l

lifestyle

CLASSY.AM կանանց համար նոր կայքի շնորհանդեսը Արմենիա Մարիոթ հյուրանոցում

Classy.am օնլայն ամսագիրը Media Unit ընկերության նախաձեռնությունն է, որը նախագծվել է կանանց համար։ Classy.am-ը օնլայն հարթակ է, որտեղ կանայք կգտնեն իրենց հուզող հարցերի բոլոր պատասխանները՝ կհետևեն հայաստանյան և միջազգային նորությունների, տարբեր խորագրերում կկարդան հետաքրքիր նյութեր, կբացահայտեն խոհարարական, հոգեբանական և բյութի գաղտնիքներ։ Classy.am թիմը կփորձի վերջապես գտնել դարավոր հարցի պատասխանը, թե «ինչ են ուզում կանայք», ուստի կարծում եմ կայքի այցելուների մի մասը կկազմեն նաև տղամարդիկ։ 

  • Kamo Tovmasyan

Կայքն ունի տեղեկատվական 7 բաժիններ։ Առողջություն և Գեղեցկություն, Նորաձևություն, Իմ տունը, Շքեղ կյանք, Հարսանիք, Կին և Տղամարդ, Տեղեկատվական մաս: Առողջություն և Գեղեցկություն բաժնում տեղ են գտնելու հոդվածներ առողջ ապրելակերպի, առողջ սննդի և խնամքի մասին: Կայքի այցելուները կունենան նաև հնարավորություն ստանալու մասնագիտական խորհրդատվություն։

Նորաձևություն բաժինը կծանոթացնի համաշխարհային և հայրենական նորաձևության վերջին միտումներին, ինչպես նաև սկսնակ և հայտնի հայ դիզայներների աշխատանքներին։ Այս բաժնում շեշտ է դրվելու հատկապես Հայաստանում աշխատող դիզայներների աշխատանքերին՝ խթանելով նրանց գործունեությունը և ճանաչումը ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս։

Շքեղ կյանք բաժինը կներկայացնի համաշխարհային շքեղության միտումները, տարբեր հայտնի բրենդերի նորամուծություններ: Հատկապես տնային տնետեսուհիներին կհետաքրքրի կայքի՝ Իմ տունը բաժինը, որտեղ հնարավոր կլինի գտնել խորհուրդներ և տեղեկատվություն լավագույն խոհանոցային բլոգերների, DIY մասնագետների, ինտերյերի և էքստերիերի, ինչպես նաև լանդշավթային դիզայներների կողմից։ Հարսանիք բաժնում հնարավոր կլինի ծանոթանալ հարսանեկան զգեստների համաշխարհային նորաձևությանը, ինչպես նաև որոնել և գտնել հարսանեկան միջոցառման վերբերյալ ցանկացած տեղեկատվություն։ Տեղեկատվական բաժնում տեղ են գտել տեղական և միջազգային ամենաընթերցվող նորությունները, հարցազրույցներ, լրագրողական հոդվածներ և տեսանյութեր:

Կին և Տղամարդ բաժնում կխոսվի կին-տղամարդ հարաբերությունների, ինչպես նաև ընտանիքին վերաբերող մի շարք հարցերի մասին։ Ներգրավված են մասնագետներ, բժիշկներ, հոգեբաններ, ովքեր օնլայն խորհրդատվությունների միջոցով կբարձրաձայնեն տարատեսակ խնդիրներ՝ տալով համապատասխան լուծումեր։ Այս բաժնում նաև կլինեն անդրադարձներ ծնող-երեխա հարաբերությունների, ընտանեկան դաստիարակության դերի և առանձնահատկությունների մասին։

Կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցի բացօթյա սրահում: Միջոցառումը վարում էր Ժակը, երաժշտական մասն ապահովում էին ABSOLUTE բենդը, ինչպես նաև HAIL SOLAR & ARNI ROCK DJ duo-ն: Փակ միջոցառմանը հրավիրված էին գործընկերներ, գործարար և մշակույթային ոլորտի հայտնի դեմքեր: Դե ինչ, փորձեք գտնել կանանց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները նորաբաց  CLASSY օնլայն ամսագրում:

www.classy.am

back-top