l

lifestyle

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի պաշտոնական բացման արարողությունը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցի պաշտոնական բացման արարողությունը:  Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցը «London School of Commerce (LSC) Group of Colleges»-ի մաս է կազմում: Այն հիմնադրվել է  Հայաստանի պետական տնտեսագիտական և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանների միջև համագործակցության շրջանակներում: Դպրոցը նպատակ ունի տրամադրել բարձրորակ և գորածատուի պահաջներին համապատասխան գիտելիքներ, որը մատչելի կլինի ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների համար:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոցն ուսանողներին հնարավորություն է ընձեռնում առաջին անգամ Հայաստանում ստանալ միջազգային ճանաչում ունեցող Բրիտանական պետական համալսարանի մագիստրոսի կոչում: Պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Բացման պաշտոնական արարողությունը հյուրընկալում էին ՀՊՏՀ-ի ռեկտոր, պրոֆեսր պարոն Կորյուն Աթոյանը, Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը, LSC-ի խորհրդի նախագահ Լորդ Ջոն Թոմլիսոնը, ինչպես նաև LSC-ի խմբի գործադիր տնօրեն Թիմոթի Անդրադին և Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Թրևոր Բոլթոնը, MBA ծրագրի տնօրեն դոկտոր Լեստեր Մասինհամը, այլ պաշտոնատար անձիք: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է բակալավրի աստիճան և անգլերեն լեզվի իմացություն (IELTS 6.0):  Ուսման վարձը մասնակի կրթաթոշակով կազմում է £2950 (մոտ 2 մլն դրամ)  ուսումնառության ողջ կուրսի համար: Մասնագիտական սահմանափակումներ չկան. այլ բնագավառում մասնագիտացած, լավ սովորող ուսանողը, ով ցանկանում է այս մասնագիտացմամբ մագիստրոսական աստիճան ստանալ և տիրապետում է օտար լեզվին, կարող է ընդունվել բիզնես դպրոց: Հեռակա մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է: Դասընթացները կազմակերպվելու են յուրաքանչյուր 6-ից 8 շաբաթը մեկ՝ ուրբաթ օրը 18:00-ից 20:00-ն, շաբաթ և կիրակի օրերին՝ 9:00-ից 17:30-ը: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կստանան միջազգային ճանաչում ունեցող բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի մագիստրոսի դիպլոմ: Այսինքն՝ հայ ուսանողները, ուսանելով Հայաստանում, ստանում են բրիտանական կրթություն և դիպլոմ՝ մի քանի անգամ ավելի մատչելի պայմաններով: Դասավանդումն իրականացվելու է Մեծ Բրիտանիայից ժամանած դասախոսների կողմից: Ուսանողը ուսումնառության ընթացքում, առանց հավելյալ ուսման վարձի, հնարավորություն կստանա երկու մոդուլի մասնակցել «London School of Commerce (LSC) Group of Colleges»-ի այլ մասնաճյուղերում, այդ թվում՝ Մալթայում, Լոնդոնում և այլն, որը պարտադիր բնույթ չի կրում:

Հայաստանում Բրիտանական բիզնես դպրոց

Նալբանդյան 28. (010) 59 34 64

www.bsbarmenia.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչ

LSC-ի խմբի գործադիր տնօրեն Թիմոթի Անդրադի

MBA ծրագրի տնօրեն դոկտոր Լեստեր Մասինհամ

LSC-ի խորհրդի նախագահ Լորդ Ջոն Թոմլիսոն

ՀՊՏՀ-ի ռեկտոր, պրոֆեսր պարոն Կորյուն Աթոյան

Բենի Աբրահամ Մարկետինգի գծով տնօրեն

Բրիտանական Անգլիա Ռասկին համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Թրևոր Բոլթոն

Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյան

back-top