l

lifestyle

ՈՐՏԵՂ...ՆԱԽԱՃԱՇԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ! Top 7 վայր KamoBlog-ից

Նամանավանդ ամռանը արթնանում ես վաղ առավոտյան ու մտածում նախաճաշի մասին, մենք էլ ձեզ համար կազմել ենք ամենաօրիգինալ նախաճաշերի ցանկը, որը,վստահ եմ կհետաքրքրի բոլորին: "Top 8 վայր BREAKFAST-ի համար" շարքում նկարահանվել են IT աղջիկներ Դիանան և Մարիամը: Այսպիսով, որտեղ ենք մենք խորհուրդ տալիս նախաճաշել Երևանում...Եթե հավանեք այս շարքը, կարող եք share անել ձեր ֆեյսբուքյան էջում, այն ձեզ պետք կգա:

  • Kamo Tovmasyan

Նախաճաշը որտեղից ենք սկսում, իհարկե Կասկադից: Չգիտեմ էլ ինչու, պարզապես իրոք նախաճաշ բառը մի տեսակ ասոցացվում է առաջնահերթ Կասկադի հետ: Ուզում եմ նաև նշել, որ մեր ցանկում չկան անվանակարգեր և տեղեր, բոլոր 8 վայրերն ընտրված են ըստ տեղամասերի, ըստ օրիգինալ առաջարկների, ներկայացման մեջ կարող եք տեղեկանալ, թե ինչու հենց այս վայրն ենք ընտրել ու ձեզ էլ խորհուրդ ենք տալիս....Նախաճաշերը ներկայացնում եմ Դիանայի և Մարիամի հետ միասին, քանի որ աղջիկների ինստաներում հաճախ էի նկատում ֆուդսթորիներ: Աղջիկների լուքերի համար շնորհակալ ենքMake Up Mane Sahakyanսրահի բարձրակարգ մասնագետներ Լուիզա Ազատյանին, Անի Ավագյանին, Հասմիկ Ափրոյանին և Նինա Հովհաննիսյանին: 

Սկսում եմ Coffeeshop Company Yerevan-ից, որը վերջերս բացվել է նաև Կասկադում: Ինչպես գիտենք լավագույն նախաճաշը սկսվում է մի բաժակ սուրճից կամ թեյից, դե իսկ Coffeeshop Company-ի սուրճը և թեյը համարվում է լավագույններից։ Նախաճաշել այստեղ կարող եք ամեն օր սկսած առավոտյան 8.30-ից, իսկ կիրակի օրերին՝ 9.30-ից: Մոտ  20 տեսակ նախաճերի տարբերակներ կան, սակայն նախաճաշի մենյուն գլխավորում են 3 տեսակ բենեդիկտները, կրոկ մադամն ու կրոկ միսյեն, որոնք շատերի կարծիքով ամենահամեղը հենց այստեղ են մատուցվում։ Նորաբաց սրճարանի բացօթյա հատվածում վաղ առավոտյան շատ հաճելի է նախաճաշել, սակայն նշենք, որ նախաճաշի ողջ մենյուն հասանելի է նաև մյուս երկու մասնաճյուղերում։

COFFEESHOP COMPANY CASCADE

(011) 28 33 33/ Թամանյան 3/1 

(011) 26 33 33 / Ամիրյան 4/5

(011) 27 33 33/ Հին Երևանցի 2

INSTAGRAM

_____________

Մտածում եմ ինչից սկսել...APERITIVO YEREVAN-ում ամեն ինչ այնքան համեղ ու հետաքրքիր ու հաճելի է, որ ուզում եմ իրոք հատուկ կերպ ներկայացնել: Ինչու են բոլորը սիրում Ապերիտիվոն. նորմալ այցելուներ, հոյակապ սթաֆ, մթնոլորտն ընտիր, պարբերաբար ներկայացվող արվեստի գործերը նույնպես աչք են շոյում, իսկ մենյուում գրեթե ամեն ինչ կարելի է պատվիրել կես չափաբաժնով: Քաղցր նախաճաշեր, թոսթեր, փանքեյքեր, ֆիթնես նախաճաշեր, յոգուրտե գրանոլաներ...այս ամենը նրանց համար, ովքեր դիետա են պահում, իսկ ինձ պես ուտող-խմողների համար կան նորմալ կշտաշնող նախաճաշեր՝ անգլիական, նյույորքյան, բա հայկական բաստուրմայով ձվածեղը...Ի դեպ, նախաճաշ կարող եք պատվիրել այստեղ առավոտյան 07.00-ից մինչ գիշերվա 02.00-ը, այո, Ապերիտիվոյում հատուկ ժամ չկա նախաճաշ ցանկացողների համար: 

APERITIVO YEREVAN

(055) 58 65 84/ Թամանյան 1/3

INSTAGRAM

__________

 

Իհարկե Հյուսիսային պողոտան ևս հրաշալի հատված է առավոտյան նախաճաշելու համար և շատերը չեն պատկերացնում իրենց առավոտն առանց սուրճի: Վերջերս այստեղ վերաբացված SEGAFREDO-ն ունի հիմնական նախաճաշ մենյու, որն իր մեջ ներառում է օմլետների, կրուասանների, նրբաբլիթների տեսականի: Բացի այդ, սրճարանների շարքը թողարկել է հատուկ առողջարար առաջարկ, որը կգործի միայն 08:30-12:00-ը և կտա ձեզ հնարավորություն բավարարել ձեր օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների պահանջը: Ասեմ, որ Սեգաֆրեդոյի մենյուն շատ հագեցնող է, ինչպես նախաճաշերն այնպես էլ լանչերն ու ցանկացած այլ ուտեստ մեծ ճափաբաժնով են մատուցվում:

SEGAFREDO ZANETTI ARMENIA

Հյուսիսային պող., 10.3/2

Ամիրյան փող., 3/37 

 Աբովյան փող., 36

(077) 566 016 

INSTAGRAM

__________

Քանի որ ես վաղ արթնացողներից եմ՝ նախաճաշում եմ միշտ միայնակ: HUGO Cafe-ն իդեալական է այս առումով: Հավանաբար ինտերիերի շնորհիվ այստեղ կարծես հանգստանում ես, կտրվում ես օրվա սպասվող հոգսերի մտորումներից և իրոք վայելում ես նախաճաշդ: Նախաճաշել այստեղ կարող եք առավոտյան 09.00-ից մինչ կեսօր: Հատուկ նախաճաշի մենյուում ներառված է անգլիական նախաճաշ, Ձու Բենեդիկտ, Չիա փուդինգ, վաֆլիներ, փանքեյքեր, թոսթեր, յոգուրտե գրանոլաներ և իհարկե կրուասան: Ըստ իս՝ Հյուգոն ամենաոճային վայրերից է նախաճաշի համար:

HUGO Bar, Restaurant & Cafe

(096) 440 449 / Պուշկին 3/1

INSTAGRAM

__________

Կողբացին շատ շուտով դառնալու է կենտրոնական հատվածի հաջորդ ակտիվ փողոցը՝ հաջորդելով Սարյան և Արամի փողոցներին: Այս փողոցի ամենակոլորիտային ժամանցավայրն է ԱՐՄԱՏ ռեստորանը, որտեղ նախաճաշը մատուցվում է առավոտյան 09.00-ից մինչ 14.00-ն: Հատկապես բացօթյա հատվածում հաճելի է փորձել 5 նախաճաշերը՝ իտալական, բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և հատուկ օմլետի տարբերակը, որը պատրաստվում է ըստ ձեր ցանկությամբ: Շատ համեղ են այստեղի ֆիրմային լիմոնադները ու Արմատում միշտ լավ երաժշտություն է հնչում:

ARMAT 

(091) 50 19 19 / Կողբացի 50/2

INSTAGRAM

__________

PANATSEA-ի նախաճաշը մի ամբողջ ավանդույթ է: Ամեն օր 10:00-ից կարելի է վայելել Շեֆ խոհարարի հատուկ մենյուն՝ Բենեդիկտ-բուրգեր, փանքեյք սաղմոնով, յոգուրտ չիա սերմերով և նարնջի մուսով, խավիծ, հերկուլես մրգերով, բազուկով և նարնջով աղցան և այլն, իսկ շաբաթ և կիրակի օրերին 10.00-13.00-ն կարող եք այցելել նախաճաշի, որն ունի մատուցման յուրահատուկ ձևաչափ: The Perfect Breakfast-ը ներառում է հետաքրքիր և գեղեցիկ բուֆե՝ թարմ Պանացեա կաթնամթերք, թարմ թխված հացեր և քաղցրավենիքներ, համեղ օմլետներ, տապակած բեկոն, վարսակի փաթիլներ, մրգեր, բանջարեղեններ և շատ ավելին: Հանգստյան օրերին երևանյան եռուզեռ է տիրում Պանացեայում, ուստի խորհուրդ եմ տալիս նախապես ամրագրել Ձեր սեղանը:

PANATSEA Cafe & Restaurant

(091) 540 501/ Զաքյան 8

INSTAGRAM

____________

Դե հասկանում եք չէ, որ ԷԼ ԳԱՐԴԵՆՈՒՄ նախաճաշելիս կարծես "Ալիսան հրաշքների Աշխարհում" ֆիլմում լինես: Քաղաքի կենտրոնական աղմուկից հեռու, բնության գրկում, ողջ օրվա ընթացքում՝ սկսած առավոտյան 10.00-ից մինչ գիշերվա 02.00-ը կարող եք պատվիրել նախաճաշի մենյուի օմլետները, այդ թվում և ֆիրմային Garden Moring-ը: Լավագույն մթնոլորտը, ամենաթարմ օդը, կենդանիներ՝ որոնց հետ միասին էլ հենց կարող ես նախաճաշել:  

EL GARDEN

(041) 490 000/Ծիծեռնակաբերդի խճուղի

INSTAGRAM

Ի դեպ, ԷԼ Գարդենում նախաճաշն իդեալական է նաև երեխաների համար: Մինչ պատրաստ կլինի նախաճաշը, փոքրիկները կարող են խաղալ իրենց սիրելի կենդանիների հետ....

back-top