l

lifestyle

Մեր ֆավորիտները! ԵՎՐԱՏԵՍԻԼ 2018-ի մրցակից երգերը!

Ֆանտաստիկ կատարում Մհեր Արմենիայից (մեր առաջին ֆավորիտը), Կամիլ Շոուն Պուերտո Ռիկոյում (պոտենցիալ հիթ անկախ մասնակցությունից) և նոր, հիանալի երգ Սևակ Խանաղյանից: Արդեն պարզ են այն երգերը, որոնք մասնակցելու են ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼ հեռուստամրցույթին և որոնցից մեկն էլ արդեն կներկայացնի Հայաստանը Լիսաբոնում: Առաջարկում եմ լսել ու կատարել ձեր ընտրությունը: Ըստ մեզ՝ հաղթող եռյակը հենց այսպիսինն է լինելու:

  • Կամո Թովմասյան

 Լսումների արդյունքում, շուրջ 100 դիմորդից ընտրվեցին այն 20 մասնակիցները, ովքեր փետրվարին հեռուստադիտողի եւ միջազգային ժյուրիի դատին կհանձնեն իրենց հեղինակային երգերը, իսկ հաղթողը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» 2018-ին։ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Տյոմ, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 3 փուլից՝ նախընտրական, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ, որոնք Առաջին ալիքի եթերում կհեռարձակվեն 2018թ.-ի փետրվարի 3-ից։ Մրցույթի հաղթողին կորոշեն հեռուստադիտողները եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրին ՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ։63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։ Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

Mger Armenia - Forever

Kamil Show - Puerto Rico

Sevak Khanagyan - Qami

Asmik Shiroyan - You & I

Tamar Kaprelian - Poison (Ari Ari)

Nemra - I'm a Liar

Amaliya Margaryan - Waiting For The Sun

Բոլոր երգերը կարող եք լսել այստեղ:

 

back-top