l

lifestyle

L'OCCITANE en Provence սրահի բացումը Dalma Garden Mall-ում

Սիրված L'OCCITANE en Provence-ը բացում է երկրորդ սրահը Հայաստանում, այս անգամ Dalma Garden Mall-ում: Ինչպես գիտեք առաջին սրահը գործում է Հյուսիսային պող. 1/5 հասցեում: Կանանց և տղամարդկանց մարմնի, դեմքի խնամքի պարագաների, ինչպես նաև տան բույրերի արտադրման առաջատար ընկերություններից մեկը արդեն նաև ներկայացնում է դիմահարդարման և շպարի շարք կանանց համար: Միջոցառման ընթացքին հետևեք ԿամոԲլոգում:

  • Kamo Tovmasyan

Եվրոպական լավագույն ապրանքանիշերից մեկը տարիներ շարունակ պահում է իր կատարյալ որակը՝ ներկայացնելով գերհագեցած տեսականի: Սկրաբերից մինչ ձեռքի քսուկներ, օծանելիքներից մինչ շրթներկ, ամառվա ընթացքում դեմքի և մարմնի խնամքի հատուկ շարք: Բնական գեղեցկություն Ֆրանսիայի Պրովանսից սկսած 1976 թվականից: Ինչպես արդեն նշեցի, երկու սրահներում էլ արդեն կարող եք ձեռք բերել նաև L'OCCITANE նոր շրթներկերի շարքը:

''Լ'Օքսիտանը Պրովանսում'' միջազգային կազմակերպություն է մասնագիտացած մարմնի, դեմքի խնամքի պարագաների,ինչպես նաև տան բույրերի արտադրման և վաճառքի մեջ: Կազմակերպությունը հիմնադրվել է 1976 թվականին Օլիվյե Բոսսանի կողմից: Լ'Օքսիտան ընկերության բոլոր ապրանքներն ու խանութները արտացոլում են կազմակերպության հիմնական արժեքները`հուսալիությունը, պարզությունը, զգայական հաճույքը, հարգանքը մոլորակի և մարդկանց նկատմամբ: Լ'Օքսիտանի ցանկացած ապրանք մի պատմություն է: Լ'Օքսիտան ապրանքանիշի շնորհիվ աշխարհի բոլոր անկյուններում ներկա է Պրովանսը, Ֆրանսիայի հարավի ավանդույթներով և մշակույթի նուրբ ելևէջներով հարուստ այդ շրջանը: 

Dalma Garden Mall

Հյուսիսային պող. 1/5

(010) 50 51 53

Facebook/L'occitaneenProvence

back-top