l

lifestyle

Ընդլայնված սրահներով և ծառայություններով DAVIS’ GYM մարզասրահի երկրորդ տարեդարձը

Ամեն տարի Զաքյան 6 հասցեում գործող DAVIS’ GYM մարզասրահը տոնելով իր տարեդարձը՝ անակնկալներ է մատուցում հյուրերին: Նշելով իր 2-ամյակը, DAVIS’ GYM-ը բոլոր այցելուներին ու գործընկերներին ներկայացրեց Յոգայի, Զումբայի, Պիլատեսի և TRX-ի խմբակային պարապմուքնների նոր սրահը, ինչպես նաև մերսման սրահը: Նոր սրահների, նոր ակցիաների և 2-րդ տարեդարձի մասին կարդացեք ԿամոԲլոգում:

  • Կամո Թովմասյան

Այո նոր սրահներ, նախ հաճելի լուր հայտնել կանանց ու աղջիկներին: Այսուհետ DAVIS’ GYM մարզասրահում կգործեն Յոգայի, Զումբայի, Պիլատեսի և TRX-ի խմբակային պարապմունքներ: Խմբակային մարզումները ուղղված են ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ կանայք և աղջիկները կարող են լիցքաթափվել, կտրվել առօրյա հոգսերից, հետևել իրենց արտաքին տեսքին, վերականգնել ֆիզիկական և հոգեկան հավասարակշռությունը: Մարզումները անցկացնելու են արհեստավարժ մարզիչներ:
Պայմաններին և մարզումներին ծանոթանալու համար մարզասրահում հայտարարվել է խմբակային մարզումների բաց դռների օր դեկտեմբերի 22-ին.
Զումբա – 18:00
TRX -19:00
Յոգա -20:00
Տեղեկությունների և նախնական գրանցման համարի զանգահարել 043-13 13 15 հեռախոսահամարով: Սիրով հայտնեմ նաև, որ DAVIS’ GYM-ում մարզվող կանայք արդեն ունեն նաև հնարավորություն մարզվել վերջին տարիներին մեծ պահանջարկ ունեցող KANGOO մարզասարքերով:

Խոսեմ նաև նախատոնական ակցիայի մասին: Ակցիայի շրջանակներում մինչ դեկտեմբերի 25-ը ձեռք բերեք Davis’ GYM մարզասրահի մեկ և ավել ամսվա բաժանորդագրություն 17% մատչելի գնով: Քարտը վավեր է գնման օրվանից 1 ամիս + 1 շաբաթ:

Հատկապես սպորտով զբաղվողների համար առաջնային է բուժական մերսումը և այս խնդիրը ևս DAVIS’ GYM-ը հոգացել է: Տղամարդկան ու կանանց դասական, նաև բուժական մերսման ծառայություններ նորաբաց մերսման սրահում՝ նույն հարկի տակ: Ի դեպ կան թե տղամարդ ու թե կին մերսողներ, ուստի մարզվելու հետ մեկտեղ չմոռանաք նաև օգտակար մերսման մասին: Սա ևս DAVIS’ GYM-ի նոր ծառայությունների շարքում է:

DAVIS’ GYM մարզասրահը սկսեց գործել 2015թ.-ի դեկտեմբերից: Եթե բաց եք թողել, բացման շնորհանդեսին կարող եք հետևել ահա այստեղ: DAVIS’ GYM-ը նախ ձեզ կհետաքրքրի հասանելի գնային առաջարկով, ապա, առաջին իսկ մարզման օրը դուք կնկատեք մարզասրահի մտերմիկ, ընկերական մթնոլորտը՝ շնորհիվ թե պրոֆեսիոնալ մարզիչների, ու թե հենց մարզվողների, որոնք այստեղ այցելում են ոչ թե ստատուսի կամ ինքնախաբեության, այլ իրոք սեփական մարմինը կոփելու համար:

 Կարծում եմ ձմռանն իսկական ժամանակն է մարզվելու, որպեսզի գարնանը մենք բոլորին զարմացնենք մեր նոր մարմիններով, էլ չեմ խոսում ամառվա պլանների մասին:

DAVIS’ GYM

Զաքյան 6

043-13 13 15

Facebook/ DAVIS’ GYM

back-top