l

lifestyle

Cataleya Flowers Art Studio-ի բացումը Թումանյան 18 հասցեում

Cataleya Flowers Art Studio-ի գործունեության հիանալի սկիզբ: Աստղային հյուրեր, ծաղկային ձևավորումներ, անակնկալներ բոլոր հյուրերին: Թումանյան 18 հասցեում տեղի ունեցավ Cataleya Flowers Art Studio-ի բացման շնորհանդեսը, որին մենք ևս ներկա էինք և սիրով ներկայացնում ենք ձեզ բացման ընթացքը, հյուրերին և անակնկալները: 

  • Kamo Tovmasyan

Ոլորտի առաջատար կենտրոններից մեկը՝ Բաբայան 26 հասցեում գործող Cataleya Wellness Club-ն ընդլայնում է իր գործունեությունը և ներկայացնում իր նոր նախագիծը՝ արդեն Թումանյան 18 հասցեում գործող Cataleya Flowers Art Studio-ն: Ի դեպ, երեք տարի առաջ մենք ներկայացրել ենք Cataleya Wellness Club-ի բացման շնորհանդեսը, այն կարող եք վերհիշել ահա այստեղ: Կենտրոնի տնօրինությունը հասնելով զգալի հաջողությունների և ունենալով հետևորդների հսկայական բանակ, որոշեց ծավալել գործունեությունը և արդեն ներկայանալ իր նոր նախագծով: Cataleya Flowers Art Studio-ն ներկայացնում է ծաղկային փնջեր, կոմպոզիցիաներ, նվերներ, տոնական թեմատիկ ձևավորում, ձևավորում մրգերով և կոնֆետներով, հարսանեկան և այլ տոնակատարությունների ամբողջական ձևավորում: Ստուդիայի խորհրդանիշը հենց ԿԱՏԱԼԵԱ ծաղիկն է, որն ինչպես գիտեք խոլորձների ընտանիքին պատկանող ամենանուրբ ծաղիկն է: Cataleya Flowers Art Studio-ն գործում է ամեն օր՝ առավոտյան 09.00-ից մինչ կեսգիշեր:

Ինչպես նշեց Cataleya Flowers Art Studio-ի հիմնադիր Մայա Մկոյանը, ստուդիայի աշխատակազմը սիրով կօգնի բոլոր այցելուներին ճիշտ ընտրություն կատարել և ընտրել այն ծաղկեփունջը կամ նվերը, որը դուր կգա հասցեատիրոջը: Բացման շնորհանդեսը վարում էր Իրինա Թովմասյանը, երաժշտությունն ապահովում էր DJ ELF-ը: Հյուրերին սպասվում էր գեղեցիկ և համեղ հյուրասիրություն, անակնկալներ փոքրիկ ակվարիումների տեսքով, որտեղ լողում էին գեղեցիկ ձկներ: Միջոցառման հատուկ հյուրերն էին Սոֆի Դևոյանը, Զարուհի Բաբայանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆարյանը, մշակույթի և գործարար ոլորտի այլ հայտնի դեմքեր: 

Թումանյան 18
091-676 877

Facebook/CataleyaFlowersArtStudio

a

back-top