l

lifestyle

Ամենաերկար "Նապոլեոն" թխվածքը Հայաստանում (10 մետր) CARREFOUR-ի 4-ամյակին

10 մետրանոց ռեկորդային Նապոլեոն Carrefour Armenia-ի 4-ամյակին: Նաև հետաքրքիր անակնկալներ, աստղային հյուրեր, մինչև 44% զեղչեր, ու Շահող անիվ ակցիան, որի հաղթողները հենց իրենց կատարած գնումները նվեր էին ստանում: Carrefour Armenia-ի երկու սրահներում՝ Երևան և Ռոսսիա մոլերում 4 օր նվերների ու լիության տոն էր, կուլմինացիան էլ այս շաաատ երկար ու համեղ Նապոլեոնն էր: Դիտեք մեր հատուկ ֆոտոշարքը Carrefour Armenia-ի 4-ամյակից...

  • Kamo Tovmasyan

Ոնց որ երեկ լիներ, որ Երևան Մոլում բացվեց առաջին Carrefour-ը: Շատերը չէին հավատում, բայց Աշխարհում ամենահայտնի հիպերմարկետներից մեկը Հայաստանում նույնպես ունեցավ իր սրահը: Նախորդ տարի էլ բացվեց արդեն երկրորդ Carrefour-ը Ռոսսիա մոլում: Ինչով է Carrefour-ը տարբերվում ու առանձնանում: Իհարկե առաջին հերթին հենց Carrefour-ի ապրանքատեսակներով, որոնք Հայաստանում ներկայացված են միայն այստեղ: Գնային և որակային հետևողականությամբ, մեծ տեսականիով: Ինձ դուր է գալիս հենց տեղում սնվելու հնարավորությունը, անվճար ինտերները, իհարկե տեղում թխվող ֆրանսիական հացը, նաև Carrefour-ը տարվա ընթացքում շատ հաճախ է ներկայանում տարբեր ակցիաներով ու նախագծերով: 

4-ամյակին, 4 օր երկու Carrefour սրահներում նվերներ էին, հյուրասիրություն, ակցիաներ, մինչև 44% զեղչեր նշված ապրանքատեսակների համար, այցելուներին նկարում էին, մանուկներին զբաղեցնում, իսկ ամենասպասված ակցիան Շահող անիվ ակցիան էր, որը պարբերաբար պտտվում էր ու դրամարկղի մոտ գտնվող հաճախորդը հնարավորություն էր ստանում շահել հենց իր կատարած գնումը: Այս ամենի մասշտաբային ամփոփումը Երևան Մոլում էր, որտեղ Carrefour-ը ներկայացրեց Հայաստանի ամենաերկար ու ամենահամեղ Նապոլեոն թխվածքը, դե գիտեք չէ, որ հայերը գժվում են Նապոլեոնի համար: Բոլիկն անձամբ կտրեց թխվածքը, բոլորին բաժին հասավ, բոլորը երջանիկ էին, ծննդյան տոնն էլ ավելի քան ստացված կարելի է համարել: 5-ամյակին առաջարկում եմ Միկադո թխել, ավելի մեծ հերթեր կգոյանան: Մեր ինստա-էջում մի քանի սթորի եմ տեղադրել Նապոլեոնից, կարող եք դիտել:

 

Առաջին Carrefour խանութը բացվել է Փարիզում՝ 1963թ.-ին: Ներկայումս Carrefour-ը հիպերմարկետների երկրորդ ամենախոշոր ցանցն է աշխարհում: Carrefour-ը աշխարհի 30 երկրներում ունի 16 000 խանութ: Մաջիդ Ալ Ֆութեիմ խումբը, սկսած 1995 թ.-ից, Carrefour առևտրանիշով աշխատում է Մերձավոր Արևելքում, Կովկասում և Հյուսիային Աֆրիկայում: 

Երևան Մոլ / Ռոսսիա մոլ

(011) 300 700

Facebook/CarrefourArmenia

 

back-top