանդիսանում են որակի, նորարարության թելադրող և չափանիշ ամբողջ աշխարհում: Նույնիսկ միայն օնլայն ֆոտոշարքով դուք կհամոզվեք, որ ընկերությանը հաջողվել է համագործակցել այնպիսի դիզայներների և ապրանքանիշերի հետ, որոնց աշխատանքները պարզապես չեն կարող չհիացնել ու ինչու չէ, զարմացնել, քանզի որոշ մոդելներ պարզապես ապշեցնում են դիզայներական նորարար ու տարբերվող ձեռագրով: Արդեն 10 տարի հավատարիմ մնալով իր «Միշտ մի փոքր ավելին» կարգախոսին՝ BOMOND-ը բացեց իր նոր սրահի դռները Արշակունյաց 55/1 հասցեում: Առաջին BOMOND սրահը գործում է Նար-Դոս 75 հասցեով:

Գործընկեր բրենդերի քանակն ու հնչեղությունը խոսում է BOMOND-ի ծավալած արդյունավետ ու բարձրաճաշակ աշխատանքի մասին, քանզի եվրոպական այս ապրանքանիշերը բացի դասական շարքից ունեն բավական համարձակ, մոդեռն և արտդեկո ոճի դիզայներական լուծումներ, որոնք կգնահատեն ոլորտի մասնագետները, մինիմալիստական և ժամանակակից ոճը նախընտրող էսթետները: Ներկայացված ապրանքատեսակներն են. իսպանական PORCELANOSA Grupo-ի PORCELANOSA, VENIS, L’ANTIC COLONIAL, NOKEN, SYSTEMPOOL,  GAMADECOR, BUTECH, URBATEK բրենդերը, կրկին իսպանական GRESPANIA CERAMICA, CERACASA CERAMICA, COLORKER, DUNE, SANIBANO, WINDISCH, EUROSHRINK, ֆրանսիական THG PARIS, իտալական OLYMPIA CERAMICA, գերմանական STEINBERG, շվեցարական GEBERIT բրենդերը...

Bomond խանութ-սրահը հանդիսանում է Porcelanosa Group-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: Իսպանական PORCELANOSA Grupo կոնցեռնը հիմնադրվել է 1973 թ-ին: Այս կոնցեռնի մեջ մտնում են PORCELANOSA, VENIS, L’ANTIC COLONIAL, BUTECH, SYSTEMPOOL, GAMADECOR, NOKEN, URBATEK գործարանները: Նորարարական մարքեթինգային մոտեցումը, ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը և որակի բարձր չափանիշները բերեցին PORCELANOSA Grupo-ին համաշխարհային հռչակ: Համաձայն Pricewaterhouse Coopers ընկերության տվյալների և Financial Times ամսագրի , Porcelanosa Grupo-ն մտնում է աշխարհի ամենահեղինակավոր ընկերությունների թվի մեջ: Ընկերությունը ունի սեփական 420 ցուցասրահ 100 երկրներում: Արտադրական տարածքները հասնում են մինչև 2.700.000 մետր քառակուսու: Առևտրաշրջանառությունը կազմում է տարեկան ավելի քան 1 միլիարդ եվրո , որից 69% կազմում է արտահանումը:

Այս կոնցեռնի մեջ մտնող Porcelanosa գործարանը համարվում է Իսպանիայի և Եվրոպայի կերամիկական սալիկներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը:
Այս ընկերությունը 1975թ-ին առաջին անգամ կիրառում է համարձակ մի քայլ և սկսում է արտադրել կերամիկական սալիկներ սպիտակ կավից , այն ժամանակ, երբ կերամիկական սալիկների բոլոր արտադրողները հիմնվում էին կարմիր կավի օգտագործման վրա: Ընկերությունը հրաժարվում է նաև ավանդական 2 անգամյա թրծումից և սկսում է կիրառել միանգամյա արագ թրծման մեթոդը: Նա առաջինն է հայտնագործում գլազուրացված սալիկ արտադրելու տեխնոլոգիան:

Այսպիսով իր արտադրանքի բարձր որակի, դիզայներական համարձակ որոշումների և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ընկերությունը դարձավ կերամիկական սալիկների արտադրության համաշխարհային առաջատար և հասավ այնպիսի ճանաչման, որ Porcelanosa ընկերությունը ստացավ Անգլիայի թագավորական տան պաշտոնական մատակարարի կոչում և Նորին Մեծություն Ուելսի Թագաժառանգի կողմից սերտիֆիկատ` ի նշան արտադրանքի բարձր որակի : Այս սերտիֆիկատը շնորհվել է թագաժառանգ Չարլզի միայն մի քանի մատակարարների: Իր գոյության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել այնպիսի հեղինակություն, որ նրա արտադրանքից օգտվում են բազմաթիվ երկրների նախագահներ, աշխարհահռչակ հոլիվուդյան դերասաններ և հանրահայտ դիզայներներ ու ճարտարապետներ:
Բայց Porcelanosa-ն չի բավարարվում իր ձեռք բերածով և շարունակում է զարմացնել իր նոր ու հետաքրքիր արտադրանքով` գերազանցելով ինքն իրեն: Հայաստանում Porcelanosa Group-ի արտադրանքը ներկայացված է Bomond խանութ-սրահում, որտեղ կարելի է գտնել այս ընկերության ներկայացրած բարձրաճաշակ, յուրաոճ , շքեղ և անթերի որակի նմուշներ: 

Նար-Դոս 75

Արշակունյաց 55/1

(010) 55 08 99

(010) 50 05 50

www.bomond.am

back-top