l

lifestyle

CLUBSIXTEEN նախադեպը չունեցող Cashback համակարգի պաշտոնական շնորհանդեսը

CLUBSIXTEEN-ը Cashback համակարգ է , որը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատել են 5 տարի շուկայի առաջատար ծրագրավորողները, դիզայներներն ու ֆինանսիստները։ Համակարգի պաշտոնական շնորհանդեսի ընթացքը, համակարգի մանրամասները և նախագծին միանալու անհրաժեշտության մասին կարդացեք մեր հատուկ փոստում…

  • Կամո Թովմասյան

Այժմ շուկային է ներկայացվում մի հարթակ, որը թե տեխնիկական, թե ծրագրային, թե հաշվապահական և թե մարքեթինգային առումներով շուկային առաջարկում է նախադեպը չունեցող քեշբեք համակարգ, որտեղ քեշբեքը ոչ միայն ֆինանսական գործիք է, այլև սոցիալական ցանցերի տարածման հնարավորությունները օգտագործելու բավական լուրջ մարքեթինգային գործիք:
Առևտրի կետերը, կազմակերպությունները միանալով համակարգին ստանում են արդյունավետ մարքեթինգային գործիքներ խելամիտ գնով, որը վճարում են միայն ռեալ արդյունքի դեպքում: CLUBSIXTEEN քեշբեքը ռեալ գումար է, որը գնորդը ստանում է հենց գնման պահին, անկախ վճարման եղանակից՝ ցանկացած բանկային քարտով կամ կանխիկ, իսկ ստացած գումարը կարող է կանխիկացնել, կատարել վճարումներ և,իհարկե, վճարել նախագծի գործընկերների մոտ:
Ֆինանսական կառույցները իրականացնում են համակարգի ֆինանսական հոսքերի սպասարկումը: Միանալով համակարգին փաստացի ստանում են պատրաստի հաճախորդներով և ֆինանսական հոսքերով համակարգ: Իսկ ֆինանսական կառույցների հետ ավելի սերտ համագործակցության արդյունքում հնարավոր է դառնում շուկային առաջարկել նոր փոխշահավետ ֆինանսական պրոդուկտներ:

«Մենք ստեղծել ենք մի այնպիսի ֆունդամետալ նոր ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս արագ իրականացնել ցանկացած նոր միտք: Ուստի մենք բաց ենք բոլորի առջև նոր գաղափարների իրականացման համար և շատ ուրախ կլինենք մեր ստեղծած պլատֆորմը օգտագործել տարբեր ուղղություններով», - նշեց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ֆիդանյանը:

Շատ մոտ ապագայում CLUBSIXTEEN-ը կսկսի գործել նաև այլ երկրներում, և նույն քարտը կգործի ողջ համակարգում: Հայաստանի բոլոր օգտատերերը կտեղեկացվեն յուրաքանչրյուր նոր երկրում համակարգի մեկնարկի մասին և հնարավորություն կունենան առաջինը հրավիրել տվյալ երկրում ապրող իրենց ծանոթներին, ինչը կխթանի համակարգի զարգացմանը և կապահովի պասիվ եկամուտ մեր քաղաքացիներին:
CLUBSIXTEEN-ը նախատեսում է նաև սոցիալական ծրագրեր: Համակարգը հնարավորություն է ստեղծում մարքեթինգին ուղղված գումարները գեներացնել մեկ հարթակում գործընկերների, օգտատերերի և CLUBSIXTEEN եկամտի տեսքով: CLUBSIXTEEN-ը պատրաստ է իր եկամտի նշանակալի մասուղղել տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը։ «Սոցիալական ծրագրերն էլ իմ խորին համոզմամբ պետք է ուղղված լինեն մեր երկիրը, մեր քաղաքը, այսինքն՝մեր բոլորիս տունը ավելի լավը դարձնելուն։ Վստահ եմ, որ սոցիալական ծրագրերին կմիանան նաև գործընկերները և օգտատերերը՝ համակարգում իրենց ստացած եկամտի ինչ-որ մի մասով», - իր խոսքում նշեց ընկերության համահիմնադիր Արմեն Հարությունյանը:

back-top