Ինչպես նշեցի, փակ սրահը շատ մտերմիկ է գույներով, ինտերիերով, հիանալի աուրա կա այստեղ, բայց իհարկե շատերն էլ հենց բացօթյա հատվածի համար են նախընտրում այցելել CASA DE ESPANA: Անպայման փորձեք այստեղի սանգրիան, այն իրոք շատ համեղ է, պաելյան ծովամթերքներով, պիցցան /այստեղ քաղաքի ամենահամեղ պիցցաներից է/ և մսային ուտեստներն ընդհանրապես այստեղ շատ համեղ ու ախորժալի է մատուցվում: Ցանկացած մսային ուտեստ կհոգացնի ձեզ, ես ինքս հենց մսի սիրահար եմ, ու երբ ուզում եմ ախորժալի ուտել ու կշտանալ միանգամից պլանավորում եմ երեկոն այստեղ:
Պետք է նշեմ, որ նման միջոցառումներ CASA DE ESPANA-ն հաճախ է կազմակերպում: Հունիս ամսին մենք հիմնականում հենց այստեղ էինք դիտում Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, քանի որ տեղադրված էր քաղաքում ամենամեծ էկրաններից մեկը և հարմար էր դիտելու համար: Եթե միանաք CASA DE ESPANA-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջերին, կտեղեկանաք պարբերաբար կազմակերպվող իսպանական և այլ թեմատիկ երեկոների մասին, բայց հիշեք, որ նման դեպքերում սեղանները նախապես պետք է ամրագրել: Ես ինքս 3-4 օր առաջ եմ ամրագրում սեղան, որպեսզի հենց իմ նախընտրած տեղում հայտնվեմ: Նաև գրանցեք հեռախոսահամարը, որով կարող եք ամրագրել սեղաններ կամ ուղղել ձեր հարցերը կորպորատիվ երեկոների, ծննդյան և այլ տոների անցկացման համար:
Մոսկովյան 8
011-500-990
Facebook/CasaDeEspana
Instagram/casa_de_espana
Պաելյան կամ պաեիան Իսպանիայի գլխավոր խոհարական այցեքարտն է: Ծովամթերքներով կամ ճագարի մսով պատրաստվող այս ուտեստը կարելի է գտնել իսպանական ցանկացած ռեստորանում, իսկ մեզ մոտ, կարող եմ վստահել, որ հենց CASA DE ESPANA -ում է ամենահամեղը: Երեկոյի ընթացքում Շեֆ-խոհարարը մոտ 2 մ. շառավիղով մեծ թավայի վրա պատրաստեց միքս պաելյա՝ խամոնով, սիֆուդով, ճագարի ու հավի մսով: Հետևեցին ընթացքին բոլոր հյուրերը, իսկ վերջում էլ համտեսեցին, ճիշտ է, մենք չէինք դիմացել ու մինչ այդ արդեն պատվիրել էինք այտեղի համեղ պիցցան, խոզի մատներն ու հավի կծու թևիկները: Ասեմ նաև, որ այստեղ պատրաստված պաելյան հարմարեցված է մեր հայկական քիմքին, թե բրինձը, թե համեմունքները, թե միսն իհարկե մեզ մոտ այլ համ ունեն, ու երևանյան պաելյան ձեզ ավելի համեղ կթվա քան իսպանականը: Ես նախորդ ամսին եմ եղել Վալենսիայում ու փորձել այնտեղի պաելյան, կարող եմ վստահեցնել, որ մեզ համար այստեղ պատրաստվող պաելյան ավելի համեղ է: Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Հրաչ Մուրադյանը հանդիսանալով այս ռեստորանի մշտական այցելուները, սիրով հետևում էին ընթացքին ու եկել էին անձամբ փորձելու ամենամեծ ու իրոք, ամենահամեղ երևանյան պաելյան: