l

lifestyle

Casa de España-ի ամառային տեռասայի նոր շրջանի բացումը

Իհարկե Casa de España-ն գործում է ողջ տարվա ընթացքում, բայց ամառային տեռասայի բացմանը, վստահ եմ բոլորը սպասում են առանձնահատուկ սիրով: Թարմեցված մենյու, լուսային նոր լուծումներ, նարգիլեի նոր տեսականի արդեն MARRAKESH HOOKAH-ի հետ համատեղ, երաժշտական թեմատիկ երեկոներ, որոնց մասին մանրամասնորեն կպատմեմ մեր այսօրվա փոստում:

Casa de España-ի տեռասան ընտանիքի, ընկերների, սիրելիի հետ ժամանցի անցկացման հիանալի վայր է: Նախ առանձնահատկությունն այն է, որ գտնվելով քաղաքի կենտրոնում, ընդանուր աղմուկից և ճանապարհային անցուդարձից պաշտպանված է: Հարևանությամբ մանկական խաղահրապարակն է, ինչի արդյունքում էլ Casa de España-ն ընտանեկան հանգստի համար իդեալական է: Երեկոյան ժամերին, արդեն մինչ կեսգիշեր այստեղ կարելի է հանդիպել նարգիլեի, կոկտեյլների ու համեղ խոհանոցի հետևորդների՝ զույգերի, ընկերների, ծննդյան ու այլ միջոցառումներ նշող խմբերի:

Casa de España-ն սիրով կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ այցելուին: Իսպանիայի շունչը Երևանի կենտրոնում:

Մոսկովյան 8

011-500 990

Facebook/CasadeEspaña

Casa de España բացօթյա սրճարանում կարող եք վայելել լավագույն մյունխենյան գարեջուրը, իսպանական ավանդական սանգրիան՝ վերջինս ոչ միայն շատ համեղ, այլև համեմատաբար մատչելի: Սպորտի, մասնավորապես ֆուտբոլի երկրպագուների համար սա իսկական դրախտ է` սրճարանի տարածքում տեղադրված մեծ էկրանին կարող եք դիտել ֆուտբոլային առաջնության խաղերը:

Երեւանի կենտրոնի ծառաշատ այս վայրը մասնագետների շնորհիվ ձեռք է բերել միայն Իսպանական մշակույթին հատուկ երանգներ: Սրճարանում տիրող մթնոլորտի ու դիզայնի յուրահատկությունների շնորհիվ դուք միանգամից կտեղափողվեք Իսպանիա` Բարսելոնայում գտնվող Գաուդիի այգի:

Սա հրաշալի վայր է կորպորատիվ միջոցառումները, ծննդյան տարեդարձները, տարբեր տոնական օրերն անցկացնելու համար: Թարմացված ճաշացանկ, գինիների անսպառ տեսականի, օրգանիկ josper grill-ի մեջ բնական փայտածուխով պատրաստված ուտեստներ, իսպանական կենդանի երաժշտություն, ֆլամենկո պար` եւ այս ամենը հասանելի է դառնում առանց Երեւանի սահմանները լքելու:

Այս տարվանից Casa de España-ն սկսում է համագործակցել արդեն քաղաքում մեծ աղմուկ բարձրացրած MARRAKESH HOOKAH-ի հետ, ու այստեղ ևս կարող եք վայելել գերմանական նարգիլեները բացառիկ համերով, որոնք հենց կպատրաստեն MARRAKESH HOOKAH HOUSE-ի մասնագետները:

 Ես պատմել եմ արդեն MARRAKESH HOOKAH-ի առանձնահատկության մասին, եթե բաց եք թողել կարող եք դիտել այդ փոստն ահա այստեղ, իսկ MARRAKESH HOOKAH HOUSE-ի բացման շնորհանդեսը կարող եք դիտել ահա այստեղ:

 Ի դեպ, Casa de España-ն սկսել է համագործակցել նաև COCO fiori ապրանքանիշի հետ, որոնց կողմից մշտապես թարմեցվող բնական ծաղիկների փնջերն էլ ավելի կգեղեցկացնեն ձեր հանգիստը:

 

back-top