l

lifestyle

BY TERRY ապրանքանիշի շնորհանդեսը HERMITAGE բացառիկ բույրերի սրահից

HERMITAGE սրահը ոչ միայն բացառիկ բույրերի, այլև կոսմետիկ միջոցներ ներկայացնող հանրահայտ բրենդերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Հերթական բրենդը, որ սրահը ներկայացնում է BY TERRY ֆրանսիական ապրանքանիշն է, որի make-up արտիստ Ջորջ Գոդեկենը ժամանել էր Հայաստան՝ հանդիպելու լավագույն հայ դիմահարդարների հետ, ներկայացնելու բրենդի տեսականին և կիսվելու իր հմտությամբ:

  • www.hermitage.am
  • Կամո Թովմասյան

BY TERRY ապրանքանիշը ֆրանսուհի Տերի դե Գինզբուրգի հիմնադրված բրենդն է, որն ունի մոտ 17 տարվա պատմություն: Մինչ իր անվանական բրենդի ստեղծումը Տերին մոտ երկու տասնամյակ համագործակցել է այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են YSL-ը և Carita-ն: BY TERRY կոսմետիկ միջոցների շարքն իր մեջ ներառում է մաշկի խնամքի միջոցներ և դեկորատիվ կոսմետիկա: BY TERRY կոսմետիկան ոչ միայն ընդգծում է յուրաքանչյուր կնոջ անհատականությունը, այլև թաքցնում է թերությունները՝ սնելով և մեղմելով մաշկը: Դրան նպաստում են լուսարձակ պիգմենտները և ինովացիոն բաղադրիչները: Գունային գամման ծավալուն է և հրավիրում է հայտնվել շքեղության և գեղեցկության աշխարհում: BY TERRY բրենդի ողջ տեսականին կարող եք ձեռք բերել HERMITAGE սրահների ցանցում: Շնորհանդեսը տեղի ունեցավ Opera Suite հյուրանոցի Sinatra  ռեստորանում: Հյուրերի թվում էին լավագույն հայ դիմահարդարները, բյութի ոլորտի պրոֆեսիոնալներ, ում համար Ջորջն անցկացրեց մասթեր-կլաս, ներկայացրեց ապրանքանիշը և պարզապես փոխանակվեց աշխատանքային փորձով:

back-top