l

lifestyle

Առաջինը ԿամոԲլոգում! ԾԻԾԵՌՆԱԿ 2018 Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությունը, մրցանակները, հյուրերը

Քիչ առաջ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտվեց «Ծիծեռնակ» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էին 2017 թվականի ընթացքում աչքի ընկած կատարողներն ու ստեղծագործողները: Հաղթողները, հյուրերը, բեքսթեջը՝ մեր հատուկ ֆոտոշարքում:

  • Կամո Թովմասյան

Դասական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն համերգային նախագիծ- «Ահեղ դատաստան» (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն)
Լավագույն ալբոմ – «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) -Դիանա Ադամյան (ջութակ)
Լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ)-Լիպարիտ Ավետիսյան (տենոր)
Լավագույն երաժշտախումբ - «Հովեր» պետական երգչախումբ

Ժողովրդական երաժշտության ժանրում լավագույններն էին`
Լավագույն երաժիշտ-կատարող (գործիք) -Նորայր Գափոյան (դուդուկ)
Լավագույն երաժիշտ-կատարող(վոկալ)-Վարդան Բադալյան
Լավագույն ալբոմ –«Քեզ եմ հիշում » (Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ)
Լավագույն երաժշտախումբ - «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»
Լավագույն համերգային նախագիծ-«Դուդուկի մեծարման երեկո»(Կամո Սեյրանյան)

Մասսայական երաժշտության ժանրում լավագույններն էին`

Լավագույն ՓՈՓ խումբ-«Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ-«Զարմանալի և անսովոր» YellowStons
Լավագույն ռոք խումբ- NEMRA
Լավագույն տեսահոլովակ - «Սիրո Հավերժ քաղաք»(Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան)
Լավագույն համերգային նախագիծ-«Սիրո Հավերժ քաղաք» (Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան )
Լավագույն դուետ - «Արամ MP3 և 3.33»
Տարվա հիթ- «Լուսին» (Գարիկ և Սոնա)
Տարվա հայտնություն -Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան
Տարվա լավագույն երգիչ-Էրիկ
Տարվա լավագույն երգչուհի- Իվետա Մուկուչյան

Հատուկ մրցանակներ տրվեցին

1. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ»
նախագիծը լավագույնս իրականացնելու համար
2. Տիգրան Մանսուրյանին՝ « Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության
մեջ» համերգաշարի համար
3. «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային Կանգառ » նախագծի
իրականացմանն աջակցելու համար
4. Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար
5. Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված
«Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին
6. «Երգ Արցախից»- Գայա Արզումանյան «Այայի երկիր Արցախ»
7. Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս
լուսաբանելու համար
8. Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար
9. Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար
10. Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

back-top