l

lifestyle

Բաց խոհանոց և թարմեցված մենյու Արմենիա Մարիոթ հյուրանոցի Cucina իտալական ռեստորանում

Արմենիա Մարիոթ հյուրանոցի երրորդ հարկում գործող Cucina իտալական ռեստորանը հրավիրում է գնահատելու իր թարմեցված մենյուն, նոր աղանդները և իհարկե հիանալ երևանյան շքեղ տեսարանով, որը բացվում է ռեստորանի բոլոր սրահներից: Ամբողջությամբ նոր մենյու՝ իտալական պիցցաների, պաստաների, աղցանների ու աղանդների նոր տեսականի, որոնք պատրաստվում են Շեֆ-խոհարար Գոռ Մարկոսյանի ղեկավարմամբ, իսկ շնորհիվ բաց խոհանոցի՝ բոլոր այցելուները կարող են հետևել իրենց պատվերի պատրաստման ընթացքին: Նոր մենյուի փակ շնորհանդեսը դիտեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Արդեն մի քանի տարի, Արմենիա Մարիոթ հյուրանոցի երրորդ հարկում գործող իտալական ԿՈՒՉԻՆԱ ռեստորանը իսկական գուրմաններին և իտալական խոհանոցի սիրահարներին առաջարկում է իր հեղինակային մենյուն՝ իտալական խոհանոցի լավագույն ուտեստներով և աղանդներով։ Ռեստորանում մենյուն ամբողջությամբ թարմեցվել է, որի ներկայացման ու համտեսման համար էլ Արմենիա Մարիոթը հրավիրել էր իր գործընկերներին փակ շնորհանդեսի: Աղցանների, պաստաների, պիցցաների համադամ տեսականի, որոնք պատրաստվում են բաց խոհանոցում աշխատող հմուտ խոհարարների կողմից: Ավելացնենք հայկական և իտալական գինիների մեծ ընտրանին, բարձրակարգ սպասարկումը և դեպի Հանրապետության հրապարակ բացվող շքեղ տեսարանը, որը միայն այստեղից է հասանելի: Փորձեք ֆիրմային Cucina, Mazzarella capreze, Carpaccio di manzo, Imsalata di prerre mielle al tartufo աղցանները, անտիպաստի նախուտեստները, որոնք համարվում են Կուչինա ռեստորանի այցեքարտը, իհարկե պիցցաների տեսականին և հենց տեղում պատրաստվող պաստաները: Ռեստորանը բաց է ճաշի և ընթրիքի համար։ Աշխատանքային ժամերն են  12:00-ից մինչև 00.00-ն։

 Ի դեպ, յուրաքանչյուր ուրբաթ ԿՈՒՉԻՆԱ ռեստորանում կազմակերպվելու է Ladies night միայն կանանց համար, իսկ տոնական և կորպորատիվ միջոցառումների համար ռեստորանն առաջարկում է հատուկ զեղչային համակարգ, այդ թվում՝ 10 և ավել այցելուներով խմբի դեպքում 1 այցելուի սպասվում է հյուրասիրություն: Թե ծննդյան, թե հարսանեկան կամ գործնական միջոցառումները կարող եք կազմակերպել հենց այստեղ՝ վստահ լինելով բարձրակարգ սպասարկման, հատուկ խոհանոցի, գինիների, աղանդների և գեղեցիկ տեսարանի հարցում: Նույնիսկ եթե ձեր արտերկրյա հյուրերը Արմենիա Մարիոթում չեն հանգստանում, զարմացրեք նրանց ԿՈՒՉԻՆԱ ռեստորան ուղեկցելով թե ճաշի, թե ընթրիքի ժամերին: Դիտեք մեր վիդեոռեպորտաժը մանրամասների համար, հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 599000, միացեք նաև հյուրանոցի ֆեյսբուքյան էջին՝ հետևելու սպասվող միջոցառումներին: Facebook/Armenia Marriott Hotel Yerevan

back-top