l

lifestyle

Պետք է այցելել! DEGUSTATION Food Station-ի բացումը Կոմիտաս 15 հասցեում

Նոր ձևաչափով նոր ժամանցավայր գուրմանների համար Կոմիտաս 15 հասցեում: DEGUSTATION Food Station-ը յուրօրինակ կայարան է, որտեղից կարող ես հայտնվել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեքսիկայում, Ամերիկայում ու փորձել նշված երկրների լավագույն ուտեստները: Իհարկե կարող ես նաև մնալ Հայաստանում ու ընտրել մեր խոհանոցը: Ֆրանսիական բագետը, կրուասանը, արտերկրից ներմուծված համային բաղադրիչները, Իտալիայից հրավիրված Շեֆ-խոհարարը...էլ ինչ ասեմ, ամեն ինչ զարմացրեց մեզ: Շատ օրիգինալ նոր վայր, որը սիրով ներկայացնում եմ ձեզ...

Ձևաչափն արդեն իսկ հետաքրքիր էր: Շնորհիվ Backbone Branding ընկերության և Archangel Architectual Studio-ի աշխատանքի՝ հայտնվում ես իրական կայարանում, որտեղ նախ պետք է որոշել, թե որ երկիր ես ցանկանում ուղևորվել: 6 երկրների խոհանոցներ են ներկայացված, հայկական խոհանոցն իհարկե ներկայացնում է ուտեստներ պատրաստված մեր հայկական թարմ, նշեմ՝ չսառեցված մսից, իսկ մնացած երկրների ուտեստների համը ճիշտ ստանալու համար սննդամթերքը և բաղադրիչները ներմուծված են տվյալ երկրներից՝ նպատակ ունենալով պահպանել ճաշատեսակի համային մոտեցումը: Degustation-ը մատուցում է հայկական, իտալական, ամերիկյան, մեքսիկական, ֆրանսիական և առողջ սննդի խոհանոցների ճաշատեսակներ: Իտալիայից ժամանած խոհարար Պասկալ Լապադուլան իր հարցազրույցում պատմեց խոհարարների վերապատրաստման և իտալական պիցցայի ու պաստայի ստացման ընթացքի մասին: Դիտեք վիդեո տարբերակը, որտեղ ամեն ինչ ավելի պատկերավոր է ներկայացված: Մենք փորձել ենք մերը՝ հայկականը, նաև ամերիկյան բուրգերները, իտալական պիցցաները, իսկ այ մեքսիկական և առողջ սննդի խոհանոցների ուտեստները թողեցինք ապագայի համար:

Կից գործում է Bakery-ն, որտեղ հենց տեղում պատրաստվում է ֆրանսիական սուրճ, ֆրանսիական բագետ ու կրուասան: Կարող եք առանձին մուտքով այցելել և պարզապես գնել հաց, տեղում սուրճ ըմպել, փորձել տարբեր համերի կրուասաններ: Bakery-ում նաև վաճառվում է իտալական մսամթերքի լայն տեսականի: Նշեմ նաև նույն հասցեում գործող BELLE Banquet Hall-ի մասին, որն արդեն տարատեսակ միջոցառումների, ծննդյան, մկրտության, հարսանիքների և կորպորատիվների համար նախատեսված սրահ է: Շքեղ ինտերիեր, կենդանի երաժշտություն, դե իսկ խոհանոցն էլ արդեն կարող եք ընտրել DEGUSTATION-ի առաջարկած հարուստ մենյուից: Degustation Food Station-ը գործում է ամեն օր 11.00-ից մինչ 23.00, հիշեցնեմ հասցեն՝ Կոմիտաս 15, որպեսզի ավելի հեշտ գտնեք, հուշեմ՝ Յունիբանկի հարևանությամբ: 

Կոմիտաս 15

010- 200 002

Facebook/Degustation

Instagram/Degustation.am

back-top