l

lifestyle

Իվետա Մուկուչյանը BURNING MAN 2018 փառատոնում

Ամեն տարի Իվետա Մուկուչյանն իր քույրիկի հետ միասին մեկնում է Նեվադա՝ մասնակցելու Աշխարհի ամենափախած փառատոնին՝ Burning Man-ին: 8-օրյա երաժշտական և ԱՐՏ փառատոնը համարվում է ինքնաարտահայտման հարթակ և ընթանում է հատուկ խորագրով: Այս տարվա թեման էր ԵՍ ՌՈԲՈՏ ԵՄ: Գրել եմ փոստ նվիրված փառատոնին, կարդացեք...

  • Kamo Tovmasyan

Սա Նևադա նահանգի Black Rock Desert-ն է, որտեղ և ամեն տարի ընթանում է փառատոնը: Բըրնինգ Մեն-նշանակում է Վառվող մարդ, ու փառատոնի ավարտի կուլմինացիան հենց վառվող մարդու ինստալիացիան է: Հետաքրքիր է, որ փառատոնը մեկնարկվում է Օգոստոսի վերջին երկուշաբթի օրվա 00.01-ին, այս տարի այն անցկացվում էր 32-րդ ագամ, իսկ մասնակիցների թիվն ամեն տարի կազմում է 100 000-ից ավել: Բացի էլեկտրոնային երաժշտությունը, փառատոնի գլխավոր մեխն է առտ-ինստալիաիաների շարքը, որոնք ի դեպ ստեղծվում են հայտնի արվեստագետների կողմից: Փառատոնի տոմսերի արժեքն է 190-1200 դոլար, գումարած ևս 80 դոլար ավտոկայանատեղի համար, եթե դուք մեքենայով եք գնում փառատոնին:

Սա Բյարկե Ինգելսյայի և Յակոբ Լանգեի The Orb աշխատանքն է, 25 մետր շառավիղով հսկա գունդը:

Սա Night At The Climb In ինստալիացիան է, որը նաև անվանում էին մեքենաների քյաբաբ՝ car kebab: Այս ինստալիացիան փառատոնի երրորդ օրը փակվեց, քանի որ մասնակիցներից մեկն ընկել էր վերևից:

All Power to All People ինստալիացիան Hank Willis Thomas-ից: Տասնյակ աշխատանքներ կան, մի քանիսը կտեսնեք մեր ֆոտոշարքում:

Ինչպես նկատում եք, փառատոնի մասնակիցներն իրենք կարծես արտ-հերոսներ լինեն, թերևս ոչ մի փառատոնում այսպիսի օրիգինալ դրես-կոդ չկա: Իվետա Մուկուչյանն էլ կարծում եմ պարզապես փայլում է իր այս տարվա կերպարով:

back-top